Մեծ Բրիտանիան զգուշացնում է
Մեծ Բրիտանիայի ֆինանսների գլխավոր նախարար Ջերեմի Հանթը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ պրոտեկցիոնիզմին վերադառնալը «խորը սխալ» կլինի (“profound mistake”), եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին գրում է POLITICO-ն:
Խոսելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ՝ Հանթն անդրադարձել է Հանրապետական կուսակցության առաջատարի առաջարկին՝ ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների համար համընդհանուր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ:
POLITICO-ի այն հարցին, թե արդյոք նա մտահոգված է ազդեցությամբ Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա, «եթե ԱՄՆ-ն ընտրի նախագահի պրոտեկցիոնիստ թեկնածուի, ինչպիսին Դոնալդ Թրամփն է», Հանթը պատասխանել է. «Ես չեմ աջակցում պրոտեկցիոնիստական միջոցառումներին: Կարծում եմ՝ դրանք վնասում են այն մարդկանց, ովքեր իրենց ներկայացնում են, այնքան, որքան այն մարդկանց, որոնց ուղղված են»։
Հանթը պնդում էր, որ «համաշխարհային առևտրի հսկայական ծաղկումն» օգնել է նվազեցնել աղքատությունն ամբողջ աշխարհում՝ հավելելով. «խորը սխալ կլիներ վերադառնալ դեպի պրոտեկցիոնիզմ»։
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում Թրամփը մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի ներկրման վրա և հայտարարեց, որ «առևտրային պատերազմները լավ են և հեշտ են հաղթել»։
Հանթի մեկնաբանությունները կդիտարկվեն որպես ուղղակի հանդիմանություն ԱՄՆ հանրապետական թեկնածուի նկատմամբ, ով նախկինում խառն հարաբերություններ է ունեցել Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: