Դարակազմիկ փոփոխություն
Սայգոնի անկումից մոտ հիսուն տարի անց Միացյալ Նահանգները համաձայնվեց աջակցել Վիետնամի պաշտպանական կարողությունների զարգացմանը, լուռ խոստովանելով, որ Չինաստանն այսօր ավելի մեծ աշխարհաքաղաքական մարտահրավեր է ներկայացնում երկու ազգերի համար, քան նրանք միմյանց: Այս մասին գրում է CNBC-ին։
Նախագահ Ջո Բայդենը և Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տրոնգը երկուշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ պայմանավորվել են «ողջունել հետագա համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության և պաշտպանական առևտրի ոլորտում»:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է շարունակելու աջակցել Վիետնամին՝ զարգացնելու իր ինքնապահովման պաշտպանական հնարավորությունները՝ Վիետնամի կարիքներին և ստեղծված մեխանիզմին համապատասխան»( in accordance with the needs of Vietnam and established mechanism):
Վիետնամը բարձրացրեց ԱՄՆ-ի դիվանագիտական կարգավիճակը՝ որպես «համապարփակ ռազմավարական գործընկերոջ», որը երկրի ամենաբարձր մակարդակն է՝ ԱՄՆ-ին հավասարեցնելով Չինաստանին: Բայդենն ասել է, որ այդ քայլը ցույց է տալիս, թե որքան են փոխվել հարաբերությունները Վիետնամի պատերազմի «դառը անցյալից»:
Նախագահն ասել է, որ երկու ժողովուրդների միջև առկա է «ահռելի հնարավորություն»:
Բայդենը հանգստյան օրերին կանգ է առել Վիետնամի Հանոյում՝ Հնդկաստանի Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո: Երկու երկրներում էլ Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը նախատեսված չէ «Չինաստանին զսպելու համար»:
«Ես չեմ ցանկանում զսպել Չինաստանը», — ասել է Բայդենը Հանոյում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք փորձում վնասել Չինաստանին»։
Ընդգծելով, որ «պատերազմն անխուսափելի չէ», ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը(Frank Kendall) երկուշաբթի նախազգուշացրեց, որ Չինաստանը ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար:
«Այսօր հետախուզությունը չի կարող ավելի հստակ լինել», — ասաց Քենդալը Օդային և տիեզերական ուժերի ասոցիացիայի տարեկան համաժողովում: «Ինչպիսին էլ որ լինեն նրա իրական մտադրությունները, ես չէի կարող ասել, բայց Չինաստանը պատրաստվում է պատերազմի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ պատերազմի»: