Հրեական ռազմական մշակույթն ու Իսրայելի տարածքի ընդլայնման ռազմավարությունը
Հրեական ռազմական մշակույթի հիմնահարցի հստակեցման համար անհրաժեշտ է նախ գիտականորեն պարզաբանել տվյալ հասկացության էությունը: Ակնհայտ է, որ առանձին էթնոսի ռազմական մշակույթի մասին խոսելն ինչ-որ տեղ առարկայազուրկ է, եթե չկա այդ էթնոսի սուվերենությամբ գործող անկախ պետությունը, որը կմարմնավորի իր զինված ուժերի մեջ էթնոսի «ռազմական մշակույթ» կոչվող հասկացությունը: Իսկ դրա պարզաբանման համար պետք հստակորեն պատկերացնել, թե որն է հրեական պետության ձևավորման հիմքերը, պատմական զարգացումը, ռազմական-պատերազմական փորձը, ինչպես նաև առկա իրավիճակը այսօր, կոնֆլիկտածին գործոնները ռազմական համատեքստում և ըստ այդմ առկա պայմաններից ելնելով, այն ընդհանուր ռազմարվեստի համակարգը, որը ձևավորվել է ու գործում է ժամանակակից Իսրայելում:
Նախ նշենք, որ հրեաներ սեմիթական ծագում ունեցող ազգ են, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը: Քանակը 12-ից 14 միլիոն է, որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում: Դավանում են հրեականություն[1]:
Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են դեռ Քա 2-րդ հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք Քա 11-10-րդ դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով Ասորեստանի ու Բաբելոնի, ապա Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ արդեն 6 թվականին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Հռոմեական տիրապետության օրոք էլ, հատկապես 1-ին և 2-րդ դարերի հրեական ապստամբությունների ճնշումից հետո, հրեաները ցրվեցին աշխարհով մեկ՝ այդ ժամանակվանից ի վեր չունենալով ազատ պետականություն[2]: Այսինքն և խոսել այդ շրջանում հրեական ռազմական մշակույթի մասին անիմաստ է:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում գերմանական ֆաշիզմի զոհ դարձավ համակենտրոնացման ճամբարներում և ողջակիզվեց ավելի քան 6 մլն հրեա, գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ը, հատուկ շահագրգռություն ցուցաբերեցին, որպեսզի հրեաները իրենց պատմական հայրենիքում ապաստան գտնեն և հրեական պետականության վերականգնման հնարավորություն ստանան: Այդ հարցում վճռորոշ դեր խաղաց նաև հզոր հրեական կապիտալն ու ազգայնական շարժումը՝ սիոնիզմը[3]:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն՝ նորաստեղծ Իսրայել պետությունը պետք է ունենար 14,1 հզ. քկմ տարածք: Պաղեստինի տարածքի մնացած մասում (11,1 հզ. քկմ) ստեղծվելու էր Պաղեստինի արաբական պետությունը: Երուսաղեմ քաղաքն առանձնացվում էր որպես հատուկ վարչական միավոր՝ միջազգային վերահսկողության տակ: Բայց ինչպես հրեաները, այնպես էլ Պաղեստինի արաբները դժգոհ մնացին նման տարածքային լուծումից, և բռնկեց 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իսրայելն իրեն միացրեց ևս 6,7 հզ. քկմ պաղեստինյան տարածք, իսկ մյուս մասն անցավ Հորդանանին ու Եգիպտոսին (Գազայի հատված): Այդպես Պաղեստինի արաբ ժողովուրդը զրկվեց սեփական պետություն ունենալու հնարավորությունից, ցրվեց հարևան արաբական երկրներում՝ ազատագրական պայքար սկսելով ինչպես բուն Իսրայել պետության ներսում, որտեղ մնացել է արաբ բնակչության որոշ մասը, այնպես էլ հարևան արաբական երկրներից (Լիբանան, Հորդանան, Սիրիա), ինչը վերջին 40 տարում վերաճեց արաբա-իսրայելական մի քանի խոշոր պատերազմների: Այդ պատերազմների հետևանքով Իսրայելի տարածքը հասավ 68,7 հզ. քկմ–ի, իսկ արաբա-իսրայելական վեճը բանակցություների միջոցով «լուծվեց» միայն1994թ-ին` Պաղեստինի արաբ ժողովրդի ինքնավարության հաստատմամբ:
Միջազգային իրավունքի տեսանկյունից Իսրայելի սահմանները վերջնականապես հստակեցված չեն։ Իսրայելը տարբեր փաստերի արդյունք է, ինչպես նաև ձեռնպահ է մնում իր սահմանների պաշտոնապես հստակեցումից: Իսրայելացի որոշ իրավաբաններ համարում են, որ սահմաններն ընդհանրապես պետության տարր չեն համարվում:
Իսրայելի սահմանների հստակեցման համար գոյություն ունեն մի քանի հնարավոր ձևեր՝
- ՄԱԿ ԳԱ նոյեմբեր 29-ի թիվ 181/11 որոշումը, որը չի ճանաչվել և իրականացվել արաբական երկրների կողմից, մնում է միայն միջազգային-իրավական փաստաթուղթ, որտեղ նշված է հրեական պետության տարածքը։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր հրեական պետության տարածք ընդգրկել Արևելյան Գալիլիան, Իսրայելյան դաշտահովիտը, ծովի երկայնքի մեծ մասը և Նեգեվ անապատը, իսկ արաբական՝ Արևմտյան Գալիլիան, Հուդայի սարերը, Սամարիան (բացառությամբ Երուսաղեմը) և Աշդոդի դաշտահովիտը՝ մինչև Եգիպտոսի հետ սահման։ Երուսաղեմն ու Բեթղեհեմը պետք է լինեն միջազգային վերահսկողության տակ։
- Իսրայելի սուվերեն տարածքը, որը ձևավորվել է 1949 թվականի Անկախության համար պայքարի ժամանակ (դե-ֆակտո ճանաչված է աշխարհի շատ պետությունների կողմից), մոտավորապես 20 770 կմ2 է, որի 2% ջրային տարածքներն են կազմում:
- Տարածքը, որն ավելի ուշ Իսրայելը հայտարարել է իր սուվերենությունը, իր մեջ է ընդգրկում Արևելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, կազմում է 22 072 կմ2:
- Իսրայելի տարածքի մակերեսը, որը վերահսկվում է Իսրայելի կողմից, Պաղեստինի վարչակազմը, և այն տարածքները, որն Իսրայելը զբաղեցրել է Վեցօրյա պատերազմի ժամանակ, կազմում է 27 799 կմ2:
Եգիպտա-իսրայելական սահմանը հաստատվել է Պաղեստինի սահմանի մանդատով, և ամրապնդվել 1979 թ-ի մարտի 26-ի համաձայնագրով: Իսրայելա-հորդանանական սահմանը նշված է 1994 թ. հոկտեմբերի 26-ի համաձայնագրի, Բրիտանական նախահանձնագրի գծով Պաղեստինի և Էմիրատների Տրանսհորդանով` մի քանի աննշան բացառություններով:
Իսրայելի սահմանները Լիբանանի և Սիրիայի հետ պաշտոնապես կարգավորված չեն: Գոյություն ունեցող այսպես կոչված «կապույտ գիծը» Լիբանանի և Իսրայերի միջև ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, սակայն վիճելի են մնում Շերմա Շեբաա տարածքները:
ՄԱԿ-ը «Օկուպացված տարածքներ է համարում Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքները: Այդ տարածքներն Իսրայելը սկսել է վերահսկել Վեցօրյա պատերազմի հաղթանակից հետո (1967 թ.): Այդ տարածքների բանակցությունների հիմք է հանդիսանում 1967 թ. ՄԱԿ-ի թիվ 242 բանաձևը, որը կոչ է անում Իսրայելին դուրս գալ իր կողմից զբաղեցրած որոշ տարածքներից, որի դիմաց ստանում է խաղաղություն արաբական երկրների հետ (Խաղաղություն տարածքների դիմաց սկզբունք):
Իսրայելը վիճարկում է «օկուպացված տարածքներ» կարգավիճակը և պնդում, որ այդ հողերը պատկանում են Իսրայելի Պետությանը: Որպես հիմք ընդունվում է այն փաստը, որ Վեցօրյա պատերազմը (1967) եղել է ինքնապաշպանական մարտը ընդդեմ Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի բանակների դեմ: Միջազգային իրավունքը չի արգելում հողերի այդպիսի ձեռքբերումը և նրա բռնակցումը (ինչպես Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի դեպքում) համարվում է օրինական: Փաստարկ է ներկայացվում նաև Հուդայի, Սամարիայի (Արևմտյան ափ), Գազայի սեկտորի և Արևելյան Երուսաղեմի անորոշ կարգավիճակի մասին: Համաձայն 1947 թ. Պաղեստինի բաժանման պլանի այդ տարածքները անցել են արաբական պետությանը (բացի Երուսաղեմից, որը գտնվում էր Միջազգային հատուկ վերահսկողության տակ): Եգիպտոսի, Սիրիայի, Հարդանանի, Իրաքի, Արաբական Էմիրությունների և մի շարք այլ արաբական երկրների ագրեսիայի համար Իսրայելի հանդեպ, (Արաբ-իսրայելական պատերազմ 1948-1949., կամ «Պայքար անկախության համար»), ՄԱԿ-ի բանաձևը չի կատարվել, Եգիպտոսը զավթել է Գազայի սեկտորը, իսկ Հորդանանը օկուպացրել է Հուդան, Սամարիան և Արևելյան Երուսաղեմը: 1967 թ-ին Իսրայելը որպես հաղթանակած կողմ սկսեց տիրապետել այդ տարածքների վրա: Քանի որ Եգիպտոսն ու Հորդանանը անօրեն էին գրավել այդ տարածքները, ապա Իսրայելը «օկուպացրել է» օկուպացված տարածքներ: Եվ այսպես, չկա միջազգային իրավունքի սուբյեկտ (բացի Իսրայելից), որն օրենքով իրավունք ունի այդ տարածքների վրա, քանի որ Պաղեստինը երբեք անկախ պետություն չի եղել: Այդկերպ Իսրայելի կողմից այդ տարածքների յուրացումը չի կարելի համարել օկուպացում, քանի որ մինչև 1967, օրինական սեփականատեր չի եղել: Այդ տարածքների վերաբերյալ տարբեր փաստեր հաշվի առնելով, ուղիղ և չեզոք ձևը վիճելի տարածքներ տերմինն է[4]։
Արևմտյան ափը և Գազայի հատվածը հիմնականում բնակեցված են պաղեստինցի արաբներով, որոնց զգալի մասը փախստականներ են: 1967 թ-ից մինչև 1993 թ. այդ տարածքների բնակչությունը գտնվում էր Իսրայելի ռազմական վարչակազմի վերահսկողության տակ: 1973 թ. Դատաստանի պատերազմից հետո, Հուդայում, Սամարիայում, Գազայի հատվածում հրեական պատմական բնակավայրերը վերականգնելու համար ստեղծվում է վերաբնակեցման շարժումը: 1980 թ. Իսրայելը Գոլանի բարձունքները և Արևելյան Երուսաղեմը պաշտոնապես իր տարածքն է հայտարարում և տեղի բնակչությանն առաջարկում Իսրայելի քաղաքացիություն:
Իսրայելի կառավարության և Պաղեստինի վարչակազմի ղեկավարության միջև համաձայնությունից հետո Արևմտյան ափի և Գազայի հատվածի արաբական բնակավայրերի մի մասը անցնում են Պաղեստինի Ինքնավարության ղեկավարության տակ: Այնուամենայնիվ, այդ տարածքների զգալի մասը մնացել են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ: Երկրորդ ինտիֆադի ահաբեկիչների հարձակումների հաճախացմանը որպես պատասխան Իսրայելը Գազայի հատվածի օրինակով սկսում է կառուցել երկրորդ Անվտանգության պատը:
Անցյալում «օկուպացված» տերմինը գործածվում էր նաև Սինայի թերակղզու դեպքում, որը Եգիպտոսին է հանձնվել 1979 թ. Իսրայելա-եգիպտական խաղաղ պայմանագրի կնքման ժամանակ:
ՄԱԿ-ի կողմից Գազայի հատվածը համարվում էր որպես օկուպացված տարածքներ: 2005. վարչապետ Արիել Շարոնի միակողմանի բաժանահատման արդյունքում, Իսրայելը դուրս է բերել իր զորքերը Գազայի հատվածից և անհետացրել բոլոր հրեական բնակավայրերը (որտեղ ապրում էր 8500 մարդ), ինչպես նաև վերացվել են 4 բնակավայր Սամարիայում:
Ստացվում է, որ հրեական Մերձավոր Արևելքում իր գոյությունը պահպանելու համար պետք է մշտապես պատրաստ լինի մարտերի, առավել ևս եթե հաշվի առնենք տարածաշրջանում գերակա արաբական տարրի առկայությունը: Հենց այդ հենքով էլ ձևավորվելու ու պրակտիկորեն ձևավորվում է հրեական ռազմարվեստը:
Իսրայելի պաշտպանության բանակ (եբրայերեն` «Ցվա հագանա լե-Յիսրայել», կրճատ՝ «Ցահալ»[5]) այդպես է կոչվում Իսրայելի ժամանակակից զինված ուժերը: Ցահալը ստեղծվել է պետության ստեղծումից երկու շաբաթ անց՝ Անկախության համար պատերազմի ժամանակ:
Զինվորական ծառայության մասին օրենքով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության երկու տեսակ՝ բուն ծառայություն և պահեստազորային ծառայություն: Իսրայելի բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև երկքաղաքացիները, 18 տարին լրանալուց հետո զորակոչվում են Ցահալ-ում ծառայության: Բուն կամ ժամկետային ծառայության ժամկետն է տղամարդկանց համար 36 ամիս, իսկ կանանց համար՝ 24 ամիս: Այդ օրենքը տարածվում է հրեաների վրա, ինչպես նաև պետության ոչ հրեա քաղաքացիների վրա, ինչպես նաև դրուզների ու իսրայելյան չերկեզների վրա: Բեդուինները, քրիստոնյաները և մահմեդականները կարող են ծառայել որպես կամավորներ[6]:
Զորակոչից ազատված են այն կանայք, ովքեր մինչև զորակոչ արդեն իսկ ամուսացել են, այն անձինք, ովքեր չեն կարող ծառայել առողջական խնդիրների պատճառով, ինչպեսն աև նրանք, ովքեր երկիր են ժամանակել 26-ից բարձր տարիքում կամ ունեն երեխաներ[7]:
Այն տղամարդիկ, ովքեր սովորում են հրեական կրոնական դպրոցներում (եշիվաներում) տարեկետում են ստանում սովորելու ժամանակահատվածի համար, ինչն էլ կարող է ցմահ լինել: Կրոնական ուղղվածություն ընտրած աղջիկները իրավունք ունեն ազատվել ռազմական պարտականությունից, ակ մէլ այլընտրանքային ծառայություն անցնել՝ հիվանդանոցներում, կրթական հաստատություններում, կամավորական կազմակերպություններում: Այդպիսիով, թեև պաշտոնապես Իսրայելի բոլոր հրեա քաղաքացիները պարտավոր են զինվորական ծառայութուն անցնել, սակայն ծայրահեղ-կրոնական հրեաների մեծամասնությունը բանակում չեն ծառայում, ինչն էլ հասարակության մեջ լարվածության առիթ է[8]:
Հրեական բանակի տարբերակիչ գծերից մեկն այլ բանակներից այն է, որ Ցահալում ծառայում են երկրի կանանց մեծամասնությունը (կանայք ևս զինապարտ են); Սակայ կանանց մեկ երրորդը կա՛մ հետաձգում է ծառայությունը, կա՛մ էլ լրիվությամբ ազատվում է: Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում են ամենամյա ռազմական հավաքներից:
1948 թ. անկախության պատերազմում կանայք ակտիվ մասնակցություն ունեին, քանի որ երկիրը ծանր վիճակում էր, իսկ այսօր կանանց մեծամասնությունը զորակոչվում է բանակի ոչ մարտական զորամասեր: Կանայք օրինակ ծառայում են որոշ հրթիռահրետանային զորքերում, անգամ կան որոշ համազորային զորամասեր, ուր կանայք ու տղամարդիկ միասին են խառայում, ինչպես Կարակալ գումարտակը[9]:
Ժամկետային ծառայության ավարտից հետո բոլոր զորացրվածները (սպաներն ու շարքայինները) ամեն տարի զորակաոչվում են մինչև 45 օր տևող հավաքների: Ակտիվ պահեստազորային ծառայությունը շարունավում է մինչև 45 տարեկան[10]:
Ցահալի կառուցվածքային ստորաբաժանումները առանձնապես չեն տարբերվում այլ երկրների նմանատիպ միավորներից, այսինքն դա որևէ առնչություն չունի Իսրայելի ռազմական մշակույթի վրա:
Պետք է նշել, որ մշտապես, որպես ռազմավարական դածնակից, Իսրայելը տեսել է ԱՄՆ-ի օժանդակությունը և հազիվ, թե լինեին իսրայելական ռազմական հաղթանակները 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում, եթե չլիներ ԱՄՆ-ի աջակցությունը: Իսկ ԱՄՆ աջակցության հիմքում ընկած է հզոր հրեական սփյուռքը:
Հրեական ազգը գործնականում նույնպիսի կարգավիճակում է, ինչ մենք՝ հայերս, ուստի այս հրեական հաջողված փորձը կարող է նաև ուղենիշ լինել մեր երկրի ռազմա-քաղաքական զարգացման համար («Իսրայել – Հայաստան. տնտեսական ու ռազմական ներուժի համեմատություն»):
[1] http://www.jewishdatabank.org/Reports/World_Jewish_Population_2010.pdf
[2] http://jhist.org/
[3] Մանրամասն տե՛ս Н. И. Рутберг, И. Н. Пидевич. Евреи и еврейский вопрос в литературе советского периода. Хронологически-тематический указатель литературы, М.: Грант, 2000
[4] http://www.waronline.org/IDF/Articles/
[5] Տե՛ս Ցահալի կայքը http://www.idf.il/
[6] Служба в армии, 8-е издание, Иерусалим 2009 // http://www.moia.gov.il/NR/rdonlyres/E83D177D-810A-42B1-B6E4-5634647E3C82/0/idf_ru.pdf
[7] Տե՛ս Ցահալի կադրերի կառավարմասն մասին կայքը http://www.aka.idf.il/Main/Home/default.aspx
[8] http://www.newsru.co.il/israel/15dec2010/shahar302.html
[9] http://mnenia.zahav.ru/
[10] Տե՛ս Պահեստային ծառայության մասին օրենքը http://www.justice.gov.il/NR/rdonlyres/EFAE54E7-C6A8-4C0C-933E-A1E26FCAE232/11641/6704.pdf