Գերմանիան այլևս փող չունի ԵՄ-ի համար. Լինդներ
Ուկրաինային մեծածավալ օգնության պատճառով ԵՄ բյուջեի այն հատվածի միջոցները, որոնք նախատեսված են «երկարաժամկետ հեռանկարի համար», պարզվել է, որ «առավելագույնս սպառվել են»։ Իսկ Բրյուսելի հնարավոր պահանջները Գերմանիային՝ ավելի շատ գումար հատկացնելու ԵՄ հիմնադրամներին, Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները նախապես խոհեմաբար մերժեց։ Այս մասին գրում է գերմանական WELT-ը:
Այսպիսով, ֆինանսների դաշնային նախարար Քրիստիան Լինդները «մանևրելու տեղ» չի տեսնում Գերմանիայի կողմից ԵՄ բյուջե կատարվող վճարումների շրջանակում: Պարզ ասած՝ ԵՄ-ի համար փող չկա, քանի որ Գերմանիայի բյուջեի հետ կապված իրավիճակը լարված է։ Այս մասին Լինդներն ասել է Բրյուսելում՝ գերմանական DPA գործակալությանը և լրագրողական համայնքի այլ ներկայացուցիչների տված հարցազրույցում:
«Մեր ազգային բյուջեի անխուսափելի կրճատումների պատճառով մենք չենք կարողանում լրացուցիչ ներդրումներ կատարել ԵՄ բյուջեում», — ասել է Լինդները։ Նման իրավիճակ է ԵՄ անդամ մյուս երկրներում։
Այն պայմանավորված է նաև Ուկրաինային աջակցության վրա կատարված ծախսերով։ Արդյունքում 2021-ից մինչև 2027 ֆինանսական տարիների ԵՄ երկարաժամկետ զարգացման բյուջեն սպառվել է։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ բոլոր միջոցներն օգտագործվում են «առավելագույնս»։ Այժմ ԵՄ բյուջեն վերանայման և ստուգման փուլում է։ Այս տարվա հունիսի 20-ին Եվրահանձնաժողովը արդյունքները կներկայացնի լրացուցիչ աուդիտի համար։
Լինդները լրագրողներին ասել է, որ աուդիտի գործընթացում պետք է ակնկալել Եվրահանձնաժողովից գումարի նոր պահանջներ։ Այս իրավիճակում Լինդները հորդորեց նախապես փնտրել ոչ ստանդարտ աղբյուրներ։ Լինդները խորհուրդ է տալիս եվրոպական լրացուցիչ ֆինանսական կարիքները հոգալ ոչ թե Գերմանիայի հաշվին, այլ ԵՄ բյուջեի այն մասի միջոցների օգտագործմամբ, որոնք նախատեսված են «չնախատեսված դեպքերի համար»։ Լինդները կարծում է, որ այս դեպքում պետք է լինի հստակ նախանշված առաջնահերթություններ։ Առաջնային կարևորություն պետք է տրվի այն վճարումներին, որոնք հրատապ են և անհրաժեշտ։ Եվ հատկապես՝ «նրանց, որոնք բխում են ԵՄ-ի ստանձնած իրավական պարտավորություններից»։
Այս ուրբաթ Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը։ Օրակարգում պարտքերի վճարման կանոնների բարեփոխումն է։