Չհայտարարված դաշինք․ Ռուսաստանի ու Չինաստանի ռազմական գործընկերությունը
Ներկայացնում ենք «Московский Центр Карнеги» կենտրոնի «Необъявленный союз. Как Россия и Китай выходят на новый уровень военного партнерства» վերլուծությունը։
Ռուսաստանն ու Չինաստանն այնպիսի դիրք ունեն, որ միմյանց զսպելու համար (եթե հարաբերությունները վատթարանան) ԱՄՆ-ի դեպքում կիրառվող զսպող միջոցները բավարար չեն լինի։ Դրա համար տարբեր ոլորտներում Չինաստանի հետ համագործակցությամբ Ռուսաստանը անվտանգության տեսանկյունից գրեթե ոչինչ չի կորցնում, ամրապնդում է հարաբերություններն առանցքային գործընկերների հետ, տնտեսական շահույթ է ստանում, սակայն խնդիրներ են ստեղծում ԱՄՆ-ի համար։
«Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը (2019 թ․ հոկտեմբերի 3) Չինաստանին առնչվող երկու կարևորագույն դիտարկում էր պարունակում։ Մեծ ուշադրության արժանացավ այն, որ Պուտինը պաշտոնապես ընդունեց, որ Ռուսաստանը օգնում է Չինաստանին հրթիռային հարձակման ծանուցման համակարգի ստեղծման գործում։ Պակաս կարևոր չէր նաև Ռուսաստանի նախագահի կողմից ռուս-չինական հարաբերությունների կարգավիճակի ընդհանուր բնութագիրը՝ որպես «դաշնակցային հարաբերություններ» և «բազմապլանային ռազմավարական գործընկերություն»։
ԴԱՇԻՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄ
1989 թվականից Մոսկվայի ու Պուտինի հարաբերությունների կարգավորումից հետո երկար ժամանակ երկու երկրները շեշտում էին, որ սկզբունքորեն բացառում են դաշինքի գաղափարը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը քննադատում էին ԱՄՆ գլխավորությամբ դաշինքների համակարգը և դրանք ընդլայնելու նկրտումները՝ գտնելով, որ «սառ պատերազմի» նմանատիպ «մասունքները» միայն մեծացնում են լարվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
1980-ականներից Պեկինն այն դիրքորոշմանն է, որ ՉԺՀ-ի համար դաշինքները անցանկալի ու ապակառուցողական են՝ հղում անելով դաշինքներում Չինաստանի մասնակցության անհաջող փորձը, ներառյալ սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի հետ դաշինքը։
Մինչև վերջերս երկու երկրները խուսափում էին «դաշինք» բառը կիրառելուց, երբ ինչ-որ պահից ռուսական կողմը կարծես պատահաբար սկսեց այն կիրառել։ Օրինակ՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը 2018 թվականի օգոստոսին «Արևելք-2018» ռուսական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին չինական կողմի մասնակցությունը բնորոշեց այսպես․ «Դա խոսում է երկու դաշնակիցների միջև բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման մասին»։
Վալդայյան ելույթի առումով նշենք, որ այն առաջին դեպքը չէր, երբ ՌԴ նախագահը Չինաստանին դաշնակից էր անվանում։ Թերևս ամենապարադոքսալը կարելի է անվանել Պուտինի ելույթը 2019 թվականի հունիսին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի նիստի ժամանակ, երբ նաև հայտարարեց․ «Մենք Չինաստանի հետ ռազմական դաշինքի մեջ չենք։ Մենք ռազմավարական դաշնակիցներ են, մենք ինչ-որ մեկի դեմ չեն գործում, մենք գործում են ի շահ մեզ ու մեր գործընկերների»։
Դաշինքի թեման դիտարկվեց նաև 2019 թվականի հունիսին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի՝ Ռուսաստան կատարած այց արդյունքում ստորագրված ռուս-չինական փաստաթղթի մեջ։ «Նոր փուլ մտնող համակողմանի գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման մասին Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հայտարարության» մեջ նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման գործում առաջնորդվում են, ի թիվս այլ բաների, «դաշնակցական հարաբերությունների չհաստատելու, ինչպես նաև երրորդ երկրների դեմ ուղղվածության և հակամարտության բացառման» սկզբունքով։
Չինական կողմը թերևս շարունակում է խուսանավել «դաշնակից» տերմինն օգտագործելուց՝ կիրառելով «համակողմանի գործընկերություն և ռազմավարական փոխգործակցություն» դրույթները։ Դրանով հանդերձ Չինաստանը չի փորձում ուղղել կամ հարթել ռոսական հայտարարությունների ազդեցությունը և համառոՐեն շեշտում է, որ հարաբերությունները «պատմության մեջ ամենալավ վիճակում են», երբ այդ պատմության ընթացքում եղել են իրական գործող ռազմական դաշինքի շրջան։
ԼՂՈԶՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Այդպիսով՝ քաղաքական մակարդակում մենք տեսնում են, որ կողմերը խոսում են «ռազմավարական դաշինքի» առկայության մասին, որից բացառված է ռազմական աջակցության պարտավորությունը, եթե դաշնակիցներից մեկը հարձակման ենթարկվի։ Սակայն նման հնարավորություն առկա է լղոզված և քողարկված տեսքով 2001 թ․ ռուս-չինական պայմանագրի մեջ։
«Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին» այդ պայմանագրի 9-րդ հոդվածում նշվում է, որ Չինաստանին կամ Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում «անմիջապես կապ է հաստատվում կողմերի միջև և խորհրդակցություններ են անցկացվում առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով»։
Իհարկե այդ հոդվածը հստակ պարտավորություն չի ենթադրում ռազմական աջակցության առումով։ Սակայն նման պարտավորություն չկա նաև այլ ժամանակակից դաշակցական պայմանագրերում։
Օրինակ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ եթե դաշինքի անդամ երկրներից մեկը հարձակման է ենթարկվել, ապա մնացած յուրաքանչյուր անդամը պետք է աջակցի նրան «անհատական կամ համատեղ այնպիսի գործողությունների անմիջական իրագործմամբ, որ նպատակահարմար կհամարի՝ ներառյալ զինված ուժերի կիրառությունը Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերականգնման և հետագա ապահովման նպատակով»։
Ոչ պակաս լղոզված պարտավորություն է ֆիկսված նաև 1960 թվականի ամերիկա-ճապոնական անվտանգության մասին պայմանագրում, որը ևս կարելի է դիտարկել որպես երկարատև և արդյունավետ դաշինքի օրինակ։ Դրանում նշվում է, որ Ճապոնիայի կամ ճապոնական վերահսկողության տակ գտնվող տարածքում ԱՄՆ ուժերի դեմ հարձակման դեպքում պայմանագրի մասնակից մյուս կողմը «կգործի այնպես, որ ընդհանուր սպառնալիքին արձագանքի սահմանադրական նորմերին և գործընթացներին համապատասխան»։
Ներկայում նորմերի նման լղոզվածությունը անխուսափելի է։ 1892 թվականի Ռուս-ֆրանսիական ռազմական գաղտնի կոնվենցիան կոշտ պարտավորություն էր ենթադրում պատերազմի մեջ մտնելու ընդդեմ կոնկրետ հակառակորդի և սահմանում էր մոբիլիզացման ժամկետները, նման իրավաբանական պարտավորություն ենթադրող պայմանագիրը ժամանակակից միջազգային իրավունքի իրողության պարագայում, ինչպես նաև պետությունների մեծամասնության ազգային իրավունքը հազիվ թե իրագործելի լինի։
Այդ պայմանագրերին իրական ուժ է հաղորդում ոչ թե իրավական նորմը, այլ համատեղ ռազմական պլանավորումը և դաշնակցիների զորքերի օպերատիվ համատեղման գործողությունների իրականացում, ինչպես նաև ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության ասպեկտները։ Այդ ոլորտներում Ռուսաստան ու Չինաստանը դեռ 2000-ականների կեսերից ակնհայտ կերպով շարժվում են բարձր մակարդակի փոխգործակցության ուղղությամբ, ինչը բնութագրական է դաշինքների ամերիկյան համակարգերի համար։
ՆՈՐ ՓՈՒԼ
2018 թվականից երկու երկրների ռազմական համագործակցության մեջ նոր փուլ է սկսվում։ Ռուսաստանը փորձում էր ավելի վաղ մեկնարկ տալ այդ համագործակցությանը, դեռ 2014 թվականի ուկրաինական իրադարձությունների ժամանակ և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև երկարատև հակամարտության մեկնարկից սկսած։ 2017 թվականին Ռուսաստանը նախաձեռնեց երկկողմ ռազմական համագործակցության եռամյա ճանապարհային քարտեզի ստորագրումը։ Չինաստանի դիրքորոշման մեջ շրջադարձ եղավ 2018 թվականին՝ ամերիկա-չինական լայնամասշտաբ հակամարտության մեկնարկից սկսած, որի բաղադրատարրերից էր Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի կողմից մեկնարկած առևտրային պատերազմը։
Ինչպե՞ս է բնութագրվում ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերությունների նոր փուլը։ Առաջնահերթ ռազմատեխնիկական համագործակցության նոր առաջընթացն է, որը լայնամասշտաբորեն տարածվում է ռազմավարական զինատեսակների ոլորտում։
Ռուսաական ղեկավարությունը ընդունել է, որ օգնել է Չինաստանին հրթիռային հարձակման ծանուցման համակարգերի ստեղծման գործում, ինչը ցանկացած երկրի ռազմավարական միջուկային ուժերի կառավարման համակարգի կարևորագույն և ամենազգայուն բաղադրիչն է։ Մեզ հայտնի չէ ռուսական մասնակցության կոնկրետ ձևաչափը, մենք չգիտենք, թե այդ համակարգերի որ բաղադրատարրերին է այն վերաբերում՝ ցամաքային, թե տիեզերական զորքերին, տվյալների կառավարման ու մշակման համակարգին, թե միանգամից բոլոր տարրերին։
Ըստ երևույթին այդ փոխգործակցությունը բավականին լայնամասշտաբ էր քաղաքական նշանակություն ստանալու համար, որ ռուսական ղեկավարության տեսանկյունից այլևս անհնար էր այն թաքցնել ։
Ավելի վաղ ռազմավարական համակարգերի ոլորտում համագործակցության մասին բաց աղբյուրներից երբևէ չէր բարձրաձայնվում։ Հայտնի էր միայն, որ երկրները բուռն համագործակցում են հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման ոլորտում։
Նոր փուլում համագործակցություն կարելի է ակնկալում այլ ոլորտներում ևս, ներառյալ ռազմավարական հրթիռային համակարգերը, հիպերձայնային տեխնոլոգիաները և ատոմային սուզանավերի կառուցումը։ Ռուսաստանի և Չինաստանի համար այդ ոլորտների միավորումը փոխշահավետ էր ֆինանսական և տեխնոլոգիական տեսանկյունից՝ ազգային անվտանգության համար նվազագույն ռիսկերով։
ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանն ու Չինաստանտ այնպես են տեղաբաշխված, որ միմյանց զսպելու համար (եթե հարաբերությունները վատթարանան) նրանց պետք է ուժերի այլ հարաբերակցություն, քան այն, որ նրանք կիրառում են ԱՄՆ-ի և դաշնակիցների զսպման համար։
Չինաստանի հետ լարվածության պարագայում Ռուսաստանին առավելապես մտահոգում է չինական ցամաքային զորքերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության հրթիռների չինական զինանոցը։ Իսկ չինական օվկիանոսային նավատորմի հնարավորությունների աճը, չինական հրթիռային հարձակման ծանուցման համակարգի ստեղծումը, ռազմավարական հակահրթիռային համակարգերը կամ միջմայրցամաքային հրթիռների թվաքանակի ավելացումը Մոսկվայի համար առանձնակի խնդիր չի ներկայացնում։ Այդ ոլորտներում Չինաստանի հետ համագործակցությամբ Ռուսաստանը սկզբունքորեն ոչինչ չի կորցնում անվտանգության տեսանկյունից, սակայն զգալիորեն բարդացնում են ԱՄՆ կյանքը՝ ամրապնդելով հարաբերությունները առանցքային գործընկերների հետ և զգալի տնտեսական շահույթ է ստանում։
Հետևաբար, ԱՄՆ-ի հարաբերությունների անխուսափելի վատթարացումը Ռուսաստանի և Չինաստանի հետ վերացնում են համագործակցության ընդլայնման խոչընդոտները այլ ոլորտներում։ Դրանից բացի սպառազինությունների մրցավազքը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում (հիպերձայնային զենքեր, արհեստական ինտելեկտ, ավտոնոմ համակարգեր և այլն) և դաշնակիցների (Ճապոնիա, Իսրայել) ներուժի կիրառման ԱՄՆ-ի փորձերը դրդում են Մոսկվային և Պեկինին նման փոխգործակցության։
Համագործակցության կարևորագույն հարցը մնում է հրթիռային հարձակման ծանուցման համակարգի ինտեգրացման հնարավորությունը, ինչը երկու երկրներին զգալի առավելություն է տալիս ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարվածի կանխորոշման ժամանակ (Չինաստանի համար ռուսական համակարգերը հյուիսիսում, իսկ Ռուսատսանի համար չինական համակարգերը հարավում և հարավ-արևելքում)։ Եթե այդ քայլը կատարվի (հավանաբար, չինական համակարգերի ներդրումից հետո), ռուս-չինական ռազմական ինտեգրացիան լրիվ համահունչ կլինի ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական դաշինքներին (նրանք իրենց համակարգերի տեղեկությունները տրամադրում են դաշնակիցներին, այդ թվում Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային)։
Համագործակցության մյուս ասպեկտը կարող է դառնալ համատեղ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն անցումը։ Խոսքը վերաբերում է զինված ուժերի կառավարման բարձրագույն մարմինների անմիջական մասնակցությամբ զորավարժություններին։ Կողմերը պայմանավորվել են ամենամյա մանրևներ իրականացնել՝ կապի և կառավարման միջոցների ավտոմատացված համակարգերի ներդրման համար։
Այդ զորավարժությունները դեռ 2005 թվականից Ռուսաստանի ու Չինաստանի միջև անցկացման բազում վարժանքների բուրգի գագաթն է, ինչպես Շանմհայյան համագործակցության կազմակերպության շրջանակներում, այնպես էլ երկկողմ հիմքով։ Այդ զորավարժությունները առնչվում են երկու երկրների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության պրակտիկ հարցերին։
Համագործակցության նոր որակի ևս մեկ դրևսորումն էր Ռուսաստանի ու Չինաստանի զինված ուժերի համատեղ կիրառության պատրաստակամությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ 2017 թվականին չինական նավատորմի նավերը ռուս գործընկերների հետ Բալթիկ ծովում համատեղ վարժանքներ անցկացրեցին՝ առաջացնելով ՆԱՏՕ-ի երկրների դժգոհությունը։ 2019 թվականի հուլիսին տեղի ունեցավ Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքներում ռուսական և չինական հեռահար ռմբակոծիչ ինքնաթիռների առաջին համատեղ պարեկությունը, ինչն ակնհայտ ցուցադրում էր ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում համատեղ գործողությունների հնարավորությունները։
Այժմը խոսվում է եռակողմ՝ Ռուսաստան – Չինաստան – Իրան, ռազմական մանրևրերի մասին Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում, որոնք չնայած հայտարարվող հակաահաբեկչական բնույթին, ցուցադրում են աշխարհի հեռավոր հատվածներում սեփական դիրքերի ամրապնդման համատեղ ուժային միջոցառումները։
Ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերությունների նոր որակը, հավանաբար, կամրագրվի ռազմական համագործակցության մասին ռուս-չինական համաձայնագրում, որը փոխարինելու կգա 1993 թվականին ամրագրված բավականին լղոզված փաստաթղթին, և հավանաբար կստորագրվի ոչ այնքան հեռտու ապագայում։