Եվրո-ամերիկյան դաշինքի գոյատևման սպառնալիքը. The Washington Post
Փոխվելու՞ է արդյոք ամերիկյան քաղաքականությունը Եվրոպայում. Ի՞նչ է անելու նորընտիր նախագահ Դ. Թրամփը. Ի՞նչ ազդեցություն ունի նախագահի խորհրդական Ստեֆեն Բեննոնը. Ու՞մ է աջակցելու Սպիտակ տունը Եվրոպայում. Ի՞նչ հնարավորություններ են բացվում Ռուսաստանի առջև:
***
«Մեր արտաքին քաղաքականությունն այն ժողովրդավարական հավատի արտացոլումն է, որին մենք հետևում ենք: Հնարավորին ամեն ինչ անում ենք, որպեսզի ոգեշնչենք ամբողջ աշխարհում ազատ երկրներին և ազատ ժողովուրդներին, որպեսզի օգնենք նրանց, ովքեր այլ երկրներում տառապում են և ճշնման են ենթարկվում, և որպեսզի ամրապնդենք ժողովրդավարական պետությունները ագրեսիայի դեմ պայքարում»:
Հարրի Տրումեն, ԱՄՆ նախագահի ուղերձը, 1949 թ.:
ԱՄՆ նախագահ Տրումենն այս խոսքերն ասել է գրեթե 70 տարի առաջ, այս ժամանակահատվածում ամերիկյան բոլոր նախագահները շատ լուրջ են վերաբերվել դրան: «Ազատ երկրներին և ազատ ժողովուրդներին» աջակցելու և «ժողովրդավարական պետություններն» ամրապնդելու գաղափարները հիմք դարձան դաշինքների ձևավորման համար: Հիմնվեցին մի շարք վերատլանտյան և եվրոպական ինստիտուտները, որոնք Եվրոպային օգնեցին լինել անվտանգ, ազատ, բարգավաճող և ԱՄՆ-ի հետ դաշնակցական հարաբերություններով կապված. նման հաստատություններից էին ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը: Այս ինստիտուտներից շատերը ԱՄՆ-ին լուրջ ծախսեր պահանջեցին, քանի որ դրանք աշխարհում Ամերիկայի ազդեցության հիմքերից էին. ԱՄՆ դաշնակիցները առաջ են մղում ամերիկյան արժեքներն ու շահերը ողջ աշխարհում, վերջին 70 տարում Սպիտակ տան ոչ մի վարչակարգ չի փորձել այդ համակարգը վերանայել:
Սակայն երբ հունվարին Դոնալդ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամեն ինչ այլ կերպ կլինի: Թրամփը հստակ հասկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան «ժողովրդավարական հավատը» առաջ մղելու և «ազատ երկրների ու ժողովուրդների հետ» հատուկ հարաբերություններ պահպանելու գաղափարներով: The Washington Post-ի դիտարկմամբ Թրամփն տեսնում է Ամերիկան՝ որպես մի երկիր, որը համաձայնագրեր է կնքում՝ իր իսկ նեղ ազգային շահերից ելնելով: Սակայն կարո՞ղ է արդյոք Թրամփն ավելին անել:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի ամենահին ու ամենամտերիմ դաշնակիցները սկսել են մտահոգվել, որ թրամփյան Սպիտակ տունը կարող է ոչ միայն անտեսել իրենց, ինչն նախկինում ևս բազմիցս եղել է, այլև փորձի սասանել իրենց ինստիտուտների և հենց իրենց հիմքերը: Նրանց առավելապես մտահոգում է Թրամփի և նրա ավագ խորհրդատու Ստեֆեն Բեննոնի և վերջինս կողմից նախքան Թրամփի մոտ աշխատանքի անցնելը ղեկավարվող «Breitbart News» վեբկայքի հետ կապերը: Ոգեշնչվելով ԱՄՆ-ում ունեցած հաջողությունից՝ «Breitbart News»-ը փորձում է վաստակել Եվրոպայում հակամիգրացիոն և ռասիստական տրամադրությունների վրա: Այդ գաղափարների տարածմամբ փորձում է հասնել պոպուլիստների ընտրությանը, ովքեր ՆԱՏՕ-ին նույն սկեպտիկ վերաբերմունքն ունեն, ինչ Թրամփը, և ովքեր ամեն ինչ կանեն Եվրամիությունը փլուզելու համար:
Առաջինը Գերմանիան և Ֆրանսիան էին, որտեղ «Breitbart News»-ը ընտրությունների նախաշեմին հայտարարեց գերմաներեն ու ֆրանսերեն լեզվով կայքեր հիմնելու մասին: Այդ ապագա կայքերի ուղենիշը բավական կանխատեսելի է. «Breitbart»-ը հիացմունքով կլուսաբանի «Ազգային ճակատի» (ֆրանսիական ծայրահեղ աջ կուսակցություն, որը Ռուսաստանին բացահայտ գումարներ է վերցրել, ինչպես նաև կողմ է ՆԱՏՕ-ի կազմաքանդմանն ու Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալուն) գործունեությունը ու ձեռքբերումները: ԱՄՆ ընտրություններից հետո Մարիոն Մարեշալ Լե Պենը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի զարմուհին, Թվիթերում գրել է. «Ես համաձայնել եմ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Ստեֆեն Բեննոնի համատեղ աշխատելու հրավերին»:
«Breitbart News»-ը հաճախ դրական երանգով է ներկայացնում նաև գերմանական նոր հակամիգրացիոն ուղենիշ որդեգրած «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որը շեշտակիորեն քննադատում է կանցլեր Անգելա Մերկելին: Արդյոք Բեննոնը աջակցու՞մ է այս գերմանական կուսակցությանը նույն չափով, ինչ ֆրանսիական «Ազգային ճակատին»: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդները ևս բազմիցս հայտնել են իրենց հիացմունքը Ռուսաստանի և հակակրանքը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ:
Եվ վերջո արդյոք Թրամփն աջակցու՞մ է հակաամերիկյան քաղաքականությանը: «The Washington Post»-ի դիտարկմամբ իրենք դա չգիտեն, սակայն նման ենթադրություն անելու հիմքեր ունեն: Պատասխանը կարող է քողարկված լինել Բեննոնի նիհիլիզմի, ինչպես նաև Թրամփի համոզվածության մեջ, որ ճգնաժամն ու բռնությունը վերականգնող ազդեցություն ունեն («Երբ տնտեսությունը կազմաքանդվում է, երբ երկիրը գլորվում է անդունդը… կսկվեն անհանգստություններ, որոնք կօգնեն մեզ վերադառնալու այն ժամանակները, երբ մենք հզոր էին») և հնարավոր է, որ Սպիտակ տունը սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ:
Բնականաբար, վերատլանտյան դաշինքի և Եվրամիության փլուզումը կարող է անկայունություն առաջացնել և հանգեցնել եվրոպացիների կենսամակարդակի իջեցմանը, չի բացառվում նաև բռնությունը և իրական քաոսը: Բնականաբար Եվրոպայում անկայունությունը հակասում է ամերիկյան բիզնեսի և քաղաքականության շահերին: Սակայն ոմանք դրանից կքաղեն իրենց օգուտները: Ռուսաստանը կրկին կդառնա Եվրոպայում կարևոր դերակատար: Պլուտոկրատները այդ աղետի հիմքով մեծ գումարներ կաշխատեն. հեջ-ֆոնդերը շատ են սիրում անկայուն շրջանները: Իսկ հեղափոխությունից հետո իշխանության կգան ամենից անսպասելի գործիչները:
Իհարկե Թրամփի թիմում կան նաև անձինք, ովքեր դեմ են Եվրոպայում քաոսի հեռանկարին: Քանի որ ոչ ոք չգիտե, թե ում է ունկնդիր լինելու Թրամփը, ուստի ինչպես գրել է գերմանական թերթերից մեկը, Մերկելն արդեն սկսել է պատրաստվել վատթարագույնին:
Սա գոյատևման պահ է եվրոպական առաջնորդների համար, նրանք մեծամասնությունը սկսում է հասկանալ, որ Ռուսաստանը հիմնավորապես մտադրված է քանդել Եվրոպայի և Ամերիկայի դաշինքը:
Տրումենից ընդամենը մի քանի տասնամյակ անց արդյոք արժե՞ պատրաստ լինել այն այն բանին, որ ամերիկյան կառավարությունը ևս ցանկանա այն իրականություն դարձնել:
An existential moment for the Euro-American alliance. The Washington Post