Այս երկրի շնորհիվ նավթի գները չեն աճում
Հնդկաստանը հումքի համաշխարհային գները մատչելի է պահում նավթ գնելով Ռուսաստանից, ասել է Հնդկաստանի էներգետիկայի նախարարը։
«Աշխարհը երախտապարտ է Հնդկաստանին՝ ռուսական նավթ գնելու համար։ Այնպես չէ, որ նրանք չեն ցանկանում, որ մենք գնենք ռուսական նավթ», — ասել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին CNBC-ի աշխատակցին Գոայում անցկացվող India Energy Week համաժողովի շրջանակներում:
«Եթե մենք սկսենք ավելի շատ գնել Մերձավոր Արևելքի նավթը, նավթի գինը չի լինի 75 կամ 76 դոլար: Այն կկազմի 150 դոլար»,- հավելեց նա։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, Հնդկաստանի վերամշակող գործարանները ձեռք են բերում ռուսական զեղչված նավթ:
Այդ ժամանակվանից Մոսկվան դարձել է առաջատար աղբյուրը Հնդկաստանի հում նավթի, որը կազմում է հարավասիական երկրի հում նավթի ներմուծման մոտ 36%-ը:
Հետևաբար, Հնդկաստանի ներմուծումը մերձավորարևելյան նավթ ռեկորդային ցածր մակարդակի է հասել։
Նավթի գները ճնշման տակ են՝ չնայած Կարմիր ծովում աճող լարվածությանը և Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման մտավախություններին: Նման անորոշությունը, որպես կանոն, կբարձրացնի էներգակիրների գները, սակայն շահույթը սահմանափակվել է ԱՄՆ-ից ռեկորդային արտադրանքի և համաշխարհային տնտեսության շարունակական դանդաղման ֆոնին:
Ակնկալվում է, որ Հնդկաստանը կլինի նավթի համաշխարհային պահանջարկի աճի ամենամեծ շարժիչը 2023-2030 թվականներին, ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության չորեքշաբթի արված զեկույցում:
Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է երկրի նավթավերամշակման տարեկան հզորությունը գրեթե 80%-ով (մինչև 450 միլիոն տոննա) ավելացնելու ծրարգրերի մասին:
Հնդկաստանը նպատակ է դրել 2030 թվականին ապահովել վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի իր պահանջարկի 50%-ը և մինչև 2050 թվականը 100%-ով անցում կատարել վերականգնվող էներգիայի: Ներկայումս երկրի ընդհանուր էներգիայի 75%-ը ստացվում է ածուխով աշխատող կայաններից:
«Մենք մեր նպատակներին հասնելու լավ ճանապարհին ենք և ժամանակից շուտ կհասնենք դրանց բոլորին», — ասաց նա՝ հավելելով, որ Հնդկաստանի խոշոր նավթային ընկերություններից շատերը զուտ զրոյական թիրախներ ունեն 2035 և 2040 թվականներին: