Ինչո՞վ է հետաքրքրում Ադրբեջանը Եվրամիությանը. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը
Ինչպիսի՞ հարաբերություններ կարող են ունենալ Անդրկովկասյան բռնապետությունը՝ Ադրբեջանը և առաջադեմ պոլիարխիկ Եվրամիությունը: Ցանկացած ժողովրդավարական երկրի համար բացարձակ ցանկալի չէ որևէ ձևով ասոցացվել ավտորիտար ռեժիմ ունեցող պետության հետ, եթե չկան դրանում գերակա շահ:
Ինքնին միայն Ադրբեջանը ԵՄ համար մեծ հետաքրքրութուն չի ներկայացնում, սակայն Եվրամիության համար կարևոր է Հարավային Կովկասը, սակայն ինչ կարգավիճակով՝ ԵՄ անդամի՞, թե՞ գործընկերոջ:
Հեռանկարային տեսանկյունից թեև տարածքաշրջանի երկրները (հատկապես Վրաստանը) տեսնում են ԵՄ լիիրավ անդամակցությունը, սակայն կան գործոններ, որոնք ստվերում են նման լավատեսությունը:
Նախ աշխարհագրերով Հարավային Կովկասը բավականին հեռու է Եվրամիությունից ու տեսականորեն տարածաշրջանի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ավելի իրատեսական լինել Թուրքիայի անդամակցության դեպքում, երբ Հարավային Կովկասը չի լինի եվրոպական անկլավ, այլ ցամաքով կապված կլինի Մետրոպոլիայի հետ:
Երկրորդ՝ հարավկովկասյան երեք ճանաչված հանրապետություններն արտաքին քաղաքականության բացարձակ տարբեր կողմնորոշում ունեն: Վրաստանն իր ապագան տեսնում է միայն եվրաինտեգրացիոն զարգացումների համատեքստում, Հայաստանն անդամ է մեկ այլ վերպետական միության՝ Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ադրբեջանի ալիևյան դիկտատուրայի համար սեփական իշխանության աբսոլյուտիզմը սահմանափակող որևէ կողմնորոշում ցանկալի է: Քանի դեռ Հարավային Կովկասում չկա արտաքին քաղաքականության ընդհանուր կողմնորոշում, տարածաշրջանի աշխարհաքաղաքական գինը անհամեմատ ցածր է:
Սակայն անգամ այս պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդը հատուկ նախանձով ընդունեց այն լուրը, որ Վրաստանի և Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի է հաստատվել, որը միայն որոշակի գործընկերային կարգավիճակ է:
Իրատեսակա՞ն է արդյոք նման զարգացումները Երևանի և Բաքվի համար, կախված է Եվրամիության հետ բանակցությունների ու համաձայնությունների նոր ընթացքից: Այնուամենայնիվ այլ երկարատև գործընթաց է (առնվազն 1,5-2 տարի), անհրաժեշտ է դիմել Եվրամիությանը առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար, եթե Եվրամիությունը համաձայնի, ապա արդեն անհրաժեշտ կլինի անդամ բոլոր երկրների հավանությունը, դրանից հետո միայն կձևավորվի ճանապարհային քարտեզը՝ գործողությունների պլանը: Այստեղ անշուշտ ավելի կարևոր է քաղաքական որոշումները, որոնք հարկ կլինի ընդունել:
Կարևոր է նաև հասկանալ, թե ինչու է Եվրամիությանը հետաքրքրում քաղաքական լուրջ խնդիրներ ունեցող Հարավային Կովկասը: Միակ հիմնավոր բացատրությունն այն է, որ տարածաշրջանը եվրոպացիների համար կարող է դիտարկվել որպես էներգակիրների տրանզիտային գոտի, որը հնարավորություն կտա վերջնականապես ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից: Իսկ դա նշանակում է, որ Եվրամիությունը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ազդեցիկ լծակ կունենա:
Նման պայմաններում Հարավային Կովկասի եվրոպականացումը ցանկալի է նաև ԱՄՆ-ին, որը Ռուսաստանի շուրջ բուֆերային երկրների հերթական օղակը կձևավորի՝ Մոսկվայի աշխարհաքաղաքական պարտությունն ունենալով որպես վերջնական նպատակ:
Այդպիսով՝ «փոքր քայլերի կոմբինացիայով» եվրո-ատլանտյան դաշինքը ցանկանում է հասնել գերակա աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանը: