ԵՄ-ն գնում է ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի ասել է, որ Եվրոպայի՝ պաշտպանական և անվտանգության ավելի ուժեղ խաղացող դառնալու ձգտումը չի նշանակում, որ դաշինքը շրջվելու է ՆԱՏՕ-ից։ Գրում է POLITICO-ն։
«Եվրոպական ինքնիշխանությունը անհրաժեշտ է, բայց եվրոպական ինքնիշխանությունը երբեք չի լինի մեր դաշնակիցների և ընկերների հաշվին և երբեք չի ազդի ՆԱՏՕ-ի կարևորության և անհրաժեշտության վրա»,- ասել է նա Եվրոպական պաշտպանության և անվտանգության գագաթնաժողովում ներկաներին:
Նախապատրաստվածությունը, ներդրումները և գործընկերությունը առաջընթացի երեք առաջնահերթություններն են, հավելեց հանձնաժողովի նախագահը:
«Երբ մենք ամրապնդենք մեր սեփական անվտանգությունը պաշտպանության ոլորտում, մենք, իհարկե, կամրապնդենք մեր հիմնական գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ. ավելի ինքնիշխան, ավելի լավ ֆինանսավորվող եվրոպական պաշտպանությունը, իհարկե, ՆԱՏՕ միայն ավելի ուժեղ կդարձնի», — ասաց ֆոն դեր Լեյենը:
«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ իրենց զորքերի համար միշտ պատասխանատու են լինելու անդամ երկրները», — ասաց գերմանացի քաղաքական գործիչը ներկաներին՝ նշելով հավաքագրման, վերապատրաստման, դոկտրինի և տեղակայման ասպեկտները։ ԵՄ-ն, այնուամենայնիվ, կարող է գործել այն ոլորտներում, որտեղ Բրյուսելը իրավասություն ունի, մասնավորապես՝ միասնական շուկան, նորարարությունը, ֆինանսավորումը և հետազոտությունների զարգացումը, ասաց նա: