Հերթական էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում
Վատ լուրեր Եվրոպայի համար: Էներգետիկ ճգնաժամը գարնանը չի ավարտվի, գրում է The Economist-ը։ Որքան երկար դա տևի, այնքան ավելի բարդ և շփոթեցնող կլինեն երկրների միջև հակամարտությունները։ Մասնագետներին արդեն անհանգստացնում է ոչ թե այս, այլ հաջորդ ձմեռը։
Հոլանդիայի Գրոնինգեն նահանգում է գտնվում Եվրոպայի ամենամեծ գազի հանքավայրը: Տասնամյակներ շարունակ այնտեղ հանքարդյունաբերությունն առաջացնում է փոքր երկրաշարժեր, որոնք հազարավոր տներ դարձրել են ոչ դիմացկուն: Ուստի կառավարությունը որոշեց նվազագույնի հասցնել գազի արդյունահանումը և խոստացավ փակել հանքավայրը մինչև 2024 թվականը։ Գազի գներն այժմ այնքան են թանկացել, որ եթե դա թույլ տրվի, որ գազը սովորականի պես մղվի, ապա ոչ դիմացկուն տան յուրաքանչյուր սեփականատեր կարող է միլիոնատեր դառնալ։ Բայց դա անհնար է քաղաքական տեսանկյունից։ Նույնիսկ էներգետիկ ճգնաժամի պայմաններում, որը կարող է ավելի սրվել 2023 թվականին, արտադրության ավելացման կողմնակիցների թիվը փոքր է։
Հասկանալի պատճառներով ընկերությունները և տնային տնտեսությունները ցանկանում են պահպանել ջեռուցումը (և վճարունակությունը) այս ձմռանը և քիչ են մտածում հաջորդ ձմռան մասին: Քաղաքական գործիչներն անում են հնարավորը՝ միլիարդավոր եվրոներ հատկացնելով նրանց կարիքների համար։ Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը համաձայնեցրեց 65 միլիարդ եվրոյի նոր փաթեթը և ամսվա վերջին ավելացրեց ևս 200 միլիարդ եվրո: Իտալիայի նոր կառավարությունն անմիջապես տեր կկանգնի բիզնեսին և բնակչությանն ավելի մեծ օգնություն տրամադրելու պահանջներին, թեև դա արդեն ՀՆԱ-ի երեք տոկոսն է։
Եվ ահա գալիս են վատ լուրերը։ Եվրոպական ճգնաժամը գարնանը չի ավարտվի։ Goldman Sachs բանկը վերջերս կանխատեսել էր, որ հաջորդ ամառ գազի գինը կկազմի 235 եվրո մեկ մեգավատ ժամի դիմաց։ Սա ավելին է, քան այսօր (մինչ համաճարակը մեկ մեգավատ ժամը արժեր մոտ 20 եվրո): Գերմանիայում էլեկտրաէներգիայի ֆյուչերսները 2023 թվականի չորրորդ եռամսյակի համար ավելի թանկ են, քան այս տարվա չորրորդ եռամսյակում։ Նույնիսկ Ֆրանսիայում, որտեղ քաղաքական գործիչները հույս ունեն, որ բազմաթիվ միջուկային ռեակտորներ կվերագործարկվեն 2023 թվականին, ամենամեծ անհանգստությունը ոչ թե այս, այլ հաջորդ ձմեռն է, ըստ էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի:
Կան մի քանի պատճառներ, թե ինչու գները կարող են մնալ բարձր: Եթե ձմեռը շատ ցուրտ լինի, ապա մինչև մարտ Եվրոպայում գազի պահեստարանները կդատարկվեն։ 2022 թվականին նրանց հաջողվեց դրանք լցնել ռուսական գազի օգնությամբ, սակայն ամռանը Մոսկվան դադարեցրեց մատակարարումները՝ պատասխան պատժամիջոցների։ Եթե դրանք չվերսկսվեն 2023 թվականին, ապա եվրոպական պահեստարաններ մղվող գազը պետք է այլ տեղ գտնել։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ համաշխարհային շուկաներ լրացուցիչ մատակարարումներ քիչ կլինեն մինչև 2024 թվականը: Սուզանավային խողովակաշարերը սաբոտաժի ենթարկվեցին այս շաբաթ (հավանաբար Ռուսաստանի կողմից) և սա ևս մեկ պատճառ է մտահոգվելու հաջորդ տարվա մատակարարումների կրճատման շուրջ, քանի որ նորվեգական գազի արդյունահանման օբյեկտները փակվում են սպասարկման համար, որոնց ժամկետն արդեն անցել է:
Փորձագետների կարծիքով՝ Եվրոպայում իրավիճակը կարող է փոխել միայն հոլանդական Գրոնինգենյան հանքավայրը։ 2014 թվականին այնտեղ արդյունահանվել է 42 մլրդ խմ գազ, այն դեռ կարող է արտադրել 20-25 մլրդ խմ՝ ապահովելով Եվրոպայի գազի կարիքների մոտ հինգ տոկոսը։ Բայց քաղաքականությունը բարդ է։ Կառավարությունը շատ է դանդաղում տների ամրացման և սեփականատերերին փոխհատուցելու հարցում։ Եվ հիմա այն առաջին տեղում է դնում անվտանգությունը:
Բարեբախտաբար, ներմուծման վերամշակման ավելի մեծ հզորություն կա։ Հոլանդիայի ափին գտնվող հեղուկ բնական գազի տերմինալը նոր է գործարկվել, իսկ Գերմանիան պատրաստվում է կառուցել ևս երկուսը այս տարի: Հոկտեմբերին կսկսի գործել երկար սպասված գազատարը՝ Նորվեգիայից Դանիայի տարածքով Լեհաստան։ Ապագայում այն տարեկան մատկարարելու է մինչև 10 մլրդ խմ։ Լեհաստանից Սլովակիա ևս մեկ խողովակաշար կսկսի գործել, որի հզորությունը կկազմի վերջինիս կեսը։ Բացի այդ, փոփոխվում է ֆրանս-գերմանական համատեղ խողովակաշարը, որի շնորհիվ շուտով հնարավորություն կստեղծվի գազ մատակարարել դեպի արևելք։
Գազի այս ծավալների համար եվրոպական երկրների մրցակցությունը, սակայն, թեժ է լինելու։ Լեհաստանն ապահովել է մատակարարումները միայն այս ջեռուցման սեզոնի համար, ըստ ազգային գազային PGNIG ընկերության: Գերմանիան ոչ մի կերպ չի կարող այսպես կոչված համերաշխության համաձայնագրեր կնքել իր որոշ հարևանների հետ՝ սակավության դեպքում մատակարարումներ ապահովելու համար այս ձմռանը: Մինչդեռ Բեռլինը չի ցանկանում արտերկրից հեղուկ բնական գազ մատակարարելու երկարաժամկետ պայմանագրեր կնքել և փոխարենը, ըստ երևույթին, հավատում է իր գնողունակությանը, հավատալով, որ անհրաժեշտության դեպքում կկարողանա գնել հեղուկ բնական գազը՝ ի վնաս ավելի աղքատ երկրների։ Այս երկրներին աջակցելու համար ստեղծված գազի համատեղ գնումների ԵՄ հարթակը դեռ չի գործարկվել։
Եվրոպայում էլեկտրաէներգիայի թանկացման ամենակարևոր պատճառը գազի բարձր գներն են։ Շատ կարևոր է նորից շահագործել ֆրանսիական ատոմակայանները, որպեսզի դրանք աշխատեն ամբողջ հզորությամբ, քանի որ Ֆրանսիան սովորաբար էլեկտրաէներգիա է արտահանում։ Բայց կառավարության ներկայիս կանխատեսումների համաձայն՝ դրա համար քիչ ժամանակ չի պահանջվի։ Գերմանիան ակամա համաձայնել է երկարացնել իր երկու ատոմակայանների կյանքը և միայն մինչև ապրիլի կեսերը, թեև սեփական վերլուծաբաններն ասում են, որ դա կօգնի խնայել գազ: Լեհաստանն արդեն սահմանափակել է էլեկտրաէներգիայի արտահանումը Գերմանիա՝ փորձելով նվազեցնել սեփական գները և չայրել շատ ածուխ: Ճիշտ է, այն պաշտոնապես հայտարարում է, որ ցանկանում է ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգությունը։ Շվեդիայի կառավարությունը ճնշումների է ենթարկվում նույնն անելու համար:
Որքան երկար տևի ճգնաժամը, այնքան ավելի բարդ և շփոթեցնող կլինեն հակամարտությունները երկրների ներսում և միջև: Բնակարանատերերը, Գրոնինգենում, Գերմանիայի հակամիջուկայինները և սպառողներին բարձր գներից պաշտպանող եվրոպացի քաղաքական գործիչները իրենց գործողությունների համար ունեն իրենց սեփական պատճառներն ու հիմքերը: Բայց այս ամենի ընդհանուր արդյունքը կլինի էներգակիրների սահմանափակ առաջարկը, ավելորդ պահանջարկը և բարձր գները ամբողջ 2023 թվականին։