Պետականության կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար
Պետականությունը բարձրագույն արժեք է։ Ասվածից ակներև է, որ այն ենթակա չէ սակարկման։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ պետականություն ունենալը կամ ստեղծելը դեռևս քիչ է․ այն պետք է զարգացնել և համապատասխանեցնել տվյալ ժամանակաշրջանին։
Պետականության առջև կանգնած խնդիրները մշտապես փոփոխվում են, հետևաբար պետք է ճկուն քաղաքականություն վարել, որպեսզի հնարավոր լինի դրանք հաղթահարել։ Երկրի շուրջ տեղի ունեցող տնտեսա-քաղաքական գործընթացները, ինչպես նաև ներսի սոցիալ-հոգեբանական իրավիճակը պետք է համապատասխանեցվի կամ զուգորդվի պետականության ամրապնդման հետ։ Պետականությունն է այն գրավականը, որ թույլ կտա հայ ժողովրդին ապրել, արարել և զարգանալ սեփական հայրենիքում։
Մեր պատմության բազմաթիվ շրջաններում բազմաթիվ արհավիրքների առաջ ենք կանգնել պետականության բացակայության պայմանում։ Սա ևս մեկ կարևոր պատճառ է գիտակցելու թե որքան կարևոր է պետականության հարատև պահպանումը հայ ժողովրդի համար։ Այս գիտակցումն է, որ պետք է առաջնորդի պետականության խնդիրների լուծմանը և ամրապնդմանը։
Հեղիինակ՝ Արամ Մելքոնյան