Հնդկաստանը և Չինաստանը խաղաղության կոչ են արել Ուկրաինայում
Հնդկաստանն ու Չինաստանը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի ողջ տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման կապակցությամբ, հայտնում է The New York Times-ը։ Երկու տերությունները, որոնք օգնեցին Մոսկվային մեղմել արևմտյան պատժամիջոցների հակազդեցությունը, երկուշաբթի օրը վերսկսեցին դեէսկալացիայի և երկխոսության կոչերը, նշվում է հոդվածում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը լրագրողներին ասել է, որ «բոլոր պետություններն արժանի են հարգանքի սեփական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի», և որ «ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման բոլոր ջանքերը պետք է աջակցություն ստանան»։
Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին խոստացել է, որ Նյու Դելին կաջակցի ռազմական գործողությունների ինտենսիվության նվազեցմանն ուղղված ջանքերին։
«Հնդկաստանը խորապես անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ, ներառյալ ենթակառուցվածքների վրա հարձակումները և քաղաքացիական զոհերը», — ասել է խոսնակը: