Ո՞ր եվրոպական երկիրն է շարունակում չեզոքություն պահպանել
Շվեյցարիան վետո է դրել մոտ հարյուր «Լեոպարդ» տանկերի արտահանման վրա Ուկրաինա՝ պայմանավորված չեզոքության մասին գործող օրենքներով: Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Կիևի հակահարձակումը թևակոխում է վճռական փուլ։ Այս մասին գրում է FINANCIAL TIMES-ը։
Բեռնի վետոն, անշուշտ, կզայրացնի եվրոպացի դաշնակիցներին, որոնք ամիսներ շարունակ ճնշում են գործադրում Շվեյցարիայի կառավարության վրա՝ մեղմելու իր երկարամյա չեզոքության քաղաքականությունը:
Տանկերը ոչ միայն երբեք ծառայության մեջ չեն եղել Շվեյցարիայում, այլ նույնիսկ նախատեսված չեն եղել դրա համար, և առհասարակ գտնվում են երկրից դուրս: Բոլոր 96 տանկերը պահվում են Իտալիայում։
«Դաշնային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ 96 տանկի վաճառքն անհամատեղելի է գործող օրենսդրության հետ»,- չորեքշաբթի կեսօրին հայտնել է Շվեյցարայի կառավարության մարմինը, որը բաղկացած յոթ անդամից։
Վերջին վետոն համահունչ է Շվեյցարիայի կառավարության նախկին որոշումներին, սակայն Ուկրաինան կրկին բաց թողեց այդքան անհրաժեշտ տեխնիկան:
Շվեյցարիայի քաղաքականությունը որոշ չափով փոխվում է, բայց շատ դանդաղ։ Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ շվեյցարացի ընտրողների մեծամասնությունը կողմ է ներկայիս մոտեցումը մեղմելուն և շվեյցարական զենքը Կիև տեղափոխելուն։ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն արդեն ուսումնասիրում են, թե ինչպես շրջանցել կամ փոխել գործող օրենսդրությունը: