Ինչ է սպասվում ՆԱՏՕ-ին մոտ ապագայում
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «100 տոկոսով» կմնա ՆԱՏՕ-ում իր ղեկավարության ներքո այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական երկրները «ազնիվ են խաղում»: Գրում է POLITICO-ն:
Երեքշաբթի երեկոյան իր ընկերոջ և դաշնակից Նայջել Ֆարաջի հետ բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը վերահաստատեց իր հավատարմությունը անդրատլանտյան դաշինքին, բայց նախազգուշացրեց եվրոպական երկրներին «չօգտվել» ամերիկյան աջակցությունից:
Նրա մեկնաբանությունները կարող են օգնել հանգստացնել արևմտյան առաջնորդների նյարդերը, որոնք մտահոգված են, որ Թրամփը կարող է պաշտոնապես դուրս բերել Ամերիկան ՆԱՏՕ-ից, եթե այս տարվա վերջին նա ապահովի ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը:
Թրամփը տարիներ շարունակ խիստ քննադատել է ՆԱՏՕ-ն, և դաշնակիցների մտավախությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ նախկին նախագահը, որը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում պետք է հանդիպի գործող նախագահ Ջո Բայդենին, ասաց նախորդ ամիս, որ կխրախուսի» Ռուսաստանին «անել այն ինչ ցանկանում է» (“do whatever the hell they want”) ՆԱՏՕ-ի երկրների հետ, որոնք չեն կատարել դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները:
Բայց խոսելով Ֆարաջի՝ Մեծ Բրիտանիայի Բրեքսիթ կուսակցության նախկին առաջնորդի հետ, Թրամփը մեղմացրեց իր հռետորաբանությունը՝ միաժամանակ պնդելով, որ Եվրոպան պետք է վճարի պաշտպանության ծախսերի «իր արդար բաժինը»:
«ՆԱՏՕ-ն պետք է արդարացիորեն վերաբերվի ԱՄՆ-ին, քանի որ եթե այն Միացյալ Նահանգների համար չէ, ՆԱՏՕ-ն բառացիորեն նույնիսկ գոյություն չունի», — ասել է Թրամփը:
Ուղիղ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր նախագահությամբ ԱՄՆ-ն օգնության կհասնի հարձակումների ենթարկված ՆԱՏՕ-ի երկրներին, Թրամփը պատասխանել է.
“Այո: Բայց գիտեք, Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար բաժինը, ոչ թե բոլորի արդար բաժինը»,- պատասխանել է Թրամփը։
«Մենք օվկիանոս ունենք որոշ խնդիրների արանքում… մենք ունենք գեղեցիկ մեծ, գեղեցիկ օվկիանոս», — հավելել է Թրամփը: «[ՆԱՏՕ-ն] ավելի կարևոր է [եվրոպական երկրների] համար, նրանք կօգտվեն առավելություններից»։
«Ուրեմն, եթե նրանք սկսեն արդար խաղալ, Ամերիկան այնտե՞ղ է», — հարցրեց Ֆարաժը:
«Այո, 100 տոկոսով»,- ասել է Թրամփը։
ՆԱՏՕ-ի տվյալներով՝ իր 32 անդամ երկրների մոտ երկու երրորդն այժմ պաշտպանության վրա ծախսում է դաշինքի թիրախային մակարդակը՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը կամ ավելի բարձր:
Նախագահ եղած ժամանակ Թրամփը բազմիցս սպառնացել է լքել դաշինքը, թեև այդպես էլ չարեց: