Leopard 2 տանկերը կմեծացնե՞ն Ուկրաինայի հաղթելու հնարավորությունները
Leopard 2 տանկերի ազդեցությունն ուկրաինական հակամարտության ընթացքի վրա գերագնահատված է, գրում է FT-ի հոդվածի հեղինակը (Ֆրանց-Ստեֆան Գադին)։
Հաջողությունը կախված է ուսուցման որակից և արևմտյան զենքի ու զինամթերքի առատ պաշարներից։
Leopard 2 տանկերի առաքումն Ուկրաինա դիվանագիտական սենսացիա ստեղծեց, բայց այս աղմուկը բանավեճի շատ կարևոր հատված թողեց աննկատ։ Բացակայող դետալը ռազմական իրականությունն է, մասնավորապես այն հարցը, թե ինչ ազդեցություն կունենան այդ տեխնիկաները ռազմական գործողությունների ընթացքի վրա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մինչև այս շաբաթ պայքարում էր՝ թույլ չտալով այլ երկրներին տանկեր ուղարկել Ուկրաինա և հրաժարվելով մատակարարել իրենց սեփական Leopard 2-ները: Կանցլերի մտավախությունը հակամարտության սրման վերաբերյալ անհիմն է, քանի որ Կիևն արդեն ստանում է ավելի շատ կրակային տեխնիկա: Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ, մղելով ավելի ուժեղ և համարձակ գործողությունների, ասում են, որ Leopard 2-ը Ուկրաինայի հաղթանակի բանալին է:
Շոլցը և այս քաղաքական գործիչները, սակայն, գերագնահատում են ռազմական տեխնիկայի առանձին տեսակների ազդեցությունը հակամարտության ընթացքի և արդյունքի վրա: Ռազմական ուժը միայն զենքը չէ, այն որոշվում է զինված ուժերի կազմակերպչական կառուցվածքով, դոկտրինով և նյութատեխնիկական ապահովմամբ, ինչպես նաև ոչ նյութական գործոններով, ինչպիսիք են բարոյականությունը, պատրաստվածության մակարդակը և ղեկավարության որակը: Այս գործոնների համակցությունը դժվար է չափել:
Ինչ վերաբերում է Leopard 2 տանկին, ապա դրա իրական արդյունավետությունը հիմնականում որոշվելու է Ուկրաինայի կարողությամբ վարելու համակցված սպառազինության մարտեր։ Դա նման է քար, թուղթ, մկրատ խաղալուն, բայց շատ ավելի մահացու: Նման մարտում զենքի մի տեսակի առավելությունները լրացնում են ուժեղ կողմերը և փոխհատուցում մյուսի թերությունները: Leopard 2-ը լավագույնս օգտագործվում է հետևակի մարտական մեքենաների, ինքնագնաց հրետանու, զենիթահրթիռային համակարգերի և այլնի հետ համատեղ: Նման ճակատամարտում հաջողության կարելի է հասնել լայնածավալ ուսուցմամբ, դոկտրինալ փոփոխություններով և արևմտյան զենքի ու զինամթերքի անխափան մատակարարմամբ:
Միացյալ Նահանգները առաջատար է այս գործում՝ Գերմանիայում գտնվող իր բազայում համակցված սպառազինության մարտական վարժանքներ անցկացնելով: Այնտեղ ուկրաինական ստորաբաժանումները սովորում են, թե ինչպես պետք է համակարգված գործել մարտերում վաշտի և գումարտակի մակարդակներում: Սակայն M1 Abrams տանկեր մատակարարելու Վաշինգտոնի խոստումը կբարդացնի Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները, քանի որ Abrams-ի և Leopard 2-ի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու նյութատեխնիկական պահանջները տարբեր են:
Համակցված սպառազինության ժամանակակից մարտերը ծագել են Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին, երբ կայսերական Գերմանիան մշակեց նոր մարտավարություն՝ ճեղքելու Արևմտյան ճակատը, որտեղ գլխավոր դերը խաղում էր հրետանին։ Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն, որ նման մարտավարությունը կօգնի Կիևին հաղթել Մոսկվայի դեմ մղվող քայքայման դժվարին պայքարում:
Ուկրաինական բանակն այսօր զինված է խորհրդային ժամանակների տանկերով, որոնք փակ դիրքերից կրակային աջակցություն ցուցաբերելու խնդիրներ են կատարում, սակայն տանկային մարտերին չեն մասնակցում։Leopard 2-ից լիարժեք օգտվելու համար (այն ունի ավելի ուժեղ զրահ և ավելի ճշգրիտ հրանոթ՝ համեմատած ռուսական տանկերի հետ) Կիևը պետք է նոր հարձակողական ռազմավարություն մշակի: Այս տանկերի ուժը դրանց քանակի մեջ է։ Հակամարտության ընթացքի վրա էապես ազդելու համար Ուկրաինան պետք է տեղակայի առնվազն մեկ տանկային բրիգադ՝ բաղկացած հարյուրավոր Leopard 2-ից և ապահովի իր մարտական գործողությունները։ Դա անելը չափազանց դժվար կլինի, բայց այստեղ անհնարին ոչինչ չկա։
Պետք է նշել, որ ռազմական հզորությունը հարաբերական հասկացություն է։ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսի խոսքերով՝ «թշնամին ձայն ունի»։ Հետեւաբար, Մոսկվայի պատասխանը Leopard 2 ուղարկելու վերաբերյալ մասամբ կորոշի դրանց ազդեցության ուժը։ Նույնիսկ եթե Կիևին հաջողվի դաշտ դուրս բերել մի ամբողջ տանկային բրիգադ և ավելին, ռուսական զորքերը, անշուշտ, կհարմարվեն, ինչը ժամանակի ընթացքում կթուլացնի այդ մեքենաների հզորությունը:
Ես չեմ պնդում, որ Գերմանիան ճիշտ է վարվում՝ քննարկումներ իրականացնելով Leopard-ի փոխանցման: Իր անվճռականության պատճառով Բեռլինն արդեն կորցրել է արժեքավոր քաղաքական կապիտալը Արևելյան Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, թեև Կիևին ռազմական օգնություն տրամադրող առաջատարներից մեկն է:
Սա հեռու է Արևմտյան զենքի վերջին մատակարարումից, որն անհրաժեշտ է Ուկրաինային: Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ նա իր գնումների ցուցակում կներառի կործանիչներ։ Գերմանացիներին անհրաժեշտ է ռազմական հզորության ավելի լավ պատկերացում, որպեսզի գործեն, այլ ոչ թե արձագանքեն փոփոխվող ռազմական բախտին: Առաջին հերթին, Բեռլինը պետք է հասկանա, որ եթե ռազմական ուժը ճիշտ օգտագործվի և արդար գործի համար, ապա այն կարող է դառնալ բարի ուժ մեր աշխարհում, որից չպետք է վախենալ։