ԵՄ-ն և ԱՄՆ-ն ներմուծում են ռուսական արդյունաբերական մետաղներ
Չնայած Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների փլուզմանը` Եվրամիությունը (ԵՄ) և ԱՄՆ-ն զգալիորեն ավելացրել են կարևոր արդյունաբերական մետաղների ներմուծումը Ռուսաստանից։ Գրում է Der Spiegel-ը։ Ըստ Reuters-ի՝ հիմնվելով ՄԱԿ-ի Comtrade միջազգային տվյալների բանկի տեղեկատվության վրա՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս տարվա մարտից հունիս ամիսներին 70 տոկոսով ավելի շատ ալյումին և նիկել են ներմուծել Ռուսաստանից, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս ընթացքում ներմուծված մետաղների ընդհանուր արժեքը կազմում է 1,98 մլրդ դոլար։ Փետրվարի 24-ին զորքերի մուտքից անմիջապես հետո այս մետաղների գները բարձրացան մինչև ռեկորդային բարձր մակարդակ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի շարք ապրանքների, անձանց և հաստատությունների նկատմամբ, սակայն արդյունաբերական մետաղների մեծ մասը ներառված չէր պատժամիջոցների ցուցակներում։ Ռուսաստանի դեմ պատժիչ միջոցներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են կտրել ռուսական բանակի ֆինանսավորման աղբյուրները։ Ռուսաստանը օգտակար հանածոների ամենահարուստ պաշարներով երկրներից է։ Բացի էներգետիկ ռեսուրսներից՝ նավթից, բնական գազից և ածուխից, երկիրն ունի այնպիսի կարևոր օգտակար հանածոներ, ինչպիսիք են երկաթի հանքաքարը, նիկելը, պղինձը, ալյումինը և ոսկին:
Մինչև 2021 թվականի վերջ և 2022 թվական Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, ԵՄ-ն Ռուսաստանից ներմուծում էր իրեն անհրաժեշտ, այսպես կոչված, կիսաֆաբրիկատ պողպատի 42 տոկոսը: Այժմ ներմուծումը շարունակվում է: Կիսաֆաբրիկատները կարող են արտահանվել, և ԵՄ-ում այդ ապրանքի գները պետք է բարձրանային։ Ի վերջո, Ուկրաինայից ԵՄ ներմուծումը նվազել է, և Ուկրաինան 2021 թվականին ապահովել է պողպատի կիսաֆաբրիկատների եվրոպական ներմուծման 29 տոկոսը: