Բայդենը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր է խոստանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելինսկիին խոստացել է, որ Միացյալ Նահանգները երկրին կտրամադրի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրթիռներ արձակեց Ուկրաինայի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։ Գրում է AL JAZEERA-ն:
«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել պաշտպանելության համար անհրաժեշտ աջակցությունը, ներառյալ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր», — նշվում է հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հարձակումների ժամանակ թիրախավորել է «ռազմական հրամանատարական և կապի օբյեկտները և էներգետիկ ենթակառուցվածքը», սակայն Ուկրաինան մեղադրել է Մոսկվային քաղաքացիական տարածքներին անխտիր հարվածելու մեջ:
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանը 84 հրթիռ է արձակել 10 քաղաքների ուղղությամբ, որոնցից 56-ը չեզոքացվել են հակաօդային պաշտպանության կողմից։ Փետրվարի 24-ից սկսած` ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 16,8 մլրդ դոլար արժողությամբ օգնություն է տրամադրել անվտանգային ոլորտում:
Զելենսկին այսիր պետք է խոսի G7-ի առաջնորդների հետ վիրտուալ հանդիպման շրջանակում: Վերլուծաբաններն նշում են, որ նա, ամենայն հավանականությամբ, կխնդրի ավելի շատ «երկիր-օդ» հրթիռներ տրամադրել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Երեքշաբթի «Մեծ յոթնյակի» առաջնորդների քննարկումն առաջինն է այն բանից հետո, երբ Կիևը վերջին շաբաթներին սկսեց հակահարձակողական գործողություններ Արևելյան և հարավային Ուկրաինայում, որի արդյունքում նա հետ էր վերցրել իր հսկայական տարածքները Ռուսաստանից:
Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը, որը ընդամենը մեկ ամիս առաջ ստանձնեց պաշտոնը, G7-ի առաջնորդներին կոչ կանի վճռական մնալ Ուկրաինային աջակցելու հարցում, նշվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ: Ջոնսոնը Կիևի ամենանշանավոր աջակիցներից էր:
«Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան: Եվ մեր կողմից, մենք չպետք է տատանվենք մեր վճռականությամբ՝ օգնելու նրանց հաղթել այն»,-ասել է Թրասը: