Երկու նախագահները քննարկել են մի շարք ուշագրավ հարցեր
«Չինաստանը և Եվրամիությունը պետք է մնան գործընկերներ փոխշահավետ համագործակցության համար», — ասել է Սին Մակրոնին՝ կոչ անելով Ֆրանսիային կառուցողական դեր խաղալ ԵՄ կազմում՝ Եվրամիության դաշինքի և Չինաստանի միջև լավ գործուն հարաբերությունների համար։ Այս մասին գրում է EURACTIV-ը:
Չինաստանը նաև պատրաստ է պահպանել բարձր մակարդակի շփումներն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ և ողջունել ֆրանսիական ապրանքների մուտքը չինական շուկա, հավելել է Սին։
Մակրոնը պատասխանել է, որ չինական շուկայում օտարերկրյա ընկերությունները պետք է գան արդար մրցակցության պայմաններով՝ կրկնելով ԵՄ մի քանի ընկերությունների և երկրների, որոնք հաճախ բողոքում են օտարերկրյա ընկերությունների վերաբերյալ Չինաստանի անթափանց օրենքից(China’s opaque law):
Սիի «գայթակղիչ» խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Չինաստանը բախվում է հոկտեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից սկսված հակասուբսիդավորման հետաքննությանը՝ պարզելու, թե արդյոք Չինաստանը ներգրավված է ենթադրյալ անօրինական սուբսիդավորման սխեմայի մեջ:
Մակրոնը նաև կոչ է արել Չինաստանին պահպանել հարաբերությունները ուկրաինական իշխանությունների հետ:
Խոսելով Մերձավոր Արևելքում պատերազմի մասին՝ առաջնորդները համաձայնել են, որ այն չպետք է սրվի տարածաշրջանային առումով։
Երկու ղեկավարները նաև քննարկեցին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 կոնֆերանսը, և Սին հայտարարել է, որ Չինաստանը կմիանա Buildings Breakthrough նախաձեռնությանը, որը սահմանում է զրոյական արտանետումների թիրախ շինարարության ոլորտում մինչև 2030 թվականը: