Հիդրոէներգիա. միակ կայուն եվրոպական էներգետիկ անցումը
Աշխարհը գտնվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի վճռորոշ շրջադարձային կետում, երբ յուրաքանչյուր որոշում և ներդրում հաշվվում է մինչև 2050 թվականը կլիմայի չեզոքության հավակնոտ և անհրաժեշտ նպատակին հասնելու և գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5C սահմանափակելու համատեքստում: Այս հաստատված փաստի լույսի ներքո հիդրոէներգիան, ըստ երևույթին, անփոխարինելի և հեռանկարային լուծում է՝ զարգացման ներուժով, որպեսզի ձևավորի Եվրոպայի մաքուր էներգիայի ապագան: Այս հոդվածը հրապարակվել է POLITICO Լրատվամիջոցում(By EU Hydropower Alliance):
Համաձայն Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) վերջերս կատարած ուսումնասիրության, համաշխարհային մասշտաբով ավելի շատ ջանքեր են պահանջվում՝ ընդունելու հիդրոէլեկտրակայանները որպես մաքուր էներգիայի համակարգերի հուսալի ողնաշար և ցուցաբերելու համապատասխան աջակցություն ցուցաբերելու [i]:
Եվրամիությունում հիդրոէներգետիկային բաժին է ընկնում վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրության 32 տոկոսը և մատակարարում է ԵՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի 12 տոկոսը[ii], որը նշանակալի, բայց դեռևս թերշահագործվող աղբյուր է՝ հաշվի առնելով ոչ միայն կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերները, այլև էներգետիկ անվտանգությունը:
Անկախ և ամբողջությամբ ածխաթթվացված էլեկտրական համակարգի ողնաշարը
Արևի և քամու էներգիայի մշտապես աճող մասնաբաժինը նշանակում է, որ մեր էլեկտրացանցերի համար ավելի դժվար է դառնում մշտական էներգիա մատակարարելը, հատկապես, երբ ընդհատվող վերականգնվող էներգիաները ցածր արտադրության ժամանակաշրջաններ են ապրում(when intermittent renewable energies are experiencing periods of low production):
Այս որոնումներում հիդրոէներգիան պատասխան է տալիս՝ առաջարկելով այնքան անհրաժեշտ ճկունություն և ցանցի կայունացում՝ քամու և արևի գործարկման համար:
1TWh ճկուն հիդրոէներգիան հնարավորություն է տալիս կառուցել առնվազն 3.5TWh ընդհատվող քամու կամ արևային էներգիա:
Հաշվի առնելով իր բնութագրերը՝ հիդրոէներգիան կարող է օգնել բավարարել ճկունության պահանջարկը երկու ձևով։
- Արտադրելով էլեկտրաէներգիա այնպիսի եղանակով, որպեսզի ծածկի պահանջարկը պիկ ժամերին, երբ վերականգնվող այլ էներգիաներ հասանելի չեն: Գետի հոսքը կարող է ապահովել ճկուն արտադրություն կարճաժամկետ հատվածում, իսկ ջրամբարի հիդրոէներգիան կարող է ապահովել նույն ճկուն արտադրությունը ավելի երկար ընդմիջումներով:
- Ապահովելով էլեկտրաէներգիայի պահեստ՝ պոմպային պահեստային էլեկտրակայանների շնորհիվ:
Որպես այդպիսին, հիդրոէներգիան հեշտացնում է մեծ քանակությամբ վերականգնվող էլեկտրաէներգիայի ինտեգրումը ընդհատվող աղբյուրներից` առաջարկելով երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ ճկունություն, ներառյալ կառավարելի պահեստավորում այս բոլոր պայմաններով:
Այսօր պոմպային պահեստային հիդրոէներգիան ապահովում է Եվրոպայի էլեկտրաէներգիայի պահեստավորման հզորության ավելի քան 90 տոկոսը:
Եվրոպայի էներգետիկ անվտանգության լոկալ աղբյուր
Այսօրվա գլոբալ բուռն միջավայրում անկախությունն ավելին է, քան թանկագին առաքինություն — այն անհրաժեշտություն է: Հիդրոէներգիան մարմնավորում է այս անկախությունը: Նախագծումից մինչև շինարարություն, սպասարկում և շահագործում, ամեն ինչ արվում է եվրոպական տեխնոլոգիաների և իմանալ ինչպեսի կիրառմամբ(by using European technology and knowhow): Հիդրոէներգիան հիմնված է վերականգնվող, տեղական ռեսուրսի՝ ջրի վրա: Օգտագործելով շարժվող ջրի կինետիկ էներգիան՝ չի վտանգվում ոչ դրա որակը, ոչ էլ քանակը: Այս բնութագրերը հիդրոէներգիան կենտրոնական են դարձնում կլիմայական նպատակներին հասնելու, էներգետիկ անվտանգության երաշխավորման և Եվրամիության ռազմավարական ինքնավարության ամրապնդման համար:
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու լուծում
Ծայրահեղ եղանակային իրադարձություններն աճում են, և, ինչպես փորձում ենք խուսափել դրանցից, այնպես էլ միասին վճռական ենք դրանց դեմ պայքարելու հարցում: Գործելով որպես վահան այս ծայրահեղ երևույթների դեմ՝ հիդրոէներգիան էական դեր է խաղում ջրի կառավարման գործում՝ կարգավորելով ջրային ռեսուրսները երաշտի և ջրհեղեղների ժամանակ՝ դրանով իսկ մեղմելով դրանց աղետալի հետևանքները:
Հիդրոէլեկտրակայանի արտադրությունը կարող է կարգավորվել՝ ըստ անհրաժեշտության՝ բացելով կամ փակելով «ծորակը»:
Ամբարտակների և ջրամբարների առկայությունը գետի վրա հնարավորություն է տալիս կառավարել ջրի հոսքը և այդպիսով նվազեցնել հեղեղումների մակարդակը, ինչպես նաև մեղմել պակասորդի կամ երաշտի ազդեցությունը:
Ձմռանը ձյան ծավալը պարբերաբար չափվում է, որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ կանխատեսել հալոցքի ջրերի մուտքը ջրամբարներ և ժամանակին իրականացնել անհրաժեշտ միջոցառումները։ Եվ հակառակը, երաշտի ժամանակ հիդրոէներգիան կարող է և՛ պաշտպանել էկոհամակարգերը, և՛ ջուր ապահովել գյուղատնտեսության, արդյունաբերության և համայնքների համար:
Հասուն տեխնոլոգիա, որը զարգանում է իր միջավայրի հետ ներդաշնակ
Բաշխված էներգահամակարգերում ավելի քան մեկ դար փորձառությամբ հիդրոէներգիան առավելություն ունի լինելով հասուն տեխնոլոգիա, որը զարգանում է շրջակա միջավայրի հետ ներդաշնակ: Հիդրոէլեկտրական փորձագետները գիտեն, թե ինչպես մշտապես և զգալիորեն բարելավել բնական և ջրային միջավայրի վիճակը՝ միաժամանակ ավելացնելով արտադրությունը:
Վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի և ներուժի վերականգնման համար:
Որոշումներ կայացնողները պետք է ստեղծեն համապատասխան, հուսալի և կայուն տնտեսական, քաղաքական և իրավական դաշտ, որը կգնահատի հիդրոէներգիայի ակտիվներն ու օգուտները և կխրախուսի հետագա ներդրումները:
Այդուհանդերձ, քաղաքական երկարաժամկետ հանձնառությունը կարևոր է խրախուսելու վերանորոգումը, վերազինումը և կառուցումը նոր հիդրոէլեկտրակայանների, որոնք անհրաժեշտ կլինեն ապագա էներգահամակարգի և էներգետիկ անցման համար:
ԵՄ հիդրոէներգետիկ դաշինքը, Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ, կազմակերպում է իր առաջին բարձր մակարդակի համաժողովը, որը նախատեսված է հոկտեմբերի 24-ին: