Որքա՞ն արժե էներգիան Եվրոպայում: Գինը համեմատելի է նավթի հետ՝ մեկ բարելի դիմաց 1000 դոլար
Էներգակիրների գները եվրոպական շուկայում հասել են աննախադեպ բարձրության, և այժմ դրանք համարժեք են նավթին՝ 1000 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Խոսքը գազի ճգնաժամի մասին է. Ռուսաստանը կրճատեց էներգակիրների մատակարարումները Եվրոպա, և դա հանգեցրեց վառելիքի գների 13 անգամ բարձրացման՝ սեզոնային նորմայի համեմատ, իսկ շոգն ու երաշտը միայն սրեցին իրավիճակը՝ մեծացնելով էլեկտրաէներգիայի պահանջարկը և կրճատելով հիդրո և միջուկային էներգետիկայի արտադրությունը։ Ածխով աշխատող էլեկտրակայանները կարող են փոքր-ինչ բարելավվել, քանի որ դրանց էներգիայի պահանջարկն այժմ հասել է պատմական առավելագույնին։
Էներգետիկ ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու ԵՄ-ի հետագա զարգացման և ազդեցության մեխանիզմների արդյունավետության վրա։ Եթե այն կարողանա հաղթահարել այս ճգնաժամը և ամրանալ, ապա դա հնարավորություն կստեղծի ինքիշխանության ամրապնդման և առանձին ուժային կենտրոն հանդես գալու գործում։ Հակառակ պարագայում Եվրոպան հնարավոր է վերդառնա երկրորդ համաշխարհային պատերազմի հաջորդող շրջանը, երբ տնտեություն փլուզված էր և այն մեծ կախվածություն ուներ Միացյալ Նահանգներից։