Ամենաբարձր մակարդակի հանդիպում տեղի կունենա՞
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովում, որն ավարտվել է սեպտեմբերի 10-ին, կենտրոնացել է Չինաստանի ազդեցության նվազեցման վրա։ Քանի որ Հնդկաստանը, որը պատմականորեն սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, նախագահում է հանդիպումը և չի կարող կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի հարցում, նա գագաթնաժողովն օգտագործեց որպես հնարավորություն ճնշում գործադրելու Չինաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի բարձր մակարդակի հանդիպման անցկացմանը, ինչին ձգտում է Վաշինգտոնը: Այս մասին գրում է ճոպոնական լրատվամիջոցը։
«Սա իսկապես խոշոր գործարք է: Կարևոր ներդրում է առանցքային տարածաշրջանում»: Սեպտեմբերի 9-ի երեկոյան, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ենթակառուցվածքների ներդրումների վերաբերյալ հանդիպման ժամանակ, Բայդենն իր ոգևորությունն է հայտնել Մերձավոր Արևելքում և այլուր տրանսպորտային ցանցերի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
ԱՄՆ կառավարությունը գլխավորեց Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի նախաձեռնությունը՝ հայտարարված սեպտեմբերի 9-ին։ Այն պետք է երկաթուղային և ծովային տրանսպորտային ցանցերի միջոցով Մերձավոր Արևելքով Հնդկաստանը Եվրոպային միացնի: Սա ոչ այլ ինչ է, քան հակաքայլ Չինաստանի դեմ, որն ուժեղացնում է իր ազդեցությունը տնտեսական համագործակցության միջոցով «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» լայնածավալ տնտեսական գոտու հայեցակարգի շրջանակում։
Դիմակայելու Չինաստանին, որը փորձում է վերափոխել ԱՄՆ գլխավորած միջազգային կարգը, անհրաժեշտ է ներգրավել զարգացող շուկաներ ունեցող երկրներին, այսպես կոչված, Գլոբալ հարավին, որն ավելացնում է իր ներկայությունը միջազգային հանրությունում:
Միացյալ Նահանգներին դիմեցին ոչ միայն զարգացող տնտեսությունները, այլ նաև G7-ի ներկայացուցիչները, որոնք ասացին, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է ռազմավարություն, որն ամրապնդի կապերը ոչ միայն այնպիսի արժեքների միջոցով, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, այլ նաև գործնական օգուտներով:
Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանն ասել է, որ ենթակառուցվածքային օգնությունը կիրականացվի աշխարհի այլ մասերում։
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին նաև ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության մասին, ներառյալ երկաթուղիների կառուցումը աֆրիկյան երկրներում՝ Անգոլայում, Զամբիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Նույն համատեքստում Բայդենը G20-ի գագաթնաժողովում հայտարարեց միջազգային ֆինանսական կառույցների կողմից զարգացող տնտեսություն ունեցող երկրներին տրամադրվող վարկերի ծավալն ավելացնելու մտադրության մասին(տասը տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 200 միլիարդ դոլար):
Հնդկաստանը, որը հյուրընկալել է հանդիպումը, և երեք երկրները, որոնք կնախագահեն G20-ը (Բրազիլիան 2024 թվականին, ՀԱՀ-ը 2025 թվականին և Միացյալ Նահանգները 2026 թվականին) հաստատեցին, որ իրենք համագործակցելու են G20-ի հետ՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության կարևորագույն կառույցի:
Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, որտեղ և՛ իշխող, և՛ ընդդիմադիր կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, կտրուկ դեմ կլինեն ՉԺՀ-ին, Բայդենը, ով ձգտում է նախագահի պաշտոնում վերընտրվել 2024 թվականի նոյեմբերին, կարծում է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կայունացնելու համար առաջնորդների միջև հաղորդակցությունն անհրաժեշտ է, որպեսզի խուսափեն պատահական ռազմական բախումներից։
G20-ին չմասնակցելու Սիի որոշումը պայմանավորված էր նրա ենթադրությամբ, որ դժվար կլինի հասնել բավարար դիվանագիտական արդյունքների։ Հարաբերությունները ։ Հնդկաստանի հետ, որի հետ սահմանային վեճեր կան, ցածր մակարդակի վրա են։ Կարևոր դեր է խաղացել նաև այն փաստը, որ Չինաստանն ունի բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ, այդ թվում՝ ներքին դանդաղ տնտեսությունը։
Հադսոնի ինստիտուտի Ասիա-խաղաղօվկիանոսյան բաժնի ղեկավար Պատրիկ Քրոնինը նշում է, որ Սիի հետ հանդիպում կազմակերպելը կարող է ավելի դժվար լինել, քան կարծում են ԱՄՆ-ում։
Պատասխանելով սեպտեմբերի 9-ին լրագրողների հարցին Սիի բացակայության մասին G20-ի գագաթնաժողովից՝ Բայդենն ասել է. «Ես կցանկանայի, որ նա գար»։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան, չսպասելով գագաթնաժողովի ավարտին, նա լքեց Հնդկաստանը, որտեղ անցկացրեց 40 ժամ, և գնաց Վիետնամ — իր հաջորդ հանգրվանը։