Առանց վիզայի ռեժիմ Վրաստանի քաղաքացիների համար. Եվրախորհրդարանի որոշումը
Փետրվարի 2-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրախորհրդարանի նիստ, որում քննարկվող հարցերից մեկն առնչվում էր Վրաստանին առանց վիզայի Եվրամիության երկրներ մուտք գործելու արտոնություն տալուն: Նիստին ներկա 647 պատգամավորներից 553-ը կողմ քվեարկեցին Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատմանը, դեմ են քվեարկել 66 պատգամավոր, իսկ 28-ը ձեռնպահ են եղել:
Վրաստանին տրամադրվող այս արտոնության որոշումը պետք է ֆորմալ հաստատվի նաև Նախարարների խորհրդի կողմից, ապա այն կմտնի ուժի մեջ:
Կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստանում 180 օրվա ընթացքում 90 օրյա ժամկետում գտնվելու Եվրամիության Շենգենյան տարածքի երկրներում՝ ձեռներեցության, զբոսաշրջության, ընտանեկան հարցերով, բայց ոչ աշխատելու համար:
Մուտքի վիզայի արտոնությունը տարածվում է ԵՄ 22 անդամ երկների (բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Ռումինայի և Բուլղարիայի), ինչպես նաև Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի նկատմամբ:
***
2017 թ. մարտի 28-ից Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզայի ռեժիմը մտավ ուժի մեջ: