ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի համընդհանուր շրջափակումը ձմռան սկզբին սպառնում է 120 000 հայերի գազամատակարարման անջատմամբ: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանն այս չարաշահման համար՝ սկսելով ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից»,- նշել է կոնգրեսականը։