Մակրոնը օգնություն տրամադրելու մասին
Եվրոպական երկրները պետք է համարձակ և «նորարարական» որոշումներ կայացնեն Ուկրաինային օգնելու համար, նույնիսկ եթե ԱՄՆ-ը հետ կանգնի Կիևին աջակցելուց առաջիկա ամիսներին , երեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գրում է POLITICO-ն:
Ֆրանսիայի նախագահը հավելեց, որ Եվրոպան պետք է առաջնորդություն վերցնի իր անվտանգությունը երաշխավորելու հարցում: Մակրոնն այս մեկնաբանություններն արել է Շվեդիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Եվրոպան չպետք է իր անվտանգությունը փոխանցի «մեծ տերություններին, նույնիսկ եթե նրանք շատ լավ դաշնակիցներ են, քանի որ նրանք ապրում են օվկիանոսից այն կողմ», — ասաց նա:
Մակրոնի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ եվրոպական երկրները բախվում են Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձի (Սպիտակ տուն) սպասվող հետևանքների հետ, երբ ՆԱՏՕ-ին թերահավատ նախկին նախագահը Հանրապետականների թեկնածությունը շահելու ճանապարհին է: ԱՄՆ-ում Ուկրաինային տրամադրվող հետագա ռազմական օգնությունը նույնպես սառեցված է Կոնգրեսում, և հանրապետական օրենսդիրները չեն ցանկանում շարունակել ֆինանսավորել Կիևին:
«Սա վճռական և փորձնական պահ է Եվրոպայի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպանելու և աջակցելու Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է, և ինչ էլ որ Ամերիկան որոշի»,- ասել է Մակրոնը Շվեդիայի Կառլբերգ ռազմական ակադեմիայում ելույթի ժամանակ։
Այս շաբաթ կայանալիք եվրոպական առանցքային գագաթնաժողովից առաջ, որը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Մակրոնը նաև ասաց, որ ԵՄ-ն պետք է «արագացնի իր աջակցության մասշտաբները», հաշվի առնելով, որ «Ռուսաստանի հաղթանակի ծախսերը չափազանց բարձր են բոլորիս համար»:
ԵՄ առաջնորդները հույս ունեն համաձայնության գալ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի շուրջ այս հինգշաբթի Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում, սակայն մտավախություններն աճում են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կօգտագործի իր վետոն՝ արգելափակելու Կիևին հատկացված միջոցները: