Վրաստանը պատրաստ չէ ԵՄ-ին
Վրաստանը դժվար թե մոտ ժամանակներում անդամակցի Եվրամիությանը, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի թեկնածուի կարգավիճակ է ստացել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի իշխող կուսակցության նախագահը: Գրում է POLITICO-ն։
«Նախորդ դեկտեմբերին մենք դարձանք թեկնածու երկիր։ Հաջորդ քայլը միանալն է»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այսօր մենք պատրաստ չենք անդամ երկիր դառնալուն»։
«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք ԵՄ անդամ, ապա հնարավոր կլինի շատ հեշտությամբ չեղարկել այն, վերանայել, տրանսֆորմացնել կամ ընդունել նորը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Միևնույն ժամանակ նա պնդեց, որ «չկա կոնսենսուս, որ երկիրն այսօր կարող է դառնալ ԵՄ անդամ», քանի որ դաշինքը «պատրաստ չէ ընդլայնմանը, և դա ժամանակ է պահանջում, և այս հաջորդ քայլերը կախված են շատ բաներից»։
Նախորդ տարի, երբ Եվրահանձնաժողովը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, այն սահմանեց հատուկ քայլեր, որոնք անհրաժեշտ էին հարավկովկասյան երկրի լիիրավ անդամ ընդունելու համար, ներառյալ քաղաքական բևեռացման դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը:
2023 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ վրացի հարցվածների 79 տոկոսը պաշտպանում է ԵՄ-ին անդամակցելու իրենց երկրի հավակնությունները: