Ռուսաստանի միջուկային հարվածը գրեթե անկասկած կառաջացնի «ֆիզիկական պատասխան»
Ռուսական միջուկային հարվածը կփոխի հակամարտության ընթացքը և գրեթե անկասկած կառաջացնի «ֆիզիկական պատասխան» Ուկրաինայի դաշնակիցների և պոտենցիալ ՆԱՏՕ-ի կողմից, չորեքշաբթի ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Այս մասին գրում է USNEWS-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Մոսկվայի կողմից միջուկային զենքի ցանկացած օգտագործում «աննախադեպ հետեւանքներ» կունենա Ռուսաստանի համար, զգուշացրել է պաշտոնյան։
Դա «գրեթե, անկասկած, ֆիզիկական արձագանք կունենա շատ դաշնակիցների կողմից, և հնարավոր է հենց ՆԱՏՕ-ի կողմից», — ասաց նա:
Պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան օգտագործում է իր միջուկային սպառնալիքները հիմնականում հետ պահելու ՆԱՏՕ-ին և այլ երկրներին ուղղակիորեն պատեարազմի մեջ մտնելուց Ուկրաինայում։