Նավթը կարող է թանկանալ մինչև 125 դոլար մեկ բարելի դիմաց, քանի որ Ռուսաստանի արձագանքը գնային շեմին սպառնում է առաջացնել մատակարարման պակաս
Ռուսական նավթի գնային շեմը սպառնում է էլ ավելի կրճատել մատակարարումները համաշխարհային շուկա, գրում է Business Insider-ը։ Սա կարող է սև ոսկին հասցնել մինչև 125 դոլար մեկ բարելի դիմաց, զգուշացնում են վերլուծաբանները:
Նավթի գինը կարող է աճել մինչև 125 դոլար մեկ բարելի դիմաց, քանի որ Ռուսաստանի արձագանքը գնային շեմին սպառնում է մատակարարումների հետագա կրճատմամբ համաշխարհային շուկա: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում զգուշացրել է UBS Global Wealth Management-ի առաջատար ապրանքային ստրատեգ Դոմինիկ Շնայդերը:
Մոսկվան հասկացնել է տվել, որ պատրաստ է կրճատել արդյունահանումը, եթե G7 երկրներն իսկապես գնային շեմ սահմանեն իր նավթի համար: Ռուսաստանը նախազգուշացրել է, որ այս միջոցն առաջին հերթին կվնասի ծրագիրը մշակողներին։
Արդյունքում աշխարհը կարող է օրական ևս մեկ միլիոն բարել կորցնել հենց այն պահին, երբ նավթի համաշխարհային շուկան արդեն պակասորդ է զգում՝ արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումից հետո, ասել է Շնայդերը։
«Ռուսները հասկացրել են։ «Եթե դուք մեզ ստիպեք համաձայնել գնային շեմին, մենք պարզապես նավթ չենք մատակարարի ձեզ», — բացատրեց Շնայդերը: «Այսպիսի իրավիճակը նշանակում է, որ համաշխարհային շուկայում առաջարկի առումով օրական ևս մեկ միլիոն բարել այժմ վտանգի տակ է»:
«Քանի որ արդյունահանումը շարունակվում է նվազել, մենք ականատես կլինենք գնաճի: Ամեն ինչ պարզ է: Եվ մենք կարծում ենք, որ նավթի գինը կարող է հասնել 110-125 դոլարի մեկ բարելի դիմաց: Մենք կենտրոնանում ենք այս գնի վրա», — ավելացրեց նա:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները երեքշաբթի գիշերը նվազել են մոտ 2%-ով՝ հասնելով 94,24 դոլարի՝ մտավախությամբ, որ Չինաստանում անկումը և COVID-19-ի նոր աճը կազդեն պահանջարկի վրա: WTI ամերիկյան ֆյուչերսները նվազել են 2,4%-ով՝ հասնելով 88,97 դոլարի։
G7 երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, համաձայնել են սահմանել գնային շեմ ռուսական նավթի գների վրա՝ փորձելով սահմանափակել Մոսկվայի եկամուտները և, հետևաբար, Ուկրաինայում ռազմական գործողությունը ֆինանսավորելու հնարավորությունը: .
Սակայն նրանց առջև դրված է չափազանց դժվար խնդիր՝ համոզել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք մեծ ծավալներով ռուսական նավթ են գնում, միանան այդ ծրագրերին։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները և ՕՊԵԿ+-ի, հատկապես նրա դե ֆակտո առաջնորդի՝ Սաուդյան Արաբիայի միջև աճում են հակասությունները այն բանից հետո, երբ նավթային կարտելը որոշեց կրճատել արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով նախորդ շաբաթ:
Որոշումը շատերի կողմից դիտվում է որպես Բայդենի վարչակազմի կողմից նավթի և, հետևաբար, ամերիկյան բենզինի գնաճը զսպելու ջանքերի դեմ արհամարհանք։ Ի պատասխան արդյունահանման կրճատման մասին տեղեկությունների՝ Սպիտակ տունը մեղադրել է կարտելին Ռուսաստանի հետ դավադրության համար:
Շնայդերը համաձայն է, որ OPEC+-ի արդյունահանման կրճատումները, ամենայն հավանականությամբ, կխթանեն գնաճն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ինչը շատ ավելի դժվար կդարձնի G7-ի համար ռուսական նավթի գնի սահմանափակումը:
Մինչ G7-ը դեռևս բանակցություններ է վարում ծրագրի մանրամասների շուրջ, ներառյալ հնարավոր պատժամիջոցները նրանց համար, ովքեր չեն աջակցում դրան, պաշտոնյաները մտադիր են գները սահմանել 40-60 դոլար մեկ բարելի դիմաց:
«Իրավիճակը գնալով ավելի է բարդանում: Եվրոպան դեռ ցանկանում է ազատվել որոշ սահմանաչափ, նայած ինչպես եք նայում, նավթից և նավթամթերքներից: Սա մոտավորապես 2,5-ից 3 միլիոն բարել է: Ինչ-որ տեղ անհրաժեշտ կլինի գտնել այդ բարելները: Սա է թիվ մեկ հարցը»,- պարզաբանել է Շնայդերը։
«Մենք դեռ շատ անհանգստացած ենք, թե իրականում ինչպես կաշխատի առևտրային հոսքերի նման ռոտացիան, քանի որ ռուսները միանգամայն շիտակ էին», — ավելացրեց նա:
Սակայն, ըստ Շնայդերի, ԱՄՆ-ը դեռ մի քանի տարբերակ ունի, թե ինչպես կարող է մեղմել համաշխարհային շուկայի պակասորդը։ Օրինակ, այն կարող է լրացուցիչ ծավալներ բաց թողնել իր ռազմավարական նավթային պաշարից։
Հեղինակ՝ Զահրա Թայեբ