ԱՄՆ-ն չի ուղարկի կործանիչներ Ուկրաինա
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, գրում է Daily Mail-ը
Երբ երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հարցրին, թե արդյոք նա F-16 կործանիչներ կուղարկի Ուկրաինա, նա պատասխանեց, որ չի ուղարկի։
Հարցին, թե փետրվարին նա կմեկնի Եվրոպա՝ Ուկրաինայում ռուսական ներխուժման տարեդարձին, Բայդենը պատասխանել է. «Ես վստահ չեմ»:
Նախագահն ասել է, որ մտադիր է այցելել Լեհաստան, որը սահմանակից է Ուկրաինային, սակայն դեռ չգիտի, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա։
Politico-ն շաբաթ օրը հաղորդել է, որ Պենտագոնի մի քանի պաշտոնյաներ ՊՆ-ին մղում են F-16 կործանիչներ ուղարկել Ուկրաինա՝ օգնելու կանխել ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածները:
F-16 կործանիչները կարող են թռչել ավելի քան 500 մղոն և թիրախներ գտնել եղանակային բոլոր պայմաններում: Նրանք կարող են նաև հայտնաբերել ցածր թռչող ինքնաթիռներ