Երևանում կկայանա՞ն ավագանու արտահերթ ընտրություններ
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ ԿԸՀ նախնական տվյալներով հետևյալ արդյունքներն են գրանցվել․
1 «Հանրային ձայն» կուսակցություն-9,68%
2 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%
3 «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%
4 «Հաղթանակ» կուսակցություն-1.71%
5 «Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%
6 «Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%
7 «Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%
8 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%
9 «Հանրապետություն» կուսակցություն-11.32%
10 «Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%
11 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%
12 «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%
13 «Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%
14 «Մայր Հայաստան» դաշինք-15.43%։
Անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% էր, իսկ դաշիքների համար՝ 6%: Ասվածից ակներև է, որ անցողիկ շեմը հաղթահարել են 4 կուսակցություն («Քաղաքացիական պայմանագիր» — 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» — 14 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն – 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն – 7 մանդատ) և «Մայր Հայաստան» դաշինքը, որը ստացել է 12 մանդատ։
Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու պարագայում, թեկնածուներից որևէ մեկը պետք է ստանա ավագանու անդամների մեծամասնության հավանությունը( Երևանի ավագանին բաղկացած 65 անդամից, հետևաբար անհրաժեշտ է, որ նվազագույնը 33 անդամ կողմ քվեարկվի տվյալ թեկնածուին): Փաստացի որևէ կուսացկությունը կամ դաշինք չի կարող ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Նմանատիպ դեպքերում ընդունված է կոալիցիոն ավագանի ձևավորել, որն էլ կընտրի քաղաքապետ։ Սակայն, հաշվի առնելով արդեն տեղի ունեցող հետընտրական գործընթացները, գրեթե անհավանական է դառնում կոալիացիաների ձևավորումը։ Հետևաբար մնում է մեկ տարբերակ․ Երևանը գնում է ավագանու արտահերթ ընտրությունների։