«Արևելյան քրիստոնյաներ». բառերը, որոնք վախեցնո՞ւմ են մեզ
Հեղինակ՝ Էթյեն դե Մոնտետի
Վախն է հիմնական պատճառը, որ Արևմուտքն անտարբեր է արևելքում հավատացյալ եղբայրների տառապանքներին, ասում է Le Figaro-ի հոդվածի հեղինակը։
Հենց հանդարտվեցին Քաթարի աշխարհի առաջնության ծափերը, մենք տագնապալի արձագանք լսեցինք ամբողջ աշխարհից: Սուրբ Ծննդյան իր օրհնության մեջ Հռոմի Պապը ողբում է Սիրիայի ճակատագրի համար, որը «դեռևս ընդգրկված է հակամարտությամբ, որը նահանջել է, բայց չի ավարտվել» և «Սուրբ Երկրի ճակատագիրը, որտեղ բռնությունն ու բախումները սրվել են վերջին ամիսներին»: Ոչ ոք չի խնայում քրիստոնյաներին: Հավելենք իրավիճակը կապված Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ Ադրբեջանը մեծացնում է ճնշումը՝ փակելով այն Հայաստանի հետ կապող միջանցքը։ Նոր ողբերգությունը ակտիվացրեց ֆրանսիացի մտավորականների և արվեստագետների գործողությունները։ Արդյո՞ք սա բավարար կլինի Եվրոպայից դուրս գտնվող այս փոքրիկ անկյունի վրա միջազգային ուշադրությունը հրավիրելու համար: Մենք կասկածում ենք, հատկապես հիմա, երբ տեղեկացանք, որ Arte ալիքը հրաժարվել է գովազդային հոլովակ հեռարձակել հայտնի մարդասիրական Œuvre d’Orient ասոցիացիայի համար, որի հիմնական առաքելությունն է օգնել արևելյան քրիստոնյաներին տարբեր ոլորտներում:
«Արևելյան քրիստոնյաներ» բառերը իսկապես մեզ այդքան վախեցնո՞ւմ են։ Քրիստոնյաներ» — աշխարհիկության մասին աղաղավաղված տեսակետը ներկայումս հանգեցնում է նրան, որ որոշ պետական մարմիններ չեն վստահում կրոնին, որը ժամանակակից արևմտյան հասարակության հիմքն է։ «Արևելք» — այս բառի հետևում մենք գտնում ենք հեռավոր երկրների խճանկարը և քիչ հայտնի քաղաքական և կրոնական իրականությունը՝ «հայտնի բարդ Արևելքը»՝ անկարգ միաձուլված մահմեդական աշխարհի հետ: Արդյո՞ք այս պարզունակ և վտանգավոր բաժանումն արդարացնում է անտարբերությունը այնտեղ ապրող փոքրամասնությունների նկատմամբ։ Եվ ի դեպ, ինչո՞ւ են քրիստոնյաները հայտնվել այդտեղ։ Որովհետև նրանք այնտեղ են ապրում այս կրոնի ծնունդից ի վեր:
Այսօր այս համայնքները տառապում են ոչ միայն հետապնդումներից, այլև խտրականությունից։ Սակայն նրանք կրում են, պաշտպանում, փոխանցում հասարակության մասին որոշակի գաղափար, որն ուղղակիորեն բխում է մանուկ Քրիստոսի պատգամից՝ ազատություն (հատկապես կանանց համար), համայնքների միջև հավասարություն, եղբայրություն…
Ահա թե ինչն է նրանց պահում այս շրջաններում, ահա թե ինչի համար են նրանք աղոթում մեզ: Կարո՞ղ ենք գոնե մի պահ ուշադրություն դարձնել նրանց օգնության աղաղակին շամպայնի խցանների հնչյունների և բաժակների զրնգոցների միջև մեր ուրախ Նոր տարվա նախօրեին: