Իրանցի խորհրդականն ենթադրում է, որ միջուկային համաձայնագիրը «մոտ է» ավելին քան երբևէ, քանի որ Թեհրանն արձագանքում է ԵՄ առաջարկին
Իրանն իր պատասխանն է ուղարկել 2015 թվականի միջուկային գործարքը վերակենդանացնելու Եվրամիության առաջարկին, հաղորդում է պետական IRNA գործակալությունը, քանի որ բանակցությունների գծով երկրի գլխավոր խորհրդականը թվիթերում գրել է, որ համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ, բայց դեռ չի իրականացել: Հայտնում է CNN-ը։
IRNA-ն հայտնել է, որ Իրանը երեքշաբթի օրը վերադարձրել է Վիեննայի համաձայնագրի նախագիծը ԵՄ-ին, սակայն գործակալությունը չի հրապարակել Իրանի պատասխանը։
Twitter-ում Իրանի բանակցային թիմի խորհրդական Մոհամադ Մարանդին հայտնել է, որ Իրանը «հայտնել է իր մտահոգությունները» նախագծի վերաբերյալ, սակայն «մնացյալ խնդիրները լուծելը այնքան էլ բարդ չէ»: «Այդ մտահոգությունները հիմնված են ԱՄՆ/ԵՄ նախկինում արված խախտումների վրա: Չեմ կարող ասել, որ գործարք կիրականան, բայց մենք ավելի մոտ ենք, քան նախկինում էինք»,- գրել է Մարանդին:
Միացյալ Նահանգները դուրս եկավ գործարքից 2018 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: ԱՄՆ-ի դուրսբերումից հետո Իրանն գնալով ավելի է խախտում համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդլայնում է իր միջուկային ծրագիրը:
Իրանը հայտարարել է, որ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է պաշտպանի երկրի իրավունքները և երաշխավորի պատժամիջոցների չեղարկումը, ինչը կարող է ապահովել տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ նավթից և գազից և խթանել Իրանի՝ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը:
Վկայակոչելով իրանական բանակցային թիմի դիրքորոշումը՝ IRNA-ն երեքշաբթի հաղորդել է, որ տարաձայնությունները պահպանվում են երեք հարցերի շուրջ:
Այդ հարցերից երկուսում Միացյալ Նահանգները հայտնել է իր «բանավոր ճկունությունը», հաղորդում է IRNA-ն:
Երրորդ հարցը վերաբերում է կողմերին՝ «երաշխավորող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) շարունակությունը, հայտնում է IRNA-ն: Իսկ դա «կախված է ԱՄՆ-ի իրատեսությունից՝ ապահովելու Իրանի տեսակետը», հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով բանակցային թիմին:
Այդ հիմնահարցերը մանրամասն քննարկվել են երկուշաբթի օրը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է IRNA-ն:
Եվրամիությունը պաշտոնապես չի հաստատել, որ ստացել է Իրանի պատասխանը։
Երկուշաբթի ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն իրատեսական և ճկուն արձագանքի Իրանի առաջարկին, ապա նրանք «կլինեն համաձայնության շրջանակում»:
Նախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ է եզրակացության գալ արտաքին գործերի նախարարների հանդիպման միջոցով և հայտարարել վերջնական համաձայնության մասին, եթե իրենց տեսակետներն ընդունվեն: «Առաջիկա օրերը կարևոր են»,- ասաց նա։
Նախորդ շաբաթ Պետդեպարտամենտի խոսնակը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է արագ կնքել գործարքը ԵՄ-ի առաջարկների հիման վրա»։