ՀՀ-ի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստանում
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու հարցում։ Այս մասին հայտնում է «The National Interest»-ի հոդվածի հեղինակ Աբհինավ Պանդյան(Abhinav Pandya)՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։
Հեղինակի տեղեկություններով՝ հայկական կողմը հետաքրքրված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց դեմ պայքարի համակարգերի, «երկիր-օդ» տեսակի միջին հեռահարության հրթիռների մասին նոր պայմանագրերի ստորագրմամբ:
Վերջին երեք տարիներին Հնդկաստանը հայտնվել է որպես Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիր։ Պաշտպանության այս խոշոր գործարքները ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանների վաճառքը, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր SWATHI զենքի տեղորոշման ռադարների, հակատանկային հրթիռների և 155 մմ հրանոթների վերաբերյալ: