Այս հիմնահարցը հրատապ ֆինանսավորում է պահանջում
Eva Marie Uzcategui/Getty Images
2020 թվականին խրոնիկ թերսնուցումը դանդաղեցրեց մինչև հինգ տարեկան երեխաների գրեթե մեկ քառորդի աճն աշխարհում: Սեփական տարիքի համար չափազանց կարճ լինելը, որպես խրոնիկ թերսնման հետևանք, կարող է անդառնալի ֆիզիկական և ճանաչողական վնաս պատճառել և մեծացնել սովորական վարակներից մահանալու վտանգը: Այս մասին գրում են հոդվածի հեղինակներ Ջոել Ե. Քոհենը(Joel E. Cohen) և Ջոն Է. Ռոջերսը(John E. Rօgers-ը) project-syndicate-ում:
Այս երեխաների կյանքը բարելավելը սննդի մատակարարման խնդիր չէ։ Հացահատիկի ներկայիս արտադրությունը՝ մոտ 2,8 միլիարդ տոննա, ապահովում է բավարար կալորիա 11-14 միլիարդ մարդու կերակրելու համար, ինչը ավելին է, քան անհրաժեշտ մարդկության ներկայիս կարիքները բավարարելու համար: Սակայն աշխարհի հացահատիկի կեսից պակասն ուտում են մարդիկ, իսկ մնացածկերակրում են կենդանիներին կամ այրում որպես վառելիք: Օրինակ, ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր գալոն բենզին պարունակում է 10% եգիպտացորենի էթանոլ:
Ազդելու հացահատիկի գների վրա համաշխարհային շուկաներում՝չափազանց աղքատ, խրոնիկ քաղցածները տնտեսապես անտեսանելի են: Վատ սննդի և առողջության կործանարար և երկարատև հետևանքները կանխելու համար մենք առաջարկում ենք ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, որը կգրավի ներդրողներին և կապահովի համապատասխան սնունդ այս թերսնված երեխաների համար:
2019 թվականին Համաշխարհային բանկի երկու տնտեսագետներ՝ Էմանուելա Գալասսոն( Emanuela Galasso) և հանգուցյալ Ադամ Վագստաֆը(Adam Wagstaff), պարզեցին, որ մանկության թերաճությունը նվազեցնում է չափահասների տնտեսական արտադրողականությունը՝ գնահատելով մեկ շնչին ընկնող եկամտի կորուստը զարգացող երկրներում 5-7%-ի սահմաններում: Եվ այդ թիվը հաշվի չի առնում միլիոնավոր թերաճ երեխաներին, որոնք երիտասարդ են մահանում:
Գալասսոն և Վագստաֆը նաև ծախս-օգուտ( cost-benefit) վերլուծություն են անցկացրել՝ տասը տարվա ընթացքում կիրառելով տասը փորձարկված սննդային միջամտություններ 34 երկրներում, որտեղ հաշվվում են աշխարհի թերաճ երեխաների 90%-ը: Նրանց հաշվարկների համաձայն՝ օգուտները կգերազանցեին ծախսերին առնվազն հինգը մեկ հարաբերակցությամբ, իսկ տարեկան եկամտաբերությունը կկազմի 12%։
Նման բարձր վարձատրությունները կարող են դրդել ներդրողներին` գնելու զարգացման ազդեցությամբ պարտատոմսեր, որոնք կենտրոնացած են մանկական թերաճը դադարեցնելու վրա ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այս տեսակ ֆինանսական գործիքի հիմքում ընկած գաղափարը, որում ներդրողները ֆինանսավորում են զարգացման ծրագրերը և եկամուտներ են ստանում միայն համաձայնեցված արդյունքների հասնելու դեպքում, «ֆինանսական եկամտի հետ մեկտեղ դրական, չափելի սոցիալական և բնապահպանական ազդեցություն ստեղծելն է»:
The World Bank’s Pandemic Emergency Financing Facility (PEF) փորձեց նմանատիպ մեխանիզմ` թեկուզ տրամադրելով շտապ ֆինանսավորում ամենաաղքատ երկրներին համաճարակի դեպքում: Ներդրողները ապահովագրված պարտատոմսեր են գնել 2017 թվականին, և հասույթը պետք է վճարվեր զարգացող երկրներին՝ վարակիչ հիվանդությունների բռնկումները զսպելու համար։ Բանկը փակեց PEF-ը 2021 թվականի ապրիլին՝ քննադատության ֆոնին, որ այն չափազանց մեծահոգի է եղել ներդրողների նկատմամբ, մինչդեռ չափազանց խիստ և դանդաղ է վճարումներ կատարել կառավարություններին:
Սնուցման-միջամտության պարտատոմսերում( in nutrition-intervention bonds) ներդրումների վերադարձը կապված կլինի ծրագրերում կանխատեսվող տնտեսական օգուտների հետ: Ի վերջո, արդյունավետ սննդային միջամտությունները պետք է խթանեն արտադրողականությունը և ավելացնեն հարկային բազան մասնակից երկրում: Օրինակ, կառավարությունները կարող են պայմանագրեր կնքել պարտատոմսերի թողարկողների հետ՝ ստեղծելու և գործարկելու թերաճության դեմ ուղղված ծրագրեր և այնուհետև աստիճանաբար ավելացնել վճարումները այդ թողարկողներին իրենց սննդային միջամտությունների համար, քանի որ ակնկալվող տնտեսական օգուտներն իրականանում են:
«Մանկության աճի» պարտատոմսերի բազմաթիվ հնարավոր մոդելներից՝ այդ պարտատոմսերի մեծ մասը համատեղ թողարկվելու է զարգացած աշխարհի մայր կազմակերպության և նրա դուստր ձեռնարկության կողմից լոկալ երկրում: Նրանք միասին կմշակեն ծրագիրը՝ խորհրդակցելով մասնակից կառավարության ճանաչված փորձագետների հետ, որոնք մասնագիտացած են երեխաների սնուցման, դաշտային միջամտությունների և տվյալների գնահատման մեջ:
Ներդրված միջոցները ստանալուց հետո մայր կազմակերպությունը դրանք կուղարկի դուստր ձեռնարկությանը( առանց հարկերի)`իրականացնելու սննդային միջամտությունները կառավարության կողքին: Սա կարող է նշանակել սնունդ գնել տեղական արտադրողներից կամ շուկաներից և այն հասցնել աղքատ հղի կանանց և թերսնված երեխաներին:
Մայր և դուստր կազմակերպության հետ պայմանագրով (որի պայմանները կլինեն հրապարակային), պետական վճարումները կկատարվեն կայուն արժույթով: «Խորտակվող հիմնադրամը»(A “sinking fund”) կծածկի տոկոսների վճարումները, քանի դեռ կառավարությունը չի սկսել տեսնել արդյունքները: Կառավարությունը նաև իրավունք կունենա ցանկացած պահի ստանձնել ծրագրի վերահսկողությունը՝ պարտատոմսերի կանխավճարի դիմաց։
Ամենապարզ մոդելով կառաջարկվի ֆիքսված մայր գումարի և տոկոսների վճարումներ՝ ապահովված պայմանագրային ֆիքսված վճարումներով:
Կարևոր կլինի վաղ և լավ նախագծել վճարման իրավունքները:
Nutrition-intervention bonds-ը ֆինանսավորման նորարարական միջոց է, որը խոստանում է սննդամթերք դնել սեղանին, կանխել մանկական թերաճությունը և ապահովել բարձր եկամուտներ ներդրողների համար: Եթե լավ կառուցված լինեն, կարող են հզոր կատալիզատորներ լինել տնտեսական աճի և աշխարհի ամենախոցելի մարդկանց բարեկեցության բարելավման համար: