Ադրբեջանական դիվերսիոն արկածախնդրության երեք գործոնները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանն նախարարության հաղորդմամբ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ, արդյունքում կորուստներով հետ շպրտվեց և մեկ զինվորական գերի տվեց:
Ադրբեջանի գործողությունների մարտավարական նպատակն էր ստուգել հայկական ուժերի զգոնությունը, իսկ հնարավորության դեպքում (եթե գործողություններն արդյունք տային կամ խուճապ լիներ) անցնել այլ օպերացիաների: Ռազմավարական նպատակը առնչվում է հակամարտության կարգավորման քաղաքական ենթատեքստին, Բաքվին ձեռնտու չէ կրակի դադարեցում, այլապես Արցախյան հիմնախնդրի լուծումն առժամանակ կառկախվի:
Արդյունքում Ադրբեջանը հիմեց հերթական արկածախնդրությանը, որում ակներև են անսպասելիության տարր պարունակող երեք գործոններ՝ ընդհանուր իրավիճակը, ներթափանցման փորձի ուղղությունը, օպերացիայի ժամը:
Առաջին գործոնը սահմանային ընդհանուր իրավիճակն է: Վերջին տասն օրում արցախյան առաջնագծում հրադադարի խախտման դեպքերը և կրակոցների քանակությունը երեք անգամ նվազել են, արդյոք դա ենթադրում էր, որ Ադրբեջանը նախապատրաստական փուլում էր և «փոթորկից (մարտից) առաջ» «ծովը խախաղ էր»: Սակայն այս հարաբերական անդորրը արցախյան կողմի համար հավելյալ զգոնության ազդակ էր, ուստի անսպասելիության այս գործոնը չստացվեց:
Երկրորդ հանգամանքը դիվերսիայի ուղղություն էր. վերջին օրերին Արցախի հյուսիս-արևելյան սահմանագոտում, որտեղից և տեղի ունեցավ դիվերսիան, ադրբեջանական զինուժի ակտիվությունը նվազագույնն էր (ակնհայտ է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվող տվյալներով ու մարտական ակտիվության ուղղությունների քարտեզներով): Սակայն այս հարցում ևս Ադրբեջանը չկարողացավ հայկական կողմի զգոնությունը բթացնել, դիվերսիայի կանխարգելումը ցույց տվեց, որ արցախյան զինուժն առաջնագծի ողջ երկայնքով պատրաստ է հնարավոր մարտին:
Երրորդ գործոնը վերաբերում է դիվերսիայի ժամին. լուրջ մարտավարական դիվերսիոն գործողությունները ցերեկային ժամերին (տվյալ դեպքում մոտ 15:00-ին) չեն իրականացվում, հիմնվել միայն եղանակային «բարենպաստ» (մառախլապատ) պայմանների վրա բավարար չէր: Այս արկածախնդրության արդյունքն այն եղավ, որ Ադրբեջանը մարտի դաշտում թողեց ոչ միայն վիրավոր (վիրավորներ), այլև հատուկ ջոկատայիններից մեկը գերեվարվեց արցախյան ուժերի կողմից:
Ակնհայտ է, որ նմանատիպ գործողություններն Ադրբեջանի կողմից չեն դադարի, իսկ հակառակորդը, մշտապես լարված պահելով սահմանն, ակամա նպաստում է հայկական զինուժի մարտական պատրաստակամության աճին: