Ռուսաստանի Դաշնության միգրացիոն վիճակագրության միտումները
Ռուսաստանը միգրանտների թվով երրորդ երկիրն է աշխարհում. Դաշնությունում ապրում են շուրջ 11,5 մլն այլ երկրներում ծնված անձինք (ԱՄՆ-ում՝ 46,5 մլն, Գերմանիայում՝ 12 մլն մարդ):
Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում միգրանտների թիվը Ռուսաստանում զգալիորեն կրճատվել է, մասնավորպես եթե ուկրաինացիների թիվը 2015 թվականին 2,6 մլն էր, ապա այժմ՝ 2,2 մլն: Մեկ տարվա ընթացքում բելառուսցիները կրճատվել են 711 հազարից մինչև 676 հազար, մոլդովացիները՝ 497 հազարից 430 հազար: Միգրանտներից շատերը ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն, ոմանք վերադառնում են իրենց հայրենիք կամ հեռանում են այլ երկիր:
Հայաստանցի միգրանտների թիվը վերջին երկու տարիների ընթացքում գրեթե նույնն է, 2016 թվականին Ռուսաստանում բնակվող հայերի թիվը 508 հազար էր, իսկ 2017-ին՝ 507 հազար:
Դեպի Ռուսաստան ներգաղթը զգալիորեն պայմանավորված է աշխատանքային միգրացիայով, օտարերկրյա աշխատակիցների շուրջ 5 տոկոսը (մոտ 210 հազարը) կազմում են հայ միգրանտները:
2016 թվականին օտարերկրյա աշխատակիցների թիվը, ըստ ՌԴ միգրացիոն հաշվառման տվյալների, հետևյալն է.
Երկիրը | Օտարերկրյա աշխատակիցների թիվը (հազար մարդ) |
Ուզբեկստան | 1433,6 |
Տաջիկստան | 837,7 |
Ուկրաինա | 504,1 |
Ղրղզստան | 361,9 |
Մոլդովա | 242,1 |
Հայաստան | 209,9 |
Ադրբեջան | 199,2 |
Բելառուս | 97,7 |
Ղազախստան | 71,6 |
Վրաստան | 2,7 |
Թուրքմենստան | 2,1 |
Այլ երկրներ | 321,7 |
Վերջին տարիներին Ռուսաստանում աճում է օրինական աշխատող միգրանտների տոկոսայնությունը: 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին ԱՊՀ երկրների և Վրաստանի քաղաքացի-միգրանտների շրջանումանցկացված հարցումները (շուրջ 8,7 հազար հարցված) ցույց են տալիս, որ ՌԴ-ում միգրանտների 70 տոկոսն օրինական են աշխատում:
Պաշտոնական վիճակագրությամբ 2017 թվականաի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում աշխատանքային թույլատվություն ունեն 1,7 մլն ներգաղթյալներ, ևս 1 մլն-ը իրավունք ունեն աշխատելու առանց թույլատվության, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ էին: Այդպիսով օրինական աշխատում են միգրանտների 64 տոկոսը, մինչդեռ վեց տարի առաջ մոտ 50 տոկոս էր:
Օրինական աշխատող միգրանտների աշխատավարձերը շատ ավելի բարձր է, քան անօրինականներինը: Օտարերկրացի աշխատակիցներին հիմնականում վարձում են փոքր և միջին ձեռներեցության ներկայացուցիչները (76 տոկոս), միգրանտներն առավելապես իրականացնում են բարձր որակավորում չպահանջող աշխատանքներ (բոլոր միգրանտների շուրջ երկու երրորդը):
2017 թվականին Ռուսաստանում աշխատանքային միգրանտների միջին աշխավարձը հետևյալն է.
Երկիրը | Իրավական կարգավիճակը | Միջին աշխատավարձը (հազար ռուբլի) |
Բելառուս | Օրինական | 41,1 |
Անօրինական | — | |
Վրաստան | Օրինական | 35,9 |
Անօրինական | 33,5 | |
Ադրբեջան | Օրինական | 35,9 |
Անօրինական | 29, 9 | |
Մոլդովա | Օրինական | 35,3 |
Անօրինական | 33,2 | |
Ղազախստան | Օրինական | 31 6 |
Անօրինական | 27,3 | |
Հայաստան | Օրինական | 31,1 |
Անօրինական | 28,1 | |
Ուկրաինա | Օրինական | 30,8 |
Անօրինական | 30, 2 | |
Ղրղզստան | Օրինական | 29,3 |
Անօրինական | 27,2 | |
Ուզբեկստան | Օրինական | 29, 0 |
Անօրինական | 27, 2 | |
Տաջիկստան | Օրինական | 27,9 |
Անօրինական | 25,1 | |
Բոլոր երկրները | Բոլոր միգրանտները | 30,1 |
2017 թվականին միգրանտների միջին աշխատավարձը կազմել է 30,1 հազար ռուբլի, մինչդեռ 2011 թվականին 17,7 հազար էր: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի քաղաքացիները 2011 թվականին միջինում ստանում էին 24,3 հազար ռուբլի, իսկ այժմ 35,8 հազար: Միգրանտների ու ՌԴ քաղաքացիների աշխատավարձերի տարբերությունը զգալիորեն կրճատվել է: Սակայն պետք է նշել, որ միգրանտների աշխատանքային ժամերը շատ ավելի երկար են, եթե ՌԴ քաղաքացիները շաբաթական միջինում 39,6 ժամ են աշխատում, ապա միգրանտները՝ 59 ժամ:
Հայ միգրատները ստանում են օրինական աշխատանքի դեպքում միջինում 31,1 հազար ռուբլի, իսկ անօրինականի դեպքում՝ 28,1 հազար ռուբլի:
Միգրանտներին ռուսական հասարակության մեջ ներգրավելու լավագույն միջոցը ռուսաց լեզվի յուրացումն է, այս առումով վերջին տարիներին բացասական միտումներ են արձանագրվում:
Այսպես՝ միգրատների կողմից ռուսերենի՝ որպես հիմնական լեզվի կիրառության տոկոսայնությունը հետևյալն է.
Երկիրը | Աշխատավայրում | Տանը | Ընկերների հետ | ||
2011թ. | 2017թ. | 2017թ. | 2011թ. | 2017 թ. | |
Բելառուս | 100 | 94,6 | 77,3 | 100 | 84,3 |
Ուկրաինա | 96,2 | 96,3 | 82 | 80,4 | 86,7 |
Վրաստան | 92,3 | 65,2 | 23,1 | 53,3 | 34,6 |
Մոլդովա | 90,9 | 83 | 39,1 | 44,5 | 45,2 |
Ղազախստան | 88,6 | 90,8 | 74,9 | 78,9 | 80,4 |
Հայաստան | 74,1 | 72,8 | 16,8 | 35,6 | 24,9 |
Ղրղզստան | 74,1 | 59,5 | 9,7 | 19,8 | 13 |
Ադրբեջան | 69,5 | 64,8 | 22 | 25,1 | 21,8 |
Տաջիկստան | 62,6 | 53,8 | 8,5 | 17,4 | 12,9 |
Ուզբեկստան | 54,5 | 53,1 | 11,4 | 14,7 | 13,6 |
Հայաստանից արտագաղթած անձանցից ռուսերենը՝ որպես հիմնական լեզու օգտագործում է աշխատավայրում 72,8 տոկոսը, ընկերների միջավայրում՝ 24,9 տոկոսը, տանը՝ 16,8 տոկոսը: Մայրենի լեզվի կիրառությունն ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալն է, վերջին տարիներին հայապահպանության միտումները դրական են:
Ռուսաստանի միգրացիոն տվյալներ կարևորագույն ցուցանիշներից է նաև միգրանտների մտադրությունները մնալու այդ երկրում կամ վերադառնալու իրենց հայրենիք, ընդհանուր պատկերը հետևյալն է.
|
Հայ միգրանտները Ռուսատանում մշտապես մնալու մտադրությամբ առաջատար են, նրանց 72,1 տոկոսը ցանկանում է մշտապես բնակվել Ռուսաստանում, այսինքն թվային արտահայտությամբ 507 հազար հայաստանցի միգրանտներից շուրջ 365,5 հազարը հայրենիք վերադառնալու մտադրություն չունեն: