Հայաստանի, Երևանի, մարզերի ու մարզկենտրոնների մշտական բնակչության թվի մտահոգիչ վիճակագրությունը (2001-2017թթ.)
Հայաստանի Հանրապետությունում մարդահամար է անցկացվել երկու անգամ՝ 2001 և 2011 թվականներին, Ազգային վիճակագրական ծառայությունները դրանց հիմքով պարբերաբար ներկայացնում է նաև բնակչության ընթացիկ հաշվառում: Այդ տվյալների համադրությունն ու համեմատությունը մտահոգիչ պատկեր է արձանագրում.
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2001-2017 թվականին կրճատվել է 7,2 տոկոսով (231,5 հազարով), այդ ընթացքում կրճատվել են բոլոր մարզերի բնակչությունը, սակայն վատագույն ցուցանիշը ապահովել են Լոռին (23,1%), Շիրակը (15,8%) և Վայոց ձորը (10,4%):
Երևանի բնակչությունը կրճատվել է 2,6 տոկոսով (28,3 հազարով). ի դեպ մայրաքաղաքը, ի համեմատություն մարզկենտրոնների, միակ քաղաքն է. որտեղ ըստ բնակչության թվի ընթացիկ հաշվառմամբ 2011-2017 թվականներին աճ է արձանագրվել (1,4 տոկոսով):
Մարզկենտրոններում 2001-2017 թվականերին բնակչության թվի կրճատման վատագույն ցուցանիշները արձանագրվել են.
- Գավառում՝ 28,6 տոկոս (7,6 հազար մարդ),
- Վանաձորում՝ 25,1 տոկոս (27 հազար մարդ),
- Գյումրիում՝ 23,3 տոկոս (35,2 հազար մարդ),
- Հրազդանում՝ 22,9 տոկոս (12,1 հազար մարդ):
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
2001 | 2011 | 01.04.2017 | 2001-2011 թթ. | 2011-2017 թթ. | 2001-2017 թթ. | |
Հայաստան | 3213 | 3018,9 | 2 981,5 | -6% | -1,2% | -7,2% |
Արագածոտնի մարզ | 138,3 | 132,9 | 128,2 | -3,9% | -3,5% | -7,3% |
Արարատի մարզ | 272 | 260,4 | 258,2 | -4,3% | -0,8% | -5,1% |
Արմավիրի մարզ | 267,2 | 265,8 | 265,3 | -0,5% | -0,2% | -0,7% |
Գեղարքունիքի մարզ | 237,7 | 235,1 | 230,4 | -1,1% | -2,0% | -3,1% |
Լոռու մարզ | 286,4 | 235,5 | 220,3 | -17,8% | -6,5% | -23,1% |
Կոտայքի մարզ | 272,5 | 254,4 | 252,3 | -6,6% | -0,8% | -7,4% |
Շիրակի մարզ | 283,4 | 251,9 | 238,6 | -11,1% | -5,3% | -15,8% |
Սյունիքի մարզ | 152,7 | 141,8 | 138,6 | -7,1% | -2,3% | -9,2% |
Վայոց ձորի մարզ | 56 | 52,3 | 50,2 | -6,6% | -4,0% | -10,4% |
Տավուշի մարզ | 134,4 | 128,6 | 124,2 | -4,3% | -3,4% | -7,6% |
Երևան | 1103,5 | 1060,1 | 1075,2 | -3,9% | 1,4% | -2,6% |
Գյումրի | 150,9 | 122 | 115,7 | -19,2% | -5,2% | -23,3% |
Վանաձոր | 107,4 | 86,2 | 80,4 | -19,7% | -6,7% | -25,1% |
Աշտարակ | 21,5 | 18,8 | 17,6 | -12,6% | -6,4% | -18,1% |
Արտաշատ | 25,1 | 22,3 | 20,2 | -11,2% | -9,4% | -19,5% |
Արմավիր | 32 | 29,3 | 28,4 | -8,4% | -3,1% | -11,3% |
Գավառ | 26,6 | 20,8 | 19 | -21,8% | -8,7% | -28,6% |
Հրազդան | 52,8 | 41,9 | 40,7 | -20,6% | -2,9% | -22,9% |
Կապան | 45,7 | 43,2 | 42,5 | -5,5% | -1,6% | -7,0% |
Եղեգնաձոր | 8,2 | 7,9 | 7,6 | -3,7% | -3,8% | -7,3% |
Իջևան | 20,2 | 21,1 | 20,6 | 4,5% | -2,4% | 2,0% |