Նեոռեալիզմ. «Քաղաքակրթությունների բախում»
Քաղաքական ռեալիզմի ավանդույթը երկար պատմություն ունի միջազգային հարաբերությունների հետազոտման մեջ, կապված է այնպիսի հետազոտողների հետ, ինչպես Թուկիդիդեսը, Ն.Մաքիավելին, Թ.Հոբսը, Կ. ֆոն Կլաուզևիցը և այլք: 20-րդ դարում զգալի ներդրում կատարեցին բրիտանացի պատմաբան Է.-Հ.Կարրը և ամերիկյան քաղաքագետ Հ. Մորգենթաուն: Ռեալիստները համոզված են, որ միջազգային հարաբերությունների բնույթը անարխիկ է, այսինքն նրա բնորոշ է բարձրագույն իշխանության բացակայույթունը, ուստի պետությունները հարկադրված են հույսը դնելու միայն սեփական հնարավորությունների վրա` միմյանց հետ փոխգործակցության մեջ: Նման հարաբերությունների հիմքում պետությունների ազգային շահն է: Այն ձևակերպում են պետության լիդերները: Ազգային շահը ընկալվում է որպես պետության ուժը ի հարաբերություն այլ պետությունների: Հաջողության հասնում են նրանք, ովքեր գործում են մտածված (բանական): Իսկ իրավունքը և բարոյականությունը կա՛մ ծառայում են ուժեղի շահերին, կա՛մ միջազգային հարաբերություններում տեսանելի չեն: Այս ամենը ակնհայտ է պատմությունից: Միջազգային հարաբերությունների բնույթը մշտական է, քանի որ նրա հիմքում մարդկային անփոխարինելի բնույթն է, թեպետ և այն կարող է ժամանակակից զարգացման պայմաներում նոր ձևեր ստանալ[1]:
1970-ականների վերջերին և 1980-ականների սկզբներին ռեալիզմը որոշակի փոփոխությունների ենթարկվեց. առաջացավ նեոռեալիզմը, որի հիմնական դրույթներն արտացոլվեցին Ք. Ուոլթսի «Միջազգային քաղաքականության տեսություն» գրքում: Պետությունները դիտարկվում էին որպես միջազգային հարաբերությունների ֆունկցինալ համասեռ տարրեր: Բուն համակարգը ընկալվում էր որպես կարգավորվածության սկզբունքի մշտականություն և պետությունների գործառնության պահանջարկի անփոփոխելիություն որպես նրա ֆորմալ դիֆերենցացված տարրեր: Միջազգային անարխիկ համակարգում ցանկացած փոփոխություն կապված է իշխանության բաշխման հետ, որ ազդում են ուժերի հավասարակշռության վրա: Ըստ այդմ` պետությունների վարքի վրա վճռորոշ նշանակություն է ստանում միջազգային համակարգի կառուցվածքը: Պետությունների արտաքին քաղաքականությունը թելադրվում է միջազգային համակարգի և պետությունների միջև ուժի (իշխանության) բաշխման տրամաբանությունից ելնելով: Օրինակ` երկբևեռ միջազգային համակարգում դերերը հստակ են ցանկացած մակարդակի պետություններում, ինչն տարբերվում է ասենք բազմաբևեռ համակարգի պայմաններից:
Նեոռեալիզմը ընդունել էր սառը պատերազմի տարիներին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն իր դիրքերը զիջեց: Համաշխարհային քաղաքականության մեջ ներգրավվեցին ոչ ավանդական ակտորներ, առաջացավ կոնֆլիկտների նոր սերունդ, մոլորակի անվտանգությունն այլևս կախված չէր միայն միջազգային համակարգի կոնֆիգուրացիայից: Հաղորդակցության նորագույն միջոցները պետությունների սահմանները թափանցիկ դարձրեցին: Համաշխարհային քաղաքականության մեջ զգալի դեր սկսեցին խաղալ քաղաքակրթական, մշակութային, կրոնական գործոնները, նոր ակտորների ինքնաիդենտիֆիկացումը: Ակնհայտ էր ռացիոնալիզմի սահմանափակվածությունը: Միջազգային հարաբերությունների տեսության մեջ առավել տարածվեց պոստմոդեռնիստական մոտեցումը:
Այս պայմաններում առաջացավ ռեալիզմի նոր տարբերակ, որի հիմնադիրներից էր Ս. Հանտինգտոնը[2]: Նա 1993թ. առաջադրեց «քաղաքակրթությունների բախման» գաղափարը: Պետություններին` որպես միջազգային քաղաքականության գլխավոր ակտորների փոխարինելու էին գալիս քաղաքակրթությունները` մշակութային հանրույթներ, որ տարբերվում են պատմությամբ, լեզվով, ավանդույթներով և կրոնով: Նա առանձնացրեց 8 հավանական քաղաքակրթություններ, որոնք ռեալ հանրույթներ էին փաստացիորեն տարանջատված սահմաններով: Կոմունիստները կարող են դեմոկրատներ դառնալ, հարուստները` աղքատներ, բայց ադրբեջանցին ի վիճակի չէ դառնալու հայ:
«Քաղաքակրթությունների բախում» աշխատությունում, հանգում է հետևյալին.
Արևմուտքի հաղթանակը սառը պատերազմում և ԽԱՀՄ-ի` որպես մայրցամաքային ուժերի վերջին հենարանի անկումը, իրականության միայն երևացող հատվածն են: Այսինքն ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղթանակը չի արտացոլում աշխարհաքաղաքական ռեալ իրավիճակը: Ըստ Հանտինգտոնի` ռազմավարական հաղթանակը, չի համարվում քաղաքակրթության վերջնական հաղթանակ: Կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարումը և պարտված հասարակություններում կառուցվածքային տեղաշարժերը չեն կարող բավարար հիմք հանդիսանալ, որպեսզի ատլանտիստական արժեքների ընդհանուր դաշտում ապահովվի ողջ մարդկության հավասարությունը: Ընդհակառակը, քաղաքակրթությունների խորքային շերտերում նորից կբռնկվի պայքար՝ ազատագրվելու պարտադրվող գաղափարական «տանիքից»: Այդ պայքարը կարող է ընդունել կրոնական երանգավորում, քանի որ սոցիալական անհավասարության պայմաններում ազգերն ավելի են կառչելու իրենց ազգային-կրոնական արմատներից[3]:
Հանտինգտոնը պնդում էր, որ արևմտյան-ատլանտիստական քաղաքակրթությունից բացի, որը ընդգրկում է Հյուսիսային Ամերիկան և Արևմտյան Եվրոպան, ապագայում աշխարհաքաղաքական ֆիկսացիա կարձանագրեն ևս 7 քաղաքակրթություններ`
- ուղղափառ-սլավոնական,
- կոնֆուցիական-չինական,
- ճապոնական,
- մահմեդական,
- հնդուական,
- լատինամերիկյան
- աֆրիկյան:
Հիշյալ քաղաքակրթությունների ներուժը և հավակնությունները հավասար չեն, սակայն ապագայում նրանց զարգացման վեկտորները կմիավորվեն և կհակադրվեն արևմտյան քաղաքակրթությանը: Հետևաբար` վաղ թե ուշ Արևմուտքը պետք է բախվի ոչ արևմտյան քաղաքակրթությունների հետ: Այս տրամաբանության հենքի վրա Հանտինգտոնը 21-դ դարի աշխարհաքաղաքական գլխավոր հակամարտության բովանդակությունը ձևակերպում է հետևյալ կերպ` «Արմուտքը ընդդեմ մնացած աշխարհի»:
Հաշվի առնելով այս ամենը Հանտինգտոնը շեշադրում է, որ Արևմուտքը պետք է ամեն կերպ ամրացնի սեփական քաղաքակրթության դիրքերը և պատրաստվի հնարավոր հակամարտության:
- Ամեն կերպ պետք է խոչընդոտի ցանկացած բովանդակության ցամաքային դաշինքի ձևավորում, որը խիստ վտանգավոր է Արևմուտքի համար:
- Արևմտյան քաղաքակրթության երկու` հյուսիսամերիկյան և արևմտաեվրոպական թևերը պետք է առավել սերտ համագործակցեն` միաժամանակ արևմտյան քաղաքակրթության մեջ ինտեգրելով Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի այն հասարակությունները, որոնք իրենց մշակույթով մոտ են ատլանտիստների արժեհամակարգին:
- Պետք է ակտիվացնել նաև այն միջազգային ինստիտուտների գործունեությունը, որոնք տարածում են արևմտյան արժեքներ: Դրանց կազմում պետք է ընդգրկել ոչ արևմտյան պետություններ:
- Պետք է ընդարձակել ռազմական հզորությունն ապահովելով գերակշռություն Հեռավոր Արևելքում և Հարավարևմտյան Ասիայում[4]:
«Քաղաքակրթությունների բախման» տեսության կողմնակիցները, որպես Սամուել Հանթինգտոնի հայացքների ճշմարտացիության ապացույց մատնանշում են 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, երբ արմտյան քաղաքակրթությունն իրական հարձակման ենթարկվեց Արևելքից: Ըստ այդմ` նրանք եզրակացնում են, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության բովանդակությունը պետք է ամպայմանորեն ներառի Հանտինգտոնի կողմից առանձնացված ռազմավարական խնդիրների լուծումը: Ամերիկայի Միացյալ Նահանգները վերը թվարկված ռազմավարական խնդիրները XXI դարասկզբին հետևողականորեն կյանքի է կոչում: Մասնավորապես`պրոֆեսոր Վասիլենկոյի բնութագրմամբ, վերջին տասնամյակների բոլոր խոշոր հակամարտությունները` Հարավսլավիայի ռմբահարումները, հակաահաբեկչական միջոցառումներն Իրաքում և Աֆղանստանում, ագրեսիվ քաղաքական վարքագիծը Իրանի և մահմեդական այլ երկրների նկատմամբ, կարելի է մեկնաբանել քաղաքակրթությունների բախման պարադիգմայով[5]:
Հանտինգտոնին համահունչ գաղափարներ ունի նաև Ռ.Կապլանը:
Քաղաքակրթությունների փոխհարաբերությունները այնքան էլ չեն տարբերվում պետություններ փոխհարաբերություններից. դրանք մնում են կոնֆլիկտային, քանի որ քաղաքակրթական բաժանվածության հիմքում արժեքների և համոզմունքների տարբերությունն է: Իսկ իշխանությունը միջոց է դառնալու և ուստի ավելի լավ պաշտպանել սեփական շահերն ու արժեքները: Միջազգային քաղաքականության հիմնական շարժիչ ուժը լինելու է իշխանություն կրելու տարբերությունը և ռեսուրսների համար պայքարը: Հանտինգտոնը ռեալիստների հետ կիսում է այն միտքը, որ համաշխարհային քաղաքականության սուբյեկտները գործում են անարխիայի պայմաններում: Օրինակ` միջազգային տնտեսական ինստիտուտները օգտագործվում են Արևմուտքի կողմից սեփական տնտեսական շահերը պաշտպանելու համար, իսկ անվտանգության համաշխարհային ինստիտուտները` Արևմուտքի քաղաքական գերիշխանության իրականացման համար:
Այսպիսով խոսքը ռեալիզմի նոր` պոստդասական տարբերակին է վերաբերում: Սրա կողմնակիցները միջազգային հարաբերությունների հետազոտման ծանրության կենտրոնը տեղափոխում են միջպետական փոխգործակցության վերլուծությունից սոցիոմշակութային կարգի գործոնների և ինստիտուտների ուղղությամբ[6]:
Նեոռեալիստական տեսությունն ամբողջական ու հավաստի ներկայացնելու համար անհրաժեշտ է անդրադառանլ նաև դրա աշխարհաքաղաքական տեսական այլընտրանքին: Խոսքը ամերիկյան քաղաքագետ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը»[7] աշխատության մասին է, որը հրապարակվել է 1993 թ.: Նա շեշտում է, որ արևմտյան տարբերակով ազատական ժողովրդավարությունների (լիբերալ դեմոկրատիաների) տարածումը վկայում է մարդկության սոցիոմշակութային էվոլյուցիայի վերջնակետի մասին, ինչպես նաև մարդկային կառավարության վերջնական տիպի ձևավորման մասին: Բնականաբար Ֆուկույամայի ընկալմամբ պատմության ավարտը ինչ-որ «ապակալիպտիկ» նշանակություն ունի, այլ նկատի ունի գաղափարական հակադրության դարաշրջանի ավարտը, գլոբալ հեղափոխությունների ու պատերազմների ավարտը, դրա հետ մեկտեղ արվեստի, փիլիսոփայության և նման այլ բնագավառների ավարտը: Նա նաև նշում է, որ գոյություն ունի մշակութային ինքնուրույնության պահպանման միտում: Ըստ այդմ նա գալիս է այն եզրակացությանը, որ լիբերալիզմը պետք է հաջողությունների հասնի բացի իր սեփական սկզբունքերից նաև այլ բնագավառում: Ֆուկույաման նշում է, որ թեպետ դեռևս գոյություն չունի ժողովրդավարությանը ինչ-որ այլընտրանք, բայց որոշ նոր ավտորիտար այլընտրանքներ, որոնք անցյալում պատմության մեջ գոյություն չուներին, կարող են հաստատվել ապագայում[8]: Իր աշխատության վերջին մասը, որը անվանված է «Վերջին մարդը», նվիրված է այն հարցին, թե արդյոք իրոք լիբերալ ժողովրդավարությունը ամբողջությամբ բավարարում է մարդու պահանջմունքները ճանաչված լինելու, և դրանով իսկ, դառնալով մարդկության պատմության վերջնակետ: Ինչպես նշում է Ֆուկույաման. «լիբերալ դեմոկրատիան մարդկային հինախնդրի լավագույն լուծումն է», նա նաև գալիս է այն եզրակացությանը, որ դրան բնորոշ է մի շարք ներքին հակասություններ, որոնց պատճառով այն կարող է քանդման ենթարկվել: Այս դիտարկումը, ինչպես նաև ազատության և հավասարության միջև առկա բախումը հնարավորություններ են բացում աջերի (սոցիալիստների) համար ժողովրդավարության վրա «հարձակվելու» գործում, քանի որ դրանք հավասարապես չենք ընդունվում փոքրամասնության ու աղքատ խավի կողմից:
2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո փաստացիորեն Ֆուկույամայի տեսությունը բարոյապես հնացած կարգավիճակ ստացավ: Այսօր միջազգային հարաբերությունների հարթության մեջ մեծ դեր է սկել ձեռք բերել իսլամական գործոնը, որը ինչ-որ մի տեղ ասոցիացվում է արմատական ահաբեկչական գործողությունների հետ[9]: Իհարկե կա նախ հակադիր կարծիք նման խոշորամասշտաբ ահաբեկչական գործողություների վերաբերյալ: Մասնավորապես կա այն գաղափարը, որ ԱՄՆ-ի իր աշխարհաքաղաքական շահերի բավարարման համար առիթ էր փնտրում, որի արդյունքը եղավ 2001 թ. ահաբեկչական գործողությունների կազմակերպումը[10]: Այս գաղափարը լայն տարածում ստացավ հատկապես վավերագրական «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմի ցուցադրությունից հետ[11]: Այս կտրվածքով նման դարակազմիկ իրադարձություները կարելի է մեկնաբանել որպես համաշխարհայաին մակարդակի զուտ մանիպուլյացիոն գործողություն[12]:
Իհարկե փորձենք երևույթներին այդ կտրվածքով նայել կան բզմաթիվ իրարամերժ փաստեր, որոնց բացատրությունը ու մեկնաբանությունը գիտականորեն դեռևս հնարավոր չէ, բայց ամեն դեպքում մենք չենք կարող դրանք լիովին անտեսել:
Ամեն դեպքում կարող ենք հանգել այն եզրակցությանը, որ իրականում Հանտիտնգտոնի առաջարկած «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը ավելի առարկայական է, քան Ֆուկույամայի տարբերակը: Ու այս հիմնավորման ապացույցը ոչ միայն «անհնազանդ իսլամն» է, այլ ավելի առաջատար միջազգային դերակատարների (Չինաստանի, Ռուսաստանի) գործունեությունը:
[1] Торкунов А.В. Современные международные отношения и мировая политика. М., 2004, с. 32
[2] Սամուել Հանթինգտոնը (Samuel Phillips Huntington) ամերիկյան ժամանակակից գիտական էլիտայի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն էր: Նա երկար տարիներ ղեկավարել է Հարվարդի համալսարանին կից Ջոն Օլինի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
[3] Желтов В. В., М. В. Желтов, Геополитика: история и теория. – М., 2009. с. 221.
[4] Hantington S., The clash of civilizations // Foreing Affaris. Summer 1993, p. 49
[5] Василенко И. В. Геополитика современного мира. – М., 2011. с. 132-136.
[6] Торкунов А.В. Современные международные отношения и мировая политика. М., 2004, с. 33-34
[7] Անգլերեն բնօրինակով՝ The End of History and the Last Man
[8] Այդ մասին մանրամասն տե՛ս Фукуяма Ф. Конец истории и последний человек /Пер. с англ. M Б Левина — M., «Ермак», 2004, էջ 321-430:
[9] Фочкин О.г, Яшлавский А. 11 сентября 2001: Первый день новой эры. Хроники. Досье. Информация к размышлению. Интервью. Мнения / Ред. И. Гальперин. — М.: Тайдекс Ко, 2001 // http://www.bookline.ru/book152812.htm
[10] http://www.cbsnews.com/stories/2011/09/11/national/main20104377.shtml
[11] http://www.fahrenheit911.com/
[12] Դավադրության տեսության մասին տե՛ս օրինակ Կերի Քահ Աշխարհի գրավման ճանապարհին, Եր. 2006