Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները 2017-2022 թթ.
ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրում ներկայացված են երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Ըստ երևույթին Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի առանցքային հիմնահարցեր են Արցախյան խնդիրը, արտաքին անվտանգությունն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ծրագրում շռշտվում է.
— Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.
— Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդում.
— Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և ցեղասպանության հանցագործության կանխարգելում.
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Հայաստանի արտաքին քաղաքականի ուղեգիծը երկկողմ հարաբերությունների առումով կարող ենք ընդհանրական ներկայացնել որպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացում, մնացյալ գործընկեր պետությունների հետ համագործակցություն ընդլայնում, իսկ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում:
Կառավարության ծրագրի մեջ մասնավորապես ներկայացված է.
— Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,
— Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,
— Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
— Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,
—ԱՊՀ մասնակից պետությունների հետ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող հարաբերությունների խորացմանը,
— Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,
— Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը,
— Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը,
— Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,
— Հայ—թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը:
ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները բազմակողմ հարաբերությունների առումով ածանցյալ են երկկողմանի հարաբերություններից, այսինքն նույն տրամաբանությամբ դաշնակցային-ռազմավարական կապեր Ռուսաստանի կողմից վարվող գործընթացներում (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) և գործընկերային հարաբերություններում այլ պետությունների կողմից ուղղորդվող գործընթացներում:
Ծրագրում մասնավորապես նշվում է.
— Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,
— ՀԱՊԿ—ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,
— Եվրոպական միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը,
— ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,
— ՄԱԿ—ում, ԵԱՀԿ—ում, ԵԽ—ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը,
— Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ ներգրավվածության խորացմանը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպմանը,
— ՆԱՏՕ—ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկե- րության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը,
— միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշների մեջ նաև նշված է երկրի տնտեսական կայուն զարգացմանը նպաստող գործոնները, մասնավորապես՝
— երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնման միջոցով,
— հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, նոր շուկաների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավման միջոցով,
— միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացմանը, տնտեսական բնույթի միջոցառումներին հայկական կողմի մասնակցության ապահովմանը,
— ՀՀ տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավմանը.
Կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության վերաբերյլա ևս հինգ դրույթ է շեշտադրված, այսպես՝
— երկկողմ և բազմակողմ ձևաչափերով խորհրդարանական դիվանագիտության զարգացման և կապերի ամրապնդման աջակցմանը.
— օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.
— արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը.
— օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը.
— միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը: