Ֆինլանդիայի կոչը Թուրքիային և Հունգարիային
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը երեքշաբթի հորդորել է Հունգարիային և Թուրքիային անհապաղ հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին գրում է USNEWS-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Հունգարիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկու անդամներն են, որոնք դեռ չեն վավերացրել հայտերը։
«Այժմ բոլոր հայացքները ուղղված են Հունգարիայի և Թուրքիայի վրա: Մենք սպասում ենք, որ այդ երկրները վավերացնեն մեր դիմումները: Կարծում եմ, որ կարևոր կլինի, որ դա տեղի ունենա ավելի շուտ, քան ուշ»,- Մարինն ասել է սկանդինավյան այլ առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախորդ շաբաթ Ֆինլանդիան և Շվեդիան կրկնեցին, որ միանալու են ՆԱՏՕ-ին միևնույն ժամանակ՝ Թուրքիային ներկայացնելով միասնական ճակատ: