Լեգիտիմության խնդի՞ր
Տասնչորս ամիս առաջ ընտրությունների օրվանից ՝ 2024 թվականի նոյեմբերին, քաղաքական ռեալությունն այսպիսի տեսք ունի՝ Թրամփը հանրապետականների թեկնածուն է և լավ հնարավորություն ունի հաղթելու գործող նախագահ Բայդենին կամ ցանկացած այլ դեմոկրատի: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ակնհայտ է, որ այս 14 ամիսների ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ։ Թրամփը դեռ կարող է պարտվել իր ներկայիս հանրապետական մրցակիցներից մեկին: Առողջական վիճակը, Աստված մի արասցե, կարող է ստիպել Բայդենին դուրս գալ նախընտրական մրցավազքից:
Այնուամենայնիվ, եթե ներկայիս միտումները շարունակվեն, երկրում կկրկնվի 2020 թվականի իրավիճակը, և այնուհետև Միացյալ Նահանգները, որի քաղաքական կայունությունից է կախված Եվրոպայի և Ասիայի անվտանգությունը և համաշխարհային պահուստային արժույթը, կարող է բախվել նախագահական լեգիտիմության ճգնաժամի, անկախ այն հանգամանքից, թե ով հաղթում է և որքան ազնիվ։
Այժմ հիմք է դրվում մի սցենարի, երբ հանրությունը կկարողանա կասկածի տակ դնել կամ մերժել այն արդյունքը, որն իրեն դուր չի գալիս: Թրամփի և, ինչպես երևում է, նրա տասնյակ միլիոնավոր հետևորդների համար չկա նման հասկացություն, այն է պարտություն ազատ և արդար ընտրություններում:
Իհարկե, Թրամփը կարող էր արդարացիորեն հաղթել։ Այսօր նրան աջակցում է հանրության 39,8%-ը։ Սա 0,8 տոկոսային կետով ավելի է 2021 թվականի փետրվարի 1-ի ցուցանիշից։ Բայդենի համար այս ցուցանիշը կազմում է 41,2%։
Wall Street Journal-ի վերջին հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 46%-ը կընտրեր Թրամփին որպես նախագահ։ 2016-ին նրան է քվեարկել Ընտրական քոլեջի և ընտրողների 46,2%-ը։ Հանրապետական նահանգները պատրաստ են նրան տալ 235 ընտրական ձայն՝ հաղթանակի համար անհրաժեշտ 270-ից։
Տեսանելիորեն թուլացում չկա․ հանրապետական Ներկայացուցիչների պալատը քննարկում է Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հարցը։ Իսկ եզրափակիչ փուլը կլինի անօգուտ, բայց շեղող ու զայրացնող — նախագահի համար — դատավարությունը, որը համընկնում է Դեմոկրատների գլխավորած Սենատի ընտրությունների հետ: