Սննդի ճգնաժամ․ Ուկրաինան հացահատիկի արտահաման վերբաերյալ համաձայնության է հասել Ռուսաստանի հետ
Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից այսօր կկնքվի պայմանագիրը հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Հայտնում է https://www.bbc.com/-ը։
Ուկրաինական հացահատիկի պակասը աշխարհում(սկսած փետրվարի 24-ից) միլիոնավոր մարդկանց սովի վտանգի առջև է կանգնեցրել։
Ներխուժման արդյունքում պարենի գները բարձրացան, ուստի ուկրաինական նավահանգիստները ապաշրջափակման գործարքը շատ կարևոր է։ Մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ է մնացել Օդեսայի պահեստներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավորությամբ հացահատիկի արտահանման արգելափակման շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա Թուրքիայում ուրբաթ օրը, և փաստաթուղթը «կարող է ստորագրվել»:
Բանակցություններին մոտ կանգնած ուկրաինացի պատգամավորներից մեկը, սակայն, զգուշավորություն է հայտնել գործարքի վերաբերյալ: Նա նշել է, որ դեռևս վերջնական համաձայնություն չկա, և իրենք չեն վստահում ռուսներին ընդհանրապես։ Նա առաջարկում է սպասել վերջնական որոշմանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված գործարքը, սակայն նշել է, որ պետք կենտրոնացված լինեն, որ Ռուսաստանը հաշվետու լինի դրա իրագործմանը։ Գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, առաջին հերթին իրենք երբեք չպետք է լինեին այս դիրքում: Սա Ռուսաստանի Դաշնության կողմից սննդամթերքը սպառազինության վերածելու կանխամտածված որոշում էր։
Դիվանագետի խոսքով ծրագիրը հետևյալն է․
Հացահատիկով բեռնված ուկրաինական նավերը դուրս են գալիս ականապատված նավահանգստային ջրերից,
Ռուսաստանը համաձայնվում է զինադադարի մինչև նավերը դուրս գան,
Թուրքիան, ՄԱԿ-ի աջակցությամբ, ստուգում է նավերը՝ փարատելու Ռուսաստանի մտավախությունները զենքի մաքսանենգության վերաբերյալ:
Գործարքը կոչված է նաև պարզեցնելու ռուսական հացահատիկի և պարարտանյութների արտահանումը Սև ծովով:
ՄԱԿ-ը և Թուրքիան 2 ամիս աշխատում էին հացահատիկի գործարկի շուրջ։
Եթե ստորագրումը ընթանա նախատեսվածի համաձայն, ապա կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին նշանակալից գործարքը ներխուժումից ի վեր: Եղել են գերիների փոխանակումներ, սակայն հրադադարի հաստատումը դեռ շատ հեռու է:
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցյան ասել է, որ սատանան կլգործարքի մանրամասների մեջ է, որի վրա դեռ աշխատում են բոլոր կողմերը:
Եթե գործարքը կնքվի և իրականանա, դա «կապահովի, որ զգալի թվով նավեր կարողանան մոտենալ կամ լքել ուկրաինական նավահանգիստները, և մենք կարող ենք արտահանել մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ, որը պատրաստ է արտահանման,-ասել է դեսպանը։