Հայաստանի մարզերի ու քաղաքների բնակչության ու բյուջետային ծախսերի հարաբերակցությունը. մտահոգիչ վիճակագրություն
2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվն ըստ ընթացիկ հաշվառման կազմում է 2986,1 հազար մարդ: Հայաստանցիների 36 տոկոսը (1075,8 հազար մարդ) ապրում է միայն մայրաքաղաքում:
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
|
Երևանն ու մարզերն ըստ մշտական բնակչության թիվը (01.01.2017) |
||
| հազար մարդ | ՀՀ բնակչության տոկոսը | |
| Երևան | 1075,8 | 36 |
| Արմավիրի մարզ | 265,8 | 8,9 |
| Արարատի մարզ | 258,4 | 8,7 |
| Կոտայքի մարզ | 252,8 | 8,5 |
| Շիրակի մարզ | 239,3 | 8,0 |
| Գեղարքունիքի մարզ | 230,7 | 7,7 |
| Լոռու մարզ | 221,1 | 7,4 |
| Սյունիքի մարզ | 138,9 | 4,7 |
| Արագածոտնի մարզ | 128,5 | 4,3 |
| Տավուշի մարզ | 124,5 | 4,2 |
| Վայոց ձորի մարզ | 50,3 | 1,7 |
Քաղաքային բնակչության թիվը կազմում է 1901,4 հազար մարդ, որի 56,6 տոկոսը կենտրոնացված է Երևանում: 40 հազարից ավել բնակչութուն ունեցող քաղաքների թվում են Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանը, Կապանն ու Հրազդանը:
| Հայաստանի խոշորագույն քսան քաղաքները (01.01.2017) | ||
| հազար մարդ | ՀՀ քաղաքային բնակչության տոկոսը | |
| Երևան | 1075,8 | 56,6 |
| Գյումրի | 116 | 6,1 |
| Վանաձոր | 80,7 | 4,2 |
| Վաղարշապատ | 46,6 | 2,5 |
| Աբովյան | 44,5 | 2,3 |
| Կապան | 42,6 | 2,2 |
| Հրազդան | 40,8 | 2,1 |
| Արմավիր | 28,6 | 1,5 |
| Իջևան | 20,6 | 1,1 |
| Չարենցավան | 20,5 | 1,1 |
| Մասիս | 20,5 | 1,1 |
| Արարատ | 20,4 | 1,1 |
| Գորիս | 20,4 | 1,1 |
| Արտաշատ | 20,2 | 1,1 |
| Սևան | 19,1 | 1 |
| Գավառ | 19,1 | 1 |
| Արթիկ | 18,4 | 1 |
| Աշտարակ | 17,6 | 0,9 |
| Դիլիջան | 17,5 | 0,9 |
| Սիսիան | 14,8 | 0,8 |
| Այլ քաղաքներ | 196,7 | 10,3 |
Հայաստանի բոլոր համայնքների ընդհանրական բյուջեն 2016 թվականին կազմել է 137,13 մլրդ դրամ, որի 57,1 տոկոսը միայն մայրաքաղաքի բյուջեն է (78,27 մլրդ դրամ): Այս ցուցանիշները գերկենտրոնացվածության մասին են խոսում, որը երկարաժամկետ կտրվածքով Հանրապետության համար լուրջ խնդիրների պատճառ կարող են դառնալ:
| Երևանի ու մարզերի համայնքների հանրագումարային բյուջեները (2016 թ.) | ||
| մլն դրամ | ՀՀ համայնքային բյուջեների տոկոսը | |
| Երևան | 78269 | 57,1 |
| Կոտայքի մարզ | 7794 | 5,7 |
| Արմավիրի մարզ | 7649 | 5,6 |
| Արարատի մարզ | 7600 | 5,5 |
| Շիրակի մարզ | 7200 | 5,3 |
| Լոռու մարզ | 7154 | 5,2 |
| Գեղարքունիքի մարզ | 6505 | 4,7 |
| Սյունիքի մարզ | 5006 | 3,7 |
| Արագածոտնի մարզ | 4267 | 3,1 |
| Տավուշի մարզ | 3569 | 2,6 |
| Վայոց ձորի մարզ | 2116 | 1,5 |
Մեկ շնչի հաշվով քաղաքների միջին բյուջետային ծախսերը կազմում են 54,7 հազար դրամ, սակայն Երևանը հանելու դեպքում այդ ցուցանիշը իջնում է մինչև 31,1 հազար դրամ: Սա ևս անհանգստացնող վիճակագրությունը է, որը ներկայացնում է Երևանի ու այլ քաղաքների անհամաչափ զարգացման անհուսադրելի պատկերը:
Քաղաքային բյուջեի հաշվով մեկ բնակչին Երևանում բաժին է հասնում 72,8 հազար դրամ, Գյումրիում՝ 28 հազար, Վանաձորում ՝ 30,4 հազար, Վաղարշապատում՝ 30,7 հազար, Աբովյանում՝ 29,7 հազար, Կապանում՝ 30,3 հազար, Հրազդանում՝ 27,9 հազար դրամ: Այսինքն մայրաքաղաքի մեկ բնակչին բյուջետային ծախսերի հաշվով շուրջ 2,5 անգամ ավելի շատ գումար է հասնում, քանի Հանրապետության մյուս խոշոր քաղաքների բնակիչներին:
Ամբողջական ցանկը հետևյալն է.
| Քաղաքը | Համայնքային բյուջե (2016 թ. մլն դրամ) | Բնակչությունը
(01.01.2017 թ.) |
Մեկ շնչի հաշվով բյուջետային ծախսերը (հազար դրամ) |
| Երևան | 78269 | 1075,8 | 72,8 |
| Գյումրի | 3244 | 116 | 28,0 |
| Վանաձոր | 2454 | 80,7 | 30,4 |
| Վաղարշապատ | 1429 | 46,6 | 30,7 |
| Աբովյան | 1323 | 44,5 | 29,7 |
| Կապան | 1290 | 42,6 | 30,3 |
| Հրազդան | 1139 | 40,8 | 27,9 |
| Արմավիր | 808 | 28,6 | 28,3 |
| Գորիս | 791 | 20,4 | 38,8 |
| Դիլիջան | 697 | 17,5 | 39,8 |
| Չարենցավան | 640 | 20,5 | 31,2 |
| Արտաշատ | 625 | 20,2 | 30,9 |
| Գավառ | 551 | 19,1 | 28,8 |
| Սևան | 548 | 19,1 | 28,7 |
| Արարատ | 540 | 20,4 | 26,5 |
| Իջևան | 518 | 20,6 | 25,1 |
| Մասիս | 517 | 20,5 | 25,2 |
| Արթիկ | 503 | 18,4 | 27,3 |
| Աշտարակ | 500 | 17,6 | 28,4 |
| Նոյեմբերյան | 464 | 4,8 | 96,7 |
| Սիսիան | 413 | 14,8 | 27,9 |
| Ալավերդի | 404 | 12,9 | 31,3 |
| Սպիտակ | 395 | 12,9 | 30,6 |
| Ջերմուկ | 378 | 4,3 | 87,9 |
| Ստեփանավան | 365 | 12,7 | 28,7 |
| Քաջարան | 348 | 7 | 49,7 |
| Մարտունի | 336 | 12 | 28,0 |
| Վեդի | 323 | 11,6 | 27,8 |
| Վարդենիս | 322 | 12,5 | 25,8 |
| Վայք | 311 | 5,7 | 54,6 |
| Եղվարդ | 310 | 11,9 | 26,1 |
| Մեծամոր | 282 | 8,8 | 32,0 |
| Նոր Հաճն | 279 | 9,3 | 30,0 |
| Ծաղկաձոր | 262 | 1,2 | 218,3 |
| Այրում | 243 | 1,9 | 127,9 |
| Տաշիր | 233 | 7,4 | 31,5 |
| Եղեգնաձոր | 225 | 7,6 | 29,6 |
| Բերդ | 224 | 7,7 | 29,1 |
| Բյուրեղավան | 219 | 9,3 | 23,5 |
| Ագարակ | 199* | 4,3 | 46,3 |
| Ապարան | 198 | 6,2 | 31,9 |
| Ճամբարակ | 166 | 5,7 | 29,1 |
| Թալին | 161 | 4,5 | 35,8 |
| Մեղրի | 159* | 4,5 | 35,3 |
| Մարալիկ | 148 | 5,5 | 26,9 |
| Թումանյան | 109 | 1,6 | 68,1 |
| Ախթալա | 75 | 2 | 37,5 |
| Շամլուղ | 22 | 0,6 | 36,7 |
| Դաստակերտ | 7,6 | 0,3 | 25,3 |
* աստղանիշով նշված քաղաքներում ներկայացված են 2015 թվականի բյուջետային տվյալները.
