Բլինքենը մեկնում է Չինաստան․ ի՞նչ սպասել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կմեկնի Պեկին՝ նախազգուշացնելու Չինաստանին՝ զսպելու իր տեխնիկական աջակցությունը Ռուսաստանի զինված ուժերին: Այս մասին գրում է POLITICO-ն։
Չորեքշաբթի մեկնարկող Բլինկենի եռօրյա ուղևորությունը տեղի է ունենում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային տրամադրվող 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հաստատումից հետո, և արևմտյան մայրաքաղաքներում մտավախությունների ֆոնին, որ Չինաստանի օգնությունը Մոսկվային ռազմական տեխնիկայի արտադրության համար աճում է:
«Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, երբ կարծում ենք, որ անհրաժեշտ է ընկերությունների դեմ, որոնք … լրջորեն խաթարում են անվտանգությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Եվրոպայում», — Բլինքենի այցից առաջ լրագրողներին ասաց Պետքարտուղարության պաշտոնյան: «Մենք դա անելու մեր պատրաստակամությունն ենք ցույց տվել մի շարք երկրների ընկերությունների հետ կապված, ոչ միայն Չինաստանի»:
Պաշտոնյան ասել է, որ Չինաստանի աջակցությունը նշանակում է, որ Մոսկվան «մեծապես վերակազմավորել է իր պաշտպանական արդյունաբերական բազան, որն ազդեցություն ունի ոչ միայն Ուկրաինայի մարտադաշտի վրա, այլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, կարծում ենք, ավելի լայն եվրոպական անվտանգության համար»: