Ռիշի Սունակը և Լիզ Թրասը ՄԵծ Բրիտանիայի վարչապետի վերջնական թեկնածուներն են
Պահպանողական կուսակցության ղեկավարության մրցավազքը սահմանափակվեց 2 հիմնական թեկնածուներով ( Ռիշի Սունակ, Լիզ Թրաս)։ Հայտնում է CNN-ը։
Հուլիսի սկզբին Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Պատճառը մի շարք սկանդալներն էին, որի հետևանքով նախարարների մի մասը հրաժարական տվեց։
Եզրափակիչ փուլում ամենաշատ ձայները ստացան Սունակը և Թրասը։ Երկու թեկնածուներն էլ ընտրությունների արդյունքների վերբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել թվիթերում։
Պահպանողական կուսակցության 160000 անդամներ կասն իրենց խոսքը, և սեպտեմբերին կհայտարարվի հաղթողի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի անունը։
Երկու թեկնածուներն էլ աշխատել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում, հետևաբար հնարավոր է կապված լինեն այն սկանդալների հետ, որոնք տապալեցին Ջոնսոնին։
Ամենահայտնի սկանդալը “Partygate”-ն է։ Ջոնսոնը և մի քանի այլ քաղաքական գործիչներ(ներառյալ Սունակը ) տուգանվել են ոստիկանության կողմից Covid 19-ի սահմանափակումները խախտելու համար( որոնք ընդունվել էին իրենց կողմից): Ջոնսոնը առաջին վարչապետն էր, ով մեղավոր է ճանաչվել օրենքը խախտելու մեջ։
Եզրափակիչ երկու թեկնածուների առջև ծառացած խնդիրը բավականին հսկայական է։ Մեծ Բրիտանիայում ապրելը բավականին թանկացել է, իսկ պահպանողական կուսակցությունը հետո 12 տարի իշխանությունից գնալով ավելի ոչ սիրելի է դառնում։ Հենց նոր առաջնորդը ստանձի պաշտոնը, ընդդիմադիր լեյբորիստական պատրաստակամ կլինի հիշեցնելու, որ սույն անձը(թեկնածուներից յուրաքանչյուրը) եղել է Բորիս Ջոնսոնի կառավարության մաս։