Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է. Ադամ Շիֆ
Այսօր Արցախում՝ հիվանդանոցում, հիվանդ է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- նշել է Շիֆը: Նա կրկին հորդորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը: