Գերմանիան և Ֆրանսիան փորձում են նոր համագործակցություն իրականացնել
Գերմանիայի և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարները երկուշաբթի (19 դեկտեմբերի) նշեցին, որ Եվրոպան պետք է համապատասխանի ԱՄՆ-ի կանաչ արդյունաբերության սուբսիդիաներին և կոչ արեցին ԵՄ-ին իրականացնել պետական օգնության կանոններ՝ միասնական շուկայում խեղաթյուրումները կանխելու համար: Գրում է EURACTIV-ը:
2023 թվականի հունվարին ԱՄՆ-ը կսկսի սուբսիդավորել հողմային էներգիան, էլեկտրամոբիլները և կանաչ արդյունաբերության այլ ճյուղերը՝ այսպես կոչված «Գնել ամերիկյան»-ի միջոցով ներքին արտադրությանը առաջնահերթություն տալու մրցակցության շրջանակում Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Սուբսիդիաները, որոնք մաս են կազմում Ամերիկյան ակտի գնաճի նվազեցման (IRA), անհանգստություն են առաջացրել ԵՄ կառույցների շրջանում, որոնք մտավախություն ունեն, որ քաղաքականությունը կարող է խթանել եվրոպական ընկերություններին տեղափոխվել ԱՄՆ:
Սա բավականին լուրջ խնդիր է դարձել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում: