Արևմուտքի հաղթանակը. Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտի» տեսությունը
Ժամանակակից աշխարհաքաղաքականության կարևորագույն հայեցակարգերից մեկը ատլանտիստական կողմնորոշմամբ «պատմության ավարտի» տեսությունն է, այն հեղինակել է ամերիկյան քաղաքագետ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման[1]:
«Պատմության ավարտը և վերջին մարդը»[2] աշխատությունը ,Ֆուկույամայի առաջին աշխատություն (գիրքն) էր, որը հրապարակվել է 1993 թ.: Գրքի հրապարակումից առաջ նախորդել է «Ազգային շահ» (The National Interest) ամսագրում «Պատմության ավարտը» հոդվածը (1989), որը լայն արձագանք գտավ մամուլում և գիտական շրջանակներում:
Գրքում նա շարունակում է հոդվածում նշված մտքերը և հաստատում է, որ արևմտյան տարբերակով ազատական ժողովրդավարությունների (լիբերալ դեմոկրատիաների) տարածումը վկայում է մարդկության սոցիոմշակութային էվոլյուցիայի վերջնակետի մասին, ինչպես նաև մարդկային կառավարության վերջնական տիպի ձևավորման մասին: Բնականաբար Ֆուկույամայի ընկալմամբ պատմության ավարտը ինչ-որ «ապոկալիպտիկ» նշանակություն ունի, այլ նկատի ունի գաղափարական հակադրության դարաշրջանի ավարտը, գլոբալ հեղափոխությունների ու պատերազմների ավարտը, դրա հետ մեկտեղ արվեստի, փիլիսոփայության և նման այլ բնագավառների ավարտը:
Ֆուկույաման հստակորեն շեշտում է, որ չի համարվում «պատմության ավարտը» հայեցակարգի հեղինակ, այլ միայն շարունակում է այն մտքի զարգացումը, որի հիմքերը դրվել են Գ. Հեգելի կողմից, ապա զարգացում ստացել Կարլ Մարքսի և Ալեքսանդր Կոժևի կողմից:
«Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխատությունը բավականին մեծ քննադատության ենթարկվեց գիտական շրջանակներում՝ հիմնականում շեշտվում էր հեղինակի գաղափարական կաղապարվածության մասին, ծայրահեղ հակվածությանը լիբերալ դեմոկրատիայի գաղափարներին, իրադարձությունների գնահատակների և փաստերի ընտրության սուբյեկտիվության, ինչպես նաև այն, որ նա հաշվի չի առնում զարգացում ապրող այնպիսի շարժումները, ինչպես մահմեդական ֆունդամենտալիզմը, որը բացահայտորեն հակադրվում է լիբերալ ժողովրդավարության տարածմանը:
Ֆրենսիս Ֆուկույաման ակտիվ մասնակցություն է ունեցել գրքի հրատարակումից հետո տարբեր բանավեճերի՝ պաշտպանելով իր դիրքորոշումը, սակայն հետագա աշխատանքներում աստիճանաբար վերանայել է իր առաջ քաշած գաղափարները:
Հետազոտվող աշխատությունը մինչև այժմ թարգմանվել է ավելին քան 23 լեզուներով, այն առաջին անգամ հրապարկվել է 1992 թվականին: Աշխատությունը կազմված է հինգ մասերից և ընդհանուր առմամբ 31 գլուխներից:
Ֆուկույաման իր աշխատության առաջին մասում անդրադառնում է մեր ժամանակների պատմական վատատեսությանը, համաշխարհային պատերազմների օրինաչափ արդյունքներին, ցեղասպանություններին և տոտալիտարզիմին (ամբողջատիրությանը), որը բնորոշ էր 20-րդ դարին:
Ֆուկույաման հարց է բարձրացնում, թե որքանով է մեր վատատեսությունը հիմնավորված՝ նկատելով, որ առկա է վերջին տարներին բնորոշ ավտորիտարիզմի խորը ճգնաժամ և լիբերալ դեմոկրատիայի հաստատակամ առաջխաղացում: Ըստ Ֆուկույամայի, նոր հազարամյակի նախաշեմին լիբերալ դեմոկրատիայի (տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը) առջև մնացել է միակ այլընտրանքը, սակայն ևս կենսունակ չէ: Ավտորիտարիզմը դիտարկելով 20-րդ դարի պատմական համատեքստում՝ Ֆուկույաման հետևություն է անում, որ «սկզբունքային թուլությունները, որոնք էլ քանդեցին այս ուժեղ պետությունները, լեգիտիմության ունակ չլինելն էր, այսինքն ճգնաժամը, որ առկա էր գաղափարների մակարդակում … եթե չդիտարկենք Նիկարագուայում Սոմոսայի ռեժիմը, չի եղել ոչ մի դեպք, երբ հին ռեժիմը իշխանությունից հեռացվեր զինված ապստամբության կամ հեղափոխության միջոցով: Ռեժիմի փոփոխությունը հնարավոր էր դառնում հին ռեժիմի գոնե մի մասը ինքնակամ որոշմամբ՝ փոխանցելու իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը: Թեպետ այդ ինքնակամ հրաժարականը միշտ պայմանավորված էր ինչ-որ ուղղակի առնչություն ունեցող ճգնաժամով, վերջին հաշվով այն հնարավոր էր դառնում տարածում ստացող այն կարծիքից, թե ժամանակակից աշխարհում իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը ժողովրդավարություննն է»: Հենց լեգիտիմությունն է, ըստ Ֆուկույամայի, հիմք տալիս ժողովրդավարության հանդեպ վստահության համար[3]:
Աշխատության երկրորդ և երրորդ մասերում Ֆուկույաման տալիս է պատմության ունիվերալության մասին երկու առանձին, սակայն միմյանց լրացնող ակնարկներ, որը իր կարծիքով վկայում է այն մասին, որ լիբերալ ժողովրդավարության համընդհանուր հաղթանակի հետ հանգում է մարդկային էվոլյուցիայի տրամաբանական ավարտը: Առաջին ակնարկում շեշտում է ժամանակակից բնական և տեխնիկական գիտությունների համընդհանուր բնույթը՝ կենտրոնանալաով տնտեսական զարգացման հրամայականի վրա: Այն հասարակությունը, որը ձգտում է բարգավաճման կամ ուղղակի պաշտպանում է իր անկախությունը տեխնիկապես ավելի զարգացած երկրներից, հարկադրված է գնալու նույն մոեռնիզացման (արդիականացման) ճանապարհով: Թեպետ կոմունիստական պլանավորումը, որը գալիս էր կենտրոնից, ենթադրում էր արևմտյան ինդուտրալիզացմանը այլընտրանք, բայց այդ մոդելը ամբողջությամբ ոչ ադեկվատ դուրս եկավ հետինդուստրիալ հասարակության պայմաններում: Այդպիսով՝ ի հակադրություն Կ. Մարքսի, տնտեսական զարգացման տրամաբանությունը հանգեցնում է սոցիալիզմի փլուզման ու կապիտալիզմի հաղթանակի:
Թեպետ այս տնտեսական մեկնաբանությունը հնարավորություն էր տալիս բացատրելու լիբերալիզմի հաղթանակը: Ֆուկույաման զգուշացնում է, որ այն բավարար չէ լիբերալ ժողովրդավարությանն ուղղված ընթացքը բացատրելու համար: Նա ասում էր, որ շուկայական կողմնորոշմամբ ավտորիտար երկրները (Հարավային Կորեա, Թայվան, Իսպանիան Ֆրանկոյի օրոք և Չիլին Պինոչետի օրոք) բացառիկ տնտեսական հաջողությունների են հասել, բայց դրա հետ մեկտեղ նահանջել են քաղաքական ժողովրդավարությունից: Այստեղ այլ բացատրություն է անհրաժեշտ, և Ֆուկույաման գտնում է այն, Կոժևիցի կողմից շեշտադրված Հեգելի միտքը մեկնաբանելով:
Ըստ Ֆուկույամայի պատմության գլխավոր շարժիչ ուժը այն է, ինչ Հեգելն ու Կոժևիցը անվանում են ճանաչման համար պայքար: Ձգտելով նրա, որ շրջապատը ընդունեն (ճանաչեն) իրենց մարդկային արժանիքները՝ ի սկզբանե մարդկանց օգնել է իրենց մեջ ոչ միայն սովորական կենդանական ակունքները հաղթահարել, այլև հանարվորություն է տվել կյանքով ռիսկի դիմել կռվի մեջ: Սա էլ հանգեցրել է ստրուկների ու տերերի առաջացման: Սակայն նման արիստոկրատական կառավարումը վերջնական հաշվարկով չէր կարող բավարարել ոչ միայն ստրուկների, այլև ստրկատերերի ընդունելի լինելու ձգտումը: Հակասությունները, որոնք ծնում է ճանաչման համար պայքարը, կարող է վերացվել միայն պետության կողմից՝ հիմնված յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքների համընհանուր և փոխադարձ ճանաչման վրա[4]:
Ֆուկույաման ճանաչման ձգտումը նույնացնում է պլատոնական «հոգևորություն» (thymes) և Ռուսոյի ինքնասիրություն (amour-propre) հասկացությունների հետ, ինչպես նաև այնպիսի համամարդկային հասկացությունների հետ, ինչպես «հարգանքը սեփական անձի նկատմամբ», «ինքնագնահատականը», «արժանապատվությունը»: Ժողովրդավարության գրավչությունը կապված է ոչ միայն բարգավաճման ու անձնական անկախության հետ, այլև ճանաչելի լինելու և մեկմեկու նկատմամբ հավասար լինելու ցանկության հետ: Այդ գործոնի կարևորությունը աճում է առաջընթացի և մոդեռնիզացիայի ընթացքի հետ. «Որքան մարդիկ հարուստ, կրթված, ավելի կոսմոպոլիտ են դառնում, նրանք պահանջում են իրենց կարգավիճակի ճանաչում»: Հենց դրանում է Ֆուկույաման տեսնում քաղաքական ազատության ձգտման բացատրությունը՝ անգամ տնտեսապես հաջող գործող ավտորիտար ռեժիմների պարագայում: Ճանաչման ձգտումը «լիբերալ տնտեսության և լիբերալ քաղաքականության միջև կորցված օղակ է»[5]:
Հաջորդ մասում նա շեշտում է լիբերալ դեմոկրատիայի և նրա սկզբունքների հաղթականությունը, սակայն նաև նշում է, որ գոյություն ունի մշակութային ինքնուորույնության պահպանման միտում: Ըստ այդմ նա գալիս է այն եզրակացությանը, որ լիբերալզիմը պետք է հաջողությունների հասնի բացի իր սեփական սկզբունքերից նաև այլ բնագավառում: Ֆուկույաման նշում է, որ թեպետ դեռևս գոյություն չունի ժողովրդավարությանը ինչ-որ այլընտրանք, բայց որոշ նոր ավտորիտար այլընտրանքներ, որոնք անցյալում պատմության մեջ գոյություն չուներին, կարող են հաստատվել ապագայում[6]:
Աշխատության վերջին մասը, որը անվանված է «Վերջին մարդը», նվիրված է այն հարցին, թե արդյոք իրոք լիբերալ ժողովրդավարությունը ամբողջությամբ բավարարում է մարդու պահանջմունքները ճանաչված լինելու, և դրանով իսկ, դառնալով մարդկության պատմության վերջնակետ: Ինչպես նշում է Ֆուկույաման. «լիբերալ դեմոկրատիան մարդկային հինախնդրի լավագույն լուծումն է», նա նաև գալիս է այն եզրակացությանը, որ դրան բնորոշ է մի շարք ներքին հակասություններ, որոնց պատճառով այն կարող է քանդման ենթարկվել: Այս դիռտարկումը, ինչպես նաևազատության և հավասարության միջև առկա բախումը հնարավորություններ են բացում աջերի (սոցիալիստների) համար ժողովրդավարության վրա «հարձակվելու» գործում, քանի որ դրանք հավասարապես չենք ընդունվում փոքրամասնության ու աղքատ խավի կողմից:
Լիբերալ ժողովրդավարության երկարատև ճանապարհը քանդում է կրոնական և այլ նախալիբերալ աշխարհայացքները, որոնց կարևոր են հասարակության համար և որոնցից էլ վերջնական հաշվով կախված է հասարակությունը: Եվ վերջին դիտարկումն այն է, որ ազատության և հավասարության վրա հիմնված հասարակությունը ունակ չէ դաշտ բացել սեփական առաջնայնությունը ի ցույց դնելու համար:
Ըստ Ֆուկույամայի այս հակասությունը ամենալուրջ թերությունն է: Դրա հետ կապված էլ նա օգտագործում է նիցշեյան «վերջին մարդը» կամ «ամբոխի հետինդուստրիալ մարդը» հասկացությունը, ով ոչնչի չի հավատում և ոչինչ չի ընդունում, բացառությամբ իր հարմարավետության, և ով սպառել է սոսկում զգալու ունակությունը: Ֆուկույաման առավելապես զգուշացնում է ոչ թե «վերջին մարդուց», այլ նրանից, որ լիբերալ դեմոկրատիան կքանդվի, քանի որ ունակ չէ մարդկանց պայքարի ձգտումը չափավորել: Եթե լիբերալ ժողովրդավարությունը համընդհանուր հաղթանակ տանի, ապա մարը կսկսի պայքարել ընդդեմ բուն պատճառի: Նա կպայքարի հանուն բուն պայքարի: Այլ խոսքերով ասած՝ մարդիկ կսկենք պայքարել ուղղակի ձանձրույթից ելնելով, նրանք չեն պատկերացում կյանքը առանց պայքարի: Վերջնական հաշվով Ֆուկույաման գտնում է, որ դրա բավարարումը կարող է ապահովել լիբերալ դեմոկրատիայի բացի այլ բան ևս, ուստի այն անձինք ովքեր բավարարված չեն մնացել, միշտ կարող են շրջել պատմության ընթացքը[7]:
«Պատմության ավարտի» հայեցակարգը զգալի ազդեցություն ունի պրակտիկ քաղաքականության վրա՝ մասնավորապես ԱՄՆ-ի նախագահների Բ. Քլինթոնի ու Ջ. Բուշ Կրտսերի կառավարման շրջանում: Փաստացիորեն այն դարձել էր երիտասարդ նեոպահպանողականների «սրբության սրբոց», քանի որ համպատասխանում էր ԱՄՆ-ի արքատին քաղաքականության հիմնական նպատակներին՝ ժողովրդավարության արևմտյան տարբերակի և ազատ շուկայական հարաբերությունների ակտիվ տարածում ողջ աշխարհով: Գործնականում այն համապատասխանում է ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացների ոգուն ու միտումներին:
Սակայն նման համարձակ գաղափարները միանշանակ չընդունվեցին: Գրքի հրապարակումից հետո մեծ ռեզոնանս առաջացրեց, որն էլ մեծ ճանաչում բերեց հեղինակին: Նման մեծ հաջողության հիմնական գրավականն այն էր, որ հոդվածն ու գիրքը հրապարակվեցին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, երբ ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնիայի համար անհրաժեշտ էր տեսական հիմնավորում ու աշխարհակարգի մեկնաբանության հայեցակարգ:
Քննադատների հիմնական թիրախն էր Ֆուկույամայի իդեալիստական պատկերացումները. նրա կողմից հռչակած լիբերալ դեմոկրատիայի հաղթանակը «մտքում էր», քանի որ լիբերալ ժողովրդավարության «երազելի» մոդել իրականում գոյություն չուներ և չունի, այլ զուտ հռչակված են այդպիսիք: Օրինակ նույն այդ խնդրի առնչությամբ Ռ. Դալը առաջարկում է նոր ավելի գիտական հասկացության կիրառում՝ «պոլիարխիա»[8]: Իսկ Կարլն ու Շմիտերը փորձել են տալ լիբերալ դեմոկրատիա հասկացության հստակ սահմանում (քանի որ իրականում հաշվվում են ժողովրդավարության ավելին քան 550) սահմանումներ[9]:
Ֆուկույամայի հայեցակարգի քննադատությանն է անդրադարձել նաև ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդան իր «Մարքսի ուրվականները» աշխատանքում: Նա նշում է, թե Ֆուկույաման հռչակում է լիբերալ ժողովրդավարության հաղթանակը, սակայն իրականում այն իր իդեալական տարբերակով ոչ մի տեղ էլ գոյություն չունի, ուստի այն ավելի շատ ապագայի նպատակ է կամ էլ ընդհանրապես անհասանելի երազանք[10]:
Տարբեր ոլորտների հետազոտողներ և մասնագետներ նաև մի շարք փաստագիտական սխալներ են ի հայտ բերում այս աշխատության մեջ: Ռուս պատմաբան-մարքսիստ Յու. Ի. Սեմյոնովը հերքում է ֆուկույամայի այն միտքը, թե «պատմության ավարտի« գաղափարը առաջադրել են Մարքսն ու Հեգելը: Մարքսը այն մտքին չէր, թե կոմունիզմի հաղթանակով ավարտվում է մարդկության պատմությունը, այլ հակառակը, հակված էր այն մտքին, որ դրանով է սկսվելու կիրական պատմությունը[11]:
2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո փաստացիորեն Ֆուկույամայի տեսությունը բարոյապես հնացած կարգավիճակ ստացավ: Այսօր միջազգային հարաբերությունների հարթության մեջ մեծ դեր է սկել ձեռք բերել իսլամական գործոնը, որը ինչ-որ մի տեղ ասոցիացվում է արմատական ահաբեկչական գործողությունների հետ[12]: Իհարկե կա նախ հակադիր կարծիք նման խոշորամասշտաբ ահաբեկչական գործողություների վերաբերյալ: Մասնավորապես կա այն գաղափարը, որ ԱՄՆ-ի իր աշխարհաքաղաքական շահերի բավարարման համար առիթ էր փնտրում, որի արդյունքը եղավ 2001 թ. ահաբեկչական գործողությունների կազմակերպումը[13]: Այս գաղափարը լայն տարածում ստացավ հատկապես վավերագրական «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմի ցուցադրությունից հետ[14]: Այս կտրվածքով նման դարակազմիկ իրադարձություները կարելի է մեկնաբանել որպես համաշխարհայաին մակարդակի զուտ մանիպուլյացիոն գործողություն:
Իհարկե փորձենք երևույթներին այդ կտրվածքով նայել կան բազմաթիվ իրարամերժ փաստեր, որոնց բացատրությունը ու մեկնաբանությունը գիտականորեն դեռևս հնարավոր չէ, բայց ամեն դեպքում մենք չենք կարող դրանք լիովին անտեսել: Լիբերալ-ժողովրդավարական աշխարհի հակառակորդները ոչ միայն «անհնազանդ իսլամն» է, այլ ավելի առաջատար միջազգային դերակատարները (Չինաստանի, Ռուսաստանի):
Բազմաթիվ կանխատեսումներով առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի կզիջի իր «թիվ 1» պետության դիրքերը Չինաստանին, ու այդ ամենը նախ տնտեսական հենքով է լինելու[15]: Ռուսաստանը, փորձեր է ձեռնարկում հանդես գալ որպես առանձին ինքնուրույն բևեռ ու իր շուրջը համախմբել նախկին սոցիալիստական երկրները:
Ժամանակակից աշխարհը փաստացիորեն ընթանում է բազմաբևեռայնության ուղղութամբ, ու այսօր իսկ բացի վերը նշած երկրներից կարելի է առանձնացնել ևս մի քանի պետություններ, որոնք կարող են հանդես գալ որպես պոտենցյալ աշխարհաքաղաքական բևեռներ, որպես գերտերություններ (Հնդկաստանը, Բրազիլիա, ընդհանուր Եվրոպական Միություն):
[1] Տե՛ս Ֆրենսիս Ֆուկույամայի անձնական էջը Ստենֆորդի համալսարանի կայքում http://fukuyama.stanford.edu
[2] Անգլերեն բնօրինակով՝ The End of History and the Last Man
[3] Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 29-100:
[4] Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 101-226 /երկրորդ մաս/:
[5] Ճանաչման համար պայքարին է նվիրված աշխատության ողջ երրորդ մասը, տե՛ս Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 227-231:
[6] Այդ մասին մանրամասն տե՛ս Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 321-430:
[7] Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 431-505:
[8] Даль Р. Полиархия, плюрализм и пространство / Лекция; пер. А. П. Цыганкова. Берген, 1984.
[9] Карл Т. Л., Шмиттер Ф. Что есть демократия? // http://www.politnauka.org/library/dem/karl-shmitter.php
[10] Մարամասն տե՛ս Specters of Marx, the state of the debt, the Work of Mourning, & the New International, translated by Peggy Kamuf, Routledge 1994
[11] http://www.slovarik.net/literaturnaya_entsiklopediya/page/marks.3046
[12] Фочкин О.г, Яшлавский А. 11 сентября 2001: Первый день новой эры. Хроники. Досье. Информация к размышлению. Интервью. Мнения / Ред. И. Гальперин. — М.: Тайдекс Ко, 2001 // http://www.bookline.ru/book152812.htm
[13] http://www.cbsnews.com/stories/2011/09/11/national/main20104377.shtml
[14] http://www.fahrenheit911.com/
[15] Yeoh, Kok Kheng, Towards Pax Sinica?: China’s rise and transformation : impacts and implications, University of Malaya. 2009