Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խորհրդական Հեգեդուսը հրաժարական է տվել «մաքուր նացիստական» ելույթի պատճառով
Վիկտոր Օրբանի մերձավոր շրջապատի անդամը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել «խառը ռասայի ժողովուրդներ» դառնալուն։ Հայտնում է bbc-ին։
Ըստ հունգարական լրատվամիջոցների՝ Հեգեդուսը, ով 20 տարի ճանաչում է ազգայնական պարոն Օրբանին, ելույթը որակել է որպես «մաքուր նացիստական տեքստ»:
Հոլոքոստը վերապրածների միջազգային կոմիտեն ելույթն անվանել է «հիմար և վտանգավոր»։
Պարոն Օրբանի խոսնակն ասել է, որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել մեկնաբանությունները։
Ելույթը տեղի է ունեցել շաբաթ օրը Ռումինիայի շրջաններից մեկում, որտեղ հունգարական մեծ համայնք կա։ Այդ ելությում պարոն Օրբանն ասել է, որ եվրոպացի ժողովուրդները պետք է ազատ լինեն խառնվելու միմյանց հետ, բայց ոչ եվրոպացիների հետ խառնվելը ստեղծել է «խառը ռասայական աշխարհ»:
«Մենք պատրաստ ենք խառնվել միմյանց, բայց չենք ուզում դառնալ խառը ռասայի ժողովուրդներ», — ասել է նա։
Պարոն Օրբանի հակամիգրացիոն տեսակետները հայտնի են, սակայն տիկին Հեգեդուսի համար շաբաթ օրվա ելույթը հատել է սահմանագիծը:
«Ես չգիտեմ, թե ինչպես չեք նկատել, որ ձեր հնչեցրած ելույթը զուտ նացիստական արտահայտություն է արժանի Յոզեֆ Գեբելսին », — գրել է նա իր հրաժարականի նամակում, ըստ հունգարական hvg.hu լրատվական կայքի:
Գեբելսը Ադոլֆ Հիտլերի քարոզչության նախարարության ղեկավարն էր։
Հունգարիայի ամենամեծ հրեական համայնքը նույնպես դատապարտել է ելույթը և պահանջել հանդիպում պարոն Օրբանի հետ: