ԱՄՆ պետական պարտքը մոտենում է 31 տրիլիոն դոլարին և շարունակում է աճել
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի պետական պարտքը մոտենում է 31 տրիլիոն դոլարին, հայտնում է Fox News-ը։
Ըստ ֆինանսների նախարարության նախորդ շաբաթվա հրապարակված տվյալների՝ երկրի պետական պարտքը կազմում է 30,9 տրլն դոլար և արդեն այս ամիս կարող է հասնել 31 տրիլիոն դոլարի: 2020 թվականին, երբ COVID-19-ը հանգեցրեց տնտեսական անկման և դաշնային ծախսերի աճի, կառավարությունը ռեկորդ սահմանեց՝ ծախսելով 3,1 տրիլիոն դոլար ավելի, քան ստացել էր: 2021 թվականին բյուջեի դեֆիցիտը նվազել է մինչև 2,8 տրլն:
Ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին՝ սեպտեմբերի 30-ին, ակնկալվում է, որ այս ցուցանիշը կկազմի մոտ մեկ տրիլիոն դոլար։