Ինտերնետը քաղաքականության մեջ
Նորագույն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները դառնում են ժամանակակից տնտեսության, քաղաքականության և մշակույթի կարևորագույն գործոններ: Գլոբալ վիտուալ տարածությունը` Ինտերնետը, իր էությամբ մարտահրավեր է ավանդական ինստիտուտներին, կազմակերպչական կառույցվածքներին և վարքի մոդելներին:
Որոշակի հաջորդականություն կա ընկալումների և տեխնոլոգիական հեղափոխությունների հնարավորությունների միջև.
առաջին փուլում ուշադրության կենտրոնում է առկա կազմակերպչական կառույցների և գործունեության միջոցների շրջանակներում նոր տեխնոլոգիաների ինտեգրացիայի հնարավորությանը` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը, նվազեցնել կորուստները և այլն,
երկրորդ փուլում առաջանում է ձեռք բերված առաջընթացի արժեքի գիտակցությունը և առաջնային պլան են մղվում հետևանքների կանխատեսումը, անսպասելի սպառնալիքները և դժվար երկընտրանքները, որոնք վկայում են այն, որ նոր տեխնոլոգիաների մեխանիկորեն կիրառությունը երբեմն կարող է խաթարել հին մեխանիզմների, ինստիտուտների և կազմակերպությունների գործառնությունը,
երրորդ փուլում ընկալում ենք, որ իրագործված տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցնում է լայնամասշտաբ փոփոխություններ մակրոսոցիալական, համակարգային մակարդակում, ինչը անշրջելիորեն հնացված են դարձնում մեր գործունեության որոշ ավանդական ձևեր, միջոցներ և մեթոդներ, որոշներից պահանջում են արդյունավետության չափանիշների վերագնահատում` փոփոխություններ առաջացնելով շրջակա միջավայրի մեր ընկալման և յուրացման բուն միջոցի մեջ:
Նոր տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և տարածման քաղաքական նշանակալի հետևանքները միանշանակ չեն: Մի կողմից որակապես նոր ինտերակտիվ հնարավորությունները վերացնում են մարդկային շփման ու ուղիղ քաղաքական մասնակցության, կոլեկտիվ գործողության աշխարհագրական և կառուցվածքային սահմանափակումները, վերացնում են քաղաքացիների և որոշում ընդունող անձանց միջև հեռավորությունը, ընդլայնում են քաղաքացիության մշակույթի հորիզոնները: Այսօր քաղաքականության տեսության ուշադրության կենտրոնում <<էլեկտրոնային ժողովրդավարության>>, <<կիբերոկրատիայի>>, <<վիրտուալ համայնքների>>, <<on-line քաղաքականության>> երևույթներն են: Չի կարելի անտեսել նաև Ինտերնետը որպես իրավապաշտպան, քաղաքացիական, ժողովրդավարական ակտիվության և հասարակության քաղաքականապես ինքնակազմակերպման գործիք կիրառելու փորձը:
Մյուս կողմից գլոբալ վիրտուալ իրողությունը մարտահրավեր է նետում հասարակական և պետական անվտանգության շահերին: Տեղեկատվական-հաղորդակցական հեղափոխության բնույթի և հետևանքների մեր ժամանակակից ընկալման մակարդակը համապատասխանում է, ակնհայտորեն, հիասթափության և տագնապի փուլին, 90-ականների կեսերի նախնական տեխնոլոգիական լավատեսությունից նահանջի եթե ոչ դեպի <<տեխնոլոգիական զգոնության>>, ապա գոնե հստակ պրագմատիզմի` տեղեկատվական հեղափոխության օգուտները համադրելով հասարակական անվտանգության, սոցիալ-տնտեսական կայունության, մշակութային նույնականության և ազգային-պետական սուվերենության ոլորտների կորուստների հետ:
Նոր տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) քաղաքական ասպեկտները հասարակական գիտություններում բուռն զարգացող հետազոտական ուղղություններից է: Նոր վիրտուալ տեխնոլոգիաների տեսական և կիրառական յուրացումը քաղաքական գործունեության մեջ դառնում են առաջատար կրթական կենտրոնների անքակտելի բաղադրատարրը: Հետազոտության տվյալ ոլորտի շրջանակներում կարելի է առանձնացնել մի շարք առանցքային հիմնահարցային ոլորտներ.
- Կարող են արդյոք նոր ՏՀՏ ներդրում ունենալ որակապես նոր հասարակական-քաղաքական մոդելների ձևավորման մեջ: Արդյոք օժանդակում է քաղաքական հանրույթների ինտեգրացման ցանցն ավելի բաց մասնակցային քաղաքական գործընթացների հաստատմանը, թե հանգեցնում է հանրույթի ատոմիզացմանն ու դրվագմանը, հասարակության ինստիտուցիոնալ և նորմատիվ համակարգերի անկմանը:
- Ինչ չափով կարելի է Ինտերնետ երևույթը դիտարկել որպես հասարակական ու քաղաքական կյանքի որակապես նոր գործոն, այլ ոչ թե տեղեկատվական ու հաղորդակցական համակարգերի որակական ընդլայման բնութագրերի (մասշտաբի, արագության, հասանելիության) հաջորդ աստիճանը:
- Ինչպիսին են <<տեղեկատվության մուտքի ազատություն>> – <<անձի անձեռնմխելիություն>> – <<հասարակական ու պետական անվտանգություն>> առաջնայնությունների համադրությունը Ինտերնետի դարաշրջանում: Մասնավորապես ինչ չափով են կիբերտեխնոլոգիաները օժանդակում պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը բարձրացմանը, ինչ չափով` հասարակության և անհատի նկատմամբ պետության վերահսկողության բարձրացմանը: Արդյոք տեղեկատվական հասարակությունը ազատական, թե ամբողջատիրական է լինելու:
Արդիական հիմնախնդիրների այս կարճ թվարկումը վկայում է այն մասին, որ տեղեկատվական-հաղորդակցական հեղափոխությունների քաղաքականապես նշանակալի սպառնալիքները և ներքին հակասությունները` էլեկտրոնային կոմերցիայի բուռն զարգացումը և հարակից միլիոնավոր աշխատատեղերի ստեղծումը հակադրվում է տնտեսության պետական կարգավորման պրակտիկաների և գործիքների հետ, քաղաքացիական նախաձեռնությունների, իրավապաշտ ու էկոլոգիական ակտիվության նոր ձևերն ու մեթոդները նույնքան գրավիչ ու արդյունավետ են ահաբեկչական կազմակերպությունների և վերազգային քրեական սինդիկատների համար, նախկինում չտեսնված ընտրության ու ինքնաիրացման ազատությունը վիրտուալ տարածության մեջ ճգնաժամի են հանգեցնում հասարակության բարոյական կարգը, տրանսպորտի, էներգոհամակարգերի, կենսաապահովման ինֆրակառույցների նոր բարձր արդյունավետության համակարգերի ստեղծումը ստիպում են մտածել սարքավորումների և սպասարկման ծրագրերի պատահական կամ ծրագրավորված խաթարումներից մարդկային հասարակության աճող կախվածության մասին: Այս և այլ հիմնախնդիրները գլոբալ հաղորդակցության քաղաքական չափումը բնութագրում են այնքանով, որքանով դրանք պահանջում են քաղաքական կարգավորման, հիմնավորված ու ոչ պարզ հրապարակային որոշումների, ազգային ու միջպետական մակարդակներում հասարակական ու պետական ինստիտուտների համատեղ ջանքերի նոր մոտեցումներ ու լուծումներ:
Էլեկտրոնային ցանցային հաղորդակցությունների զարգացումն ու գլոբալ տարածումը անբաժանելի են մշակութային, սոցիալական, տնտեսական ու քաղաքական փոփոխությունների լայն կոնտեքստից, որոնց բուն մասշտաբները հնարավորություն են տալիս դրանք բնութագրել որպես հեղափոխական, դարաշրջիկ փոփոխություններ, որոնք մարդկային քաղաքակրթության պատմության մեջ նոր դարաշրջան են բացում: Այդ հեղափոխության ուրվագծերը գծագրվել են դեռ 1960-70թթ. ֆուտուրիստների կողմից: Է. և Հ. Թոֆլերների կողմից <<Երրորդ ալիք>> գրքում [Toffler A., Toffler H. The Third Wave. N.Y., 1980] նոր տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների հայտնագործումը դրել են նույն շարքում, ինչ այնպիսի դարաշրջիկ գործընթացներ, ինչպես Նեոլիթյան (Ագրարային) հեղափոխությունն ու Ինդուստրիալ հեղափոխությունը: Բայց եթե ագրարային հեղափոխության ազդեցությունը ընդգրկել է ավելի քան հազարամյակ, իսկ արդյունաբերական հեղափոխությունը ավելին քան հարյուրամյակ, ապա տեղեկատվական հեղափոխությունը տեղավորվում է մի սերնդի կյանքի շրջանակներում` փոքր-ինչ ավել քան երեք տասնամյակը:
Տեղեկատվական-հաղորդակցական հեղափոխության հասկացության մեջ իր արտացոլումն է գտնում տեղեկատվության հավաքման, պահպանման, մշակման, փոխանցման և ներկայացման ոլորտներում առաջընթացը և դրա հետ կապված կազմակերպման և կառավարման ոլորտներում նորարարական փոփոխությունները, որոնք կոչված են մարդկային գործունեության տարբեր ոլորտներում նոր տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներից առավելագույնը քաղել [Toffler A., Powershift: Knowledge, Wealth and Violence at the Edge of the 21st Century. N.Y. 1990]:
Լայն պատմական համատեքստում լեզու ստեղծելուց ի վեր հաղորդակցության միջոցների ոլորտում հեղափոխությունները խորը ազդեցություն են թողել մարդկային հանրույթների միջև ներքին բնույթի ու արտաքին փոխհարաբերությունների վրա: Գրի հայտնագործումը հնարավոր դարձրեց շփման տարբերականությունը ու ժառանգականությունը, տպագրությունը պայմանավորեց դրա լայն տարածումը, հեռագիրն ու ռադիոն հնազանդեցրեց աշխարհագրական տարածությունները, հեռախոսը ինտերակտիվության տարրը մտցրեց, հեռուստատեսությունը ստեղծեց տեսողական (վիզուալ) կերպարը: Այսօր էլեկտրոնային հեռահաղորդակցական ցանցերը հերթական ֆունդամենտալ որակական փոփոխությունն են հաղորդակցական տեխնոլոգիաների մեջ:
Թվային տեխնոլոգիաները տեղեկատվական հաղորդագրության փոխանցման արագության ու հուսալիության առումով գերազանցում են բոլոր առկա փոխանցման միջոցներին: Հեռուստատեսությունը, ռադիոն ու հեռախոսը ունեն հաղորդագրության փոխանցման մեծ արագություն, սակայն հաղորդակցական այդ միջոցների արդյունավետությունը սահմանափակ է. հասցեատերը (օրինակ տվյալ շրջանի ընտրողների հասցեական խումբը) կարող է տեղում չլինել` կապված ժամային գոտիների տարբերության կամ այլ պատճառների հետ:
Նախկինում թանկարժեք տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները հասանելի էին միայն քաղաքական ու գործարար էլիտային: Համակարգչային ցանցերի տարածումը պայմանավորեց վերահսկման ու իշխանության տարաբաժանումը, իսկ համակարգչային տարրերի արտադրության տեխնոլոգիաները նվազեցնում են տեղեկատվության ու հաղորդակցության սահմանային կորուստները: Տեղեկատվության տարածման, հավաքման ու մեկնաբանության հնարավորությունները միայն պետության գերակայության ներքո չեն:
Աշխարհագրությունը սահմանափակում է հաղորդակցության ավանդական միջոցները ֆիզիկապես, մինչդեռ պետական ինստիտուտները սահմանափակում են գործառութային կերպով: Իր հերթին Ինտերնետի ճարտարապետության մեջ տեղեկատվության փոխանակումը այնպես է արվում, որ և՛ հասցեատիրոջ, և՛ աղբյուրի աշխարհագրական դիրքն ու ազգային-պետական պատկանելությունը դադարում են լինել նշանակալի գործոն: Ի տարբերություն ավանդական փոստարկղի, էլեկտրոնային փոստարկղն իր տիրոջը հասանելի է երկրագնդի ցանկացած ծայրում:
Հաղորդակցության ավանդական միջոցները կախված են <<կրիտիկական հանգույցների>> թողունակությունից. դա հնարավորություն է տալիս պետությանը վերահսկել տեղեկատվության հոսքերը և միջամտել դրա մեջ: Ի հակադրության դրան` Ինտերնետի ցանցային ճարտարապետությունն ի սկզբանե այնպես էր ծրագրավորված, որ հնարավոր լիներ խուսափել կրիտիկական հանգույցներից և կենտրոնացված վերահսկողությունից, ապահովել տեղեկատվության փոխանակման գործառնությունն անգամ նպատակամղված արտաքին հարձակումների ու արհեստական խոթանների պարագայում: Տվյալների փաթեթների երթուղայնացման ու վերահասցեավորման տեխնոլոգիաների միջոցով Ինտերնետը, համաձայն էլեկտրոնային հաղորդակցական միջոցների առաջին կիրառողներից մեկի` Ջոն Գիլմորի աֆորիզմացված արտահայտության, մեկնաբանում է ցենզուրան այս կամ այն հանգույցում որպես խոթան ու այն ուղղակի շրջանցում է:
Փաստացիորեն տեղեկատվական (թվային) հեղափոխության սկզբից ի վեր տեղի է ունենում հաղորդակցության տարբեր տիպերի ու տեխնոլոգիաների` հեռախոսի, հեռագրի ու հեռուստատեսության, ռադիոյի ու մամուլի միջև սահմանների վերացում: Հաղորդակցական լրատվամիջոցների գործառութային մասնագիտացումը վերանում է. ցանցային համակարգիչը, շնորհիվ իր մուլտիմեդիային (մուլտի – բազում, մեդիա – լրատվություն) որակի, կարող է գործել և՛ որպես հեռուստացույց, և՛ որպես հեռախոս, և՛ որպես թերթ կամ ռադիո:
1980-ականների վերջերին, երբ Ինտերնետը դեռ չէր ընկալվում որպես քաղաքական երևույթ, ամերիկյան քաղաքագետներ Աբրամսոնը, Արտերտոնը ու Օրրենը <<Էլեկտրոնային համագործակցության>> աշխատության մեջ առանձնացնում էին երեք կենտրոնական տեսական կատոգերիաներ, որոնք առնչվում էին էլեկտրոնային լրատվամիջոցներին` պլեբիսցիտար ժողովրդավարություն, կոմունիտարիզմ ու պլյուրալիզմ [Jeffrey B., Abramson, Christopher Arterton and Gary R. Orren. The Electronic Commonwealth. 1988]: <<Ինտերնետն ու քաղաքականությունը>> զգալիորեն ներառնվում են կոորդինատների տվյալ համակարգի մեջ և վերարտադրում են, այս կամ այն կերպ, այդ հեղինակների դատողությունների տրամաբանությունը:
Գիտական ու հասարակական քննարկումների ողջ բազմազանության մեջ այդ հարցի շուրջ առանձնացվում են երկու առաջնային թեմաներ. պոպուլիստական թեզիսը այն մասին, որ Ինտերնետը վերակենդանացնում է իշխանության ու նրա իրականացրած քաղաքականության նկատմամբ ազդեցության հնարավորությունը անհատական մակարդակում, և հաղորդակցական թեզիսն Ինտերնետի հնարավորության մասին փոխելու սոցիալական հանրույթների բուն էությունը ու հասարակական կարգի հիմքերը:
Քաղաքականության տեսության, ժողովրդավարության տեսության մեջ, թերևս Ալեքսիս Թոքվիլի ժամանակներից ի վեր ընդունելի էր համարվում պոզիտիվ փոխկապվածությունը մի կողմից ժողովրդավարական գործընթացի կայունության, ամբողջականության հետ և մարդկանց ընդհանուր նպատակների համար միավորող ու հասարակական-քաղաքական հիմնահարցերի լուծման մեջ ակտիվ ներգրավվածությանը օժանդակող ինքնակամ հասարակական ասոցիացիաներ ստեղծելու քաղաքացիների ունակության հետ:
Դրա հետ մեկտեղ արդեն մի քանի տասնամյակ է հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչները ահազանգում են համայնքային ոգու և ժամանակակից ժողովրդավարության պրակտիկայի անկման մասին, որ ինքնակամ ասոցիացիաները ունակ չեն ձևավորել և պահպանել ընդհանուր ֆիզիկական տարածությունը լրացնող մարդկանց կոլեկտիվ նույնականությունը: Այս հիմնախնդիրները կենտրոնական տեղ են գրավում քաղաքական գիտության կոմունիտար դպրոցի ներկայացուցիչների աշխատանքներում (Ա. Էտցիոնի, Ռ. Պուտնամ և այլք): Արդյոք Ինտերնետը ունա՞կ է փոխել արմատացած միտումները:
Կոմունիտար փաստարկման տրամաբանությունը հիմնվում ընդունված մտքի վրա, որ ֆիզիկական տարածությունը այլևս չի խոչընդոտում մարդկային համայքների ձևավորմանը և գործառնությանը: Համայնքի ձերբազատումը աշխարհագրական սահմաններից հնարավորություն է տալիս ընդլայնել տեղային (լոկալ) համայնքների սահմանները մինչև ազգային և միջազգային մասշտաբներ [Rheingold P. A. Slice of Life in my virtual Community in Global Networks / Ed. By L. M. Harasim. Cambridge, 1993. P. 57-80]:
Ինտերնետը կարող է օժանդակել համայնքների կառուցմանը շնորհիվ յուրօրինակ հնարավորությունների. բացի աշխարհագրական տարածության խնդրից, Ինտերնետի անանուն բնույթը հնարավորություն է տալիս հաղթահարելու ռասայական, տարիքային, սեռական ու ֆիզիկական խոչընդոտները, բացում է ոչ համաժամանակյա (ասինխրոն) հաղորդակցության որակապես նոր միջոցներ, հանելով ժամանակային գոտիների ու առօրյա ռեժիմի սահմանափակումները: Այս բազային թեզիսների վրա ստեղծվում են հավելյալ հնարավորությունների ընդլայնված սխեմա` ունակ փոխընկալմանը, հանդուրժողականությանը և պատրաստակամությանը ընդունելու օտար հայացքներն ու տարբերությունները, ընդհանուր նպատակների մշակումը և այլն:
Համաշխարհային փորձը նման բազում օրինակներ ունի, թե ինչպես են Ինտերնետ-տեխնոլոգիաների հնարավորությունները կյանք հաղորդել թառամող քաղաքային, տեղային համայնքին, մեծացրել են մարդկանց հետաքրքրությունը համայնքային կյանքի նկատմամբ: Նման կոմունալ համակարգչային ցանցերը հիմնվում են այն գաղափարի վրա, որ քաղաքացիների մեծամասնությանը չունեն ժամանակը, տեղեկատվություն և դրդապատճառ հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Ցանցերը լուծում են ժամանակային սահմանափակման հիմնախնդիրը շնորհիվ ցանցային հաղորդակցությունների ասինխրոն բնույթի. օգտվողները կարող են իրենց համար հարմար ժամանակ հարցեր հղել և ստանալ պատասխաններ պատգամավորներից, իշխանության քաղաքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Տեղեկատվության հիմնախնդիրը լուծվում է գեոինֆորմացիոն տվյալների բազաների միջոցով բարեկամական ինտերֆեյսով [դրա վառ օրինակ է Google Earth-ը]. օրինակ` օգտվողի համար բավական է գտնել քաղաքի էլեկտրոնային քարտեզի վրա իրեն հետաքրքրող օբյեկտը (քաղաքապետարան, գրադարան, հիվանդանոց և այլն) և մկնիկ սեղմումով էկրանին դուրս բերել տեղեկատվական մենյուն: Դրդապատճառային խնդիրները լուծվում են վիրտուալ ֆորումների կազմակերպմամբ, որոնցում քաղաքացիները կարող են շփվել ընտրվող պաշտոնյաների և միմյանց հետ իրական ժամանակում: Վերջապես ցանցային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բարելավել կոմունալ ծառայությունների սպասարկումը (օրինակ էլեկտրոնային գրանցման հնարավորությունը` սեփական գործը բացելու կամ անշարժ գույք կառուցելու համար):
Ինտերնետ-տեխնոլոգիաներ կիրառողներից ոմանք ընկալում են դրանք որպես պրակտիկ և արդյունավետ գործիք քաղաքացիական կրթության ավանդական գործառույթի իրականացման և ցածր ասըիճանի կոմունալ ինքնակազմակերպման և ակտիվության համար: Ուրիշները կարծում են, թե Ինտերնետը կարող է արմատապես փոխել հասարակական ինքնակազմակերպման կառուցվածքն ու ձևերը, փոխարինել հնացած աշխարհագրորեն սահմանափակված համայնքները նորերով` վիտուալ համայքներով, որոնք հաղթահարում են ժամանակի, տարածության, պետական սահմանների, լեզվական տարբերության և այլ ավանդական սահմանափակումները: Վիրտուալ համայնքը իրենից ներկայացնում է Ինտերնետ օգտագործողների լոկալացվող (տեղայնացվող) ցանց, որը ապահովում է բավականին պարբերական շփում այս կամ այն բոլորի համար ընդհանուր հաղորդակցական միջոցի (էլեկտրոնային փոստ, չաթ, սոցիալական ցանց և այլն) կիրառմամբ:
RAND կորպորացիայի մասնագետների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ցանցային հաղորդակցությունները <<քայքայում են կարգավիճակային սոցիալական կառույցները և հարաբերությունները, օժանդակում են դիսկուրսիայի, որոշումների մշակման ու ընդունման գործընթացների մեջ մտնելուն այն քաղաքացիներին, որոնք ավանդաբար համարվում են քաղաքականապես, տնտեսապես և ֆիզիկապես սահմանափակված>>: Միաժամանակ հարկ է շեշտել սոցիալական համերաշխության սահմանափակ բնույթը նման <<կեղծ համայնքներում>>, ինչպես նաև սոլիպսիզմի ոգին, ինչը ձևավորվում է վիրտուալ իրականության կողմից, որը խոչընդոտում է համայնք ձևավորելու գործընթացին [Beniger J. Personalisation of Mass Media and the Growth of Pseudo-Community // Communication research. 1987]:
Իր հերթին պոպուլիստական մոտեցման ռակուրսը տարբերվում է կոմունիտար ռակուրսից. պոպուլիզմը ուշադրությունը կենտրոնացնում է ուղղահայաց հաղորդակցությանն անհատների և պետության միջև, մինչ դեռ կոմունիտար հաղորդակցությունները շեշտում են հորիզոնական փոխհարաբերությունները: Դրա հետ մեկտեղ այս երկու ռակուրսները չեն հակասում և չեն բացառում միմյանց. ավելին` դրանք կարելի է ընդունել որպես միմյանց լրացնող ու միմյանց արմատավորող հանգամանքներ:
Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հեղափոխությունը ունակ է ֆունդամենտալ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպես պետք է գործառնեն ժողովրդավարական ինքնակառավարումն ու քաղաքացիական հասարակաությունը 21-րդ դարում: Թեպետ այդ տեխնոլոգիաները դեռևս շարունակում են մնալ ձևավորման շրջանում, այնուամենայնիվ դրանք վերասահմանում են քաղաքական ակտիվության ավանդական ձևերը և տրանսֆորմացնում են քաղաքական գործընթացների բնույթը: Մեր օրերում ձևավորվում են միջոցների մեջ բավականին նշանակալի միտումներ, որոնց օգնությամբ մարդիկ տեղեկատվությանը մուտք են ձեռք բերում և ապահովում են հաղորդակցությունը միմյանց միջև, որոնք կարող են հեղափոխության ենթարկել <<տեղեկատվական հասարակության>> քաղաքական կյանքը:
Ժամանակին Ռ. Դալը նշել է, որ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները սկզբունքային դեր են խաղում <<առաջատար ժողովրդավարական հասարակության>> ձևավորման մեջ, որում քաղաքական որոշումները հիմնվում են <<ժողովրդի>> կարծիքի ու դատողությունների վրա [Robert A. Dahl, Democracy and its Critics. 1989]: Ա. Էտցիոնին ձևակերպում է <<հեռաժողովրդավարության>> (տելեժողովրդավարության) հայեցակարգը որպես հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասարակական բարիքին հասնելու ուղի [Etzioni Amatai. The Spirit of Community: Rights, Responsibilities, and the Communitarian Adenda, 1993]: Լոուրենս Գրոսմանը համարում է, որ նոր հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ թևակոխում է ժողովրդավարության նոր խոշոր դարաշրջան [Lawrence K. Grossman. The Electronic Republic: Reshaping Democracy in America]: Ինչպես 18-րդ դարում ներկայացուցչական ժողովրդավարության մոդելը փոխարինելու եկավ Հին Հունաստանում ուղիղ ժողովրդավարության առաջին փորձին, այսօր նոր <<էլեկտրոնային հանրապետությունը>> փոխարինելու է գալիս Մոնտեսքյոյի, Լոկի, Մեդիսոնի և նրանց հետնորդների մոդելներին:
Անդրադառնանք այն փաստարկներին, որոնք վերաբերում են քաղաքական գործընթացների վրա Ինտերնետի պոպուլիստական ազդեցությանը: Էնտոնի Կորադոն և Չարլզ Ֆաերստոնը ուշադրությունը կենտրոնացնում են այն բանին, որ Ինտերնետը կարող է ապահովել <<չմիջնորդավորված>> հաղորդակցություն քաղաքացիների և իշխանության միջև` նվազագույնի հանգեցնելով մարդկանց կախվածությունը ընտրվող ներկայացուցիչներից, կուսակցական կազմակերպություններից և կազմակերպվող շահերի խմբերից [Corrado A., Firestone C. (Eds.) Elections in Cyberspace: Towards a new era in America. 1995]: Լ. Գրոսմանը ձևակերպում է այդ նույն գաղափարը հետևյալ կերպ. <<Վերակառուցման ու հասրակական ազդեցության վերածննդի այսօրյա գործընթացում առավել մեծ կորուստներ են կրում ավանդական ինստիտուտները, որոնք ծառայում են որպես պետության և նրա քաղաքացիների միջև միջնորդներ` կուսակցությունները, արհմիությունները, քաղաքացիական ասոցիացիաները և անգամ ավանդական լրատվամիջոցները>> [Grossman Lawrence K. The Electronic Republic: Reshaping Democracy in the Information Age. N.Y., 1995. P. 16]: Դրա հետ մեկտեղ Հ. Ռեյգոլդը` Ինտերնետի և քաղաքականության թեմայի առաջատար հետազոտողներից մեկը, ցանցը անվանում է <<մեծ հավասարար>>, որը կարող է <<իշխանության հավասարակշռությունը ապահովել քաղաքացիների և քաղաքական բարոնների միջև>> [Howard Rheingold. The Great Equailiser // Whole Earth Review. Summer. 1991]:
Համաձայն այս հայեցակարգի Ինտերնետի քաղաքական գործառույթը կայանում է մշտական հասարակական-քաղաքական երկխոսություն ապահովելու մեջ ռեալ ժամանակում էլեկտրոնային փոխադարձ կապի ապահովման հնարավորությամբ պետության և քաղաքացիների միջև: Դա գաղափարի պլեբիսցիտար բաղադրատարրն է: Դրա հետ մեկտեղ քաղաքացիները ավելի քիչ կախվածություն կունենան պետական չինովնիկներից, փորձագետներից, քաղաքական կազմակերպություններից, շահերի խմբերից, ասոցիացիաներից և ԶԼՄ-ներից տեղեկատվության հավաքագրման, կազմակերպման ու փոխանակման հարցում, քաղաքական մասնակցության մոբիլիզացման հարցում. սա պոպուլիստական բաղադրատարրն է: Ինքնակառավարման պատկերն առավել էքստիմալ ձևով է ներկայացվում հասարակական կարծիքի էլեկտրոնային հարցման միջոցով` առավել պրոֆեսիոնալ քաղաքական կոմունիկատորների մասնակցության:
Քաղաքական տեսության մակարդակում <<տեխնոլոգիական լավատեսների>> փաստարկներին հակադրվում են <<քաղաքական էլիտաների>> դպրոցի կողմնակիցների համոզիչ փաստարկները:
Դեռ Ու. Լիպմանը <<Հասարակական կարծիքը>> դասական աշխատության մեջ, քննադատելով <<ռադիոյի դարաշրջանի>> տեխնոլոգիական լավատեսությունը, նշում է, թե տեղեկացված քաղաքացիների գաղափարը, որոնք հանդես են գալիս որպես հասարակական գործերի կոլեկտիվ կառավարողներ, ուտոպիա է, քանի որ ենթադրում է <<գերկոմպետենտ>> անհատների առկայություն, իսկ տեղեկատվական ու հաղորդակցական միջոցներին վերագրում է պետության և քաղաքացիական հասարակության բարդ գործառույթների իրագործումը: Լիպմանը հաստատում էր, որ տեղեկատվական միջոցները չեն կարող <<հաղորդել մարդկության հասարակական կյանքի ողջ ծավալը այն, որ յուրաքանչյուր անհատը կարողանա դուրս բերել յուրաքանչյուր հարցի շուրջ կոմպետենտ կարծիք ձևավորի>> [Lippman Walter. Public Opinion. N.Y. 1934. P. 362]:
Ժամանակակից <<տեղեկատվական էլիտաները>>` ինտսիտուտների, կազմակերպությունների, ասոցիացիաներյի, կազմակերպչական հաստատությունների, շահերի խմբերի և այլ կառույցների բարդ սոցիալական <<պաստառը>>, համարվում են սոցիալական համատեքստի ֆունդամենտալ կերպով անհրաժեշտ մեկնաբաններ ժամանակակից ժողովրդավարության քաղաքացիների համար, որոնք ունակ չեն ինքնուրույն հաղթահարել տեղեկատվության բուռն հոսքերն ու <<ջրվեժները>>, որոնք լցվում են նրանց վրա, եթե անգամ նման նպատակադրություն ունենան: Այլ խոսքերով` ժամանակակից հասարակական կյանքը չափազանց բարդ է, հակասական, բազմակերպար, որ քաղաքացիները ունակ լինեն իրենց վրա վերցնել ինքնակառավարման լծակները` հրաժարվելով միջնորդ-մեկնաբանների ծառայություններից:
Տեխնոլոգիական լավատեսների և վատատեսների միջև երկխոսության հիմնաքարը մնում է այն հարցը, թե մուտք ստանալով քաղաքական մասնակցության նոր հնարավորություններին ու գործիքներին, արդյոք քաղաքացիները կցանկանան օգտվել դրանցից: Առ այսօր այդ հարցը դեռ բաց է մնում:
Այս քննարկման մեջ լուրջ փաստարկ է զանգվածային լրատվության կոմերցիալիզացման գործոնը: Վերջին տասնամյակում բուռն զարգացող հեռա-տեսա-լսա-մուլտիմեդիայի զվարճության տեխնոլոգիաները լսարանին վարժեցնում են տեղեկատվության պասիվ, սպառողական ընկալմանը: ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում է 1970-80-ականներին տեղ գտած ինտերակտիվ հեռուստատեսության ցանցերի բնագավառում հետազոտությունները, որոնք ուղղված են ակտիվացնելու լսարանի սոցիալական ու քաղաքական ներգրավվածությունը, պարզվեց, որ պահանջված չէր, իսկ դրա պատճառները քողարկված են ոչ միայն տեխնիկապես կատարյալ որոշումների մեջ: Այն հեռանկարը, որ Ինտերնետը (հեռուստատեսությունից ու ռադիոյից նմանությամբ) վերածվի զվարճությունների վերազգային ինդուստրիա, ավելին քան իրական է: Արդյոք նոր տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների տրանսֆորմացիոն սոցիալ-քաղաքական հնարավորությունը պահանջված կլինի՞ այս իրավիճակում:
Ակնհայտ է, որ ժողովրդավարական քաղաքական գործընթացի տրանսֆորմացման հեռանկարը, քաղաքական մասնակցության մեխանիզմների ու մոդելների որակական փոփոխությունը, փոխհարաբերությունները մարդու և իշխանության միջև կախված են վերջին հաշվով այն բանից, թե ունակ են արդյոք նոր տեխնոլոգիաները փոխել հարաբերությունները բուն մարդկանց միջև, քաղաքացիական հասարակության <<սոցիալական կապիտալը>> գործի գցել` այդպիսով ազդելով հասարակական ու կենսակարգի հիմքերի վրա:
Ինչպիսի՞ն կարող է լինել կանխատեսումը, որ հիմնական գործող գործոնները սկզբունքային փոփոխություններ չեն կրի, այն է. ընտրողները կմնան բավարար պասիվ, ինքնուրույն համակարգված քաղաքական մասնակցությանը ոչ մոտիվացված, իրենց ոչ քաղաքական հետաքրքրություններով բեռնված, կազմակերպությունների, ասոցիացիաներրի, շահերի խմբերի սոցիալական ինֆրակառուցվածքը չի անհետանա նոր հաղորդակցական տեխնոլոգիաների ազդեցության տակ, կպահպանեն իրենց ազդեցությունը մարդու սոցիալական ու քաղաքական վարքի վրա, կպահպանեն վիրտուալ տարածության կոմերցիալիազացման միտումները, ոչ քաղաքական, զվարճական առաջարկների գերակայությունը, կպահպանվեն ինքնանույնականացման, վարքի նորմերի մշակութային, սոցիալական, էթնիկական բազմազանության միտումները:
Կարելի է ակնկալել, որ նոր տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները կնվազեցնեն կոլեկտիվ գործողությունների մոբիլիզացման և կազմակերպման տրանսակցիոն ծախսերը, որոնց հետ մշտապես բախվում են քաղաքական ակտիվիստները, նախաձեռնող անձինք: Այս միտումն առավելապես բարեհաճ կլինի հենց այդ խմբերի համար, որոնք գտնվում են մասնավոր և հրապարակային շահերից դուրս, կայացած գործնական, պրոֆեսիոնալ կամ սիրողական հանրույթներում, կամ սահմանադրորեն գործող կուսակցություններում և իշխանական կառույցներում արմատներ չունեն:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ցանցային տեխնոլոգիաները կօժանդակեն մասնավոր ԶԼՄ-ների կառավարման ապակենտրոնացմանը և հավանականորեն կշրջեն լրատվական կայսրությունների կոնցենտրացման ու միավորման միտումը: Եթե անգամ Ինտերնետը չիրագործի ինքնավար, անկախ և իրոք ներկայացուցչական ԶԼՄ-ների ձևավորւմը, ապա ծայրահեղ դեպքում կնվազեցնի ինստիտուցիոնալացված ԶԼՄ-ների ազդեցությունը հասարակական-քաղաքական օրակարգի վրա: Արդիական տեղեկատվության ստացումը և հիմնավոր վերլուծությունը սահմանափակող գործոն կլինի ոչ այնքան քաղաքական էլիտա-միջնորդների վերահսկողությունը, որքան տեղեկատվության հագեցվածությունը, <<աղմուկը>>, որում իրական արժեքավոր ու օբյեկտիվ հաղորդագրությունները կանտեսվեն:
Ակնհայտ է, որ ցանցային տեխնոլոգիաները քաղաքական գործընթացները ավելի թափանցիկ են դարձնում` քաղաքական ու ֆինանսական տեղեկատվության նկատմամբ մուտքի սահմանափակումների նվազեցմանը: Քաղաքական ֆունկցիոներների և պաշտոնյաների կյանքը դրանից չի բարելավվի:
Այս և այլ դատողությունները հանգեցնում են այն հետևությունը, որ առավել հնարավոր սոցիալ-քաղաքական հետևությունը նոր հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մեջ կլինեն բարձր դինամիզմը ու քաղաքական գործընթացների ֆրագմենտացիան, խմբային շահերի և պլյուրալիստական քաղաքականության ատոմիզացիան: Այդ գործընթացը կարող է նկարագրվել խմբային էլիտաների ժողովրդավարացման հասկացության մեջ, քանի որ մոբիլիզացման ու կազմակերպման գործառույթները հասանելի կլինեն ցածր աստիճանի ակտիվիստներին, որոնք անկախ են ֆինանսական ու ինստիտուցիոնալ կապերից:
Քաղաքական ակտիվության իջեցումը ստաբիլ հրապարակային ու մասնավոր ինստիտուտներից իր հերթին կարող է օժանդակել անկայունության աճին և քաղաքական գործընթացների անկախատեսելիությանը:
Անդրադառնալով քաղաքական տեխնոլոգիաները վիրտուալ տարածության մեջ ներգրավելու կոնկրետ օրինակներին ու տիպային ռազմավարություններին` հարկավոր է նշել, որ այդ ճանապարհին կարևորվում է 1998թ.: Զարգացած ժողովրդավարական երկրներում, ուր գլոբալ ցանցի լսարանը դարձել է էլեկտորատի սոցիոլոգիապես և քաղաքաականապես նշանակալի կատեգորիա, մի շարք քաղաքական գործիչներ ու հասարակական-քաղաքական կազմակերպություններ հաջողությամբ կիրառել են Ինտերնետ-հաղորդակցություններ որպես քաղաքական արշավի տեխնոլոգիաներ:
Թերևս մեր օրերի համար վառ օրինակ է անկախ Ռեֆորմների կուսակցության թեկնածու Ջեսի Վենտուրայի հաջողությունը Միսիսիպիի նահանգապետի ընտրությունների ժամանակ 1998թ.: Անտեսելով պահպանողական հակվածություն ունեցող լրատվամիջոցների ղեկավարությանը` նա Ինտերնետի միջոցով ուղիղ կապի մեջ մտավ ընտրողների հետ, մոբելիզացնելով 3 հազար ինքնակամ անձանց և հավաքելով շուրջ 60 հազար դոլար: Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների մրցակիցները ընտրարշավի վրա ծախսեցին ընդհանուր 15 մլն դոլար, մինչդեռ Վենտուրան հաղթանակ տարավ` ընտրական հիմնադրամում ունենալով 500 հազար դոլար և ընտրական շտաբի ընդամենը մեկ վարձատրվող աշխատակից` web-master: Ինտերնետը դարձավ մեր արշավի նյարդային համակարգը, ասել է Ջ. Վենտուրան, – web կայքը մեզ համար ոչ միայն նորարարություն էր, այն հենց գործողությունների մոբիլիզացիա էր>> [Raney R. Former Wrestler’s Campaign Got a Boost From the Internet // New York Times. 1998. November 6]:
Ռեֆորմների կուսակցությունը առաջին, բայց ոչ միակ քաղաքական կազմակերպություններ էր ԱՄՆ-ում, որը շեշտը դրել էր Ինտերնետ-տեխնոլոգիայի վրա: Լիբերալ կուսակցությունը, Բնական իրավունքի կուսակցությունը և Կանաչների կուսակցությունը նույնպես օգտվում են Ինտերնետից իրենց գաղափարները տարածելու համար: Ինտերնետը օգտագործողների թվում ԱՄՆ-ում հանրապետականներ-դեմոկրատներ տիրապետումից հիասթափվածների թիվը բավականին մեծ է, իսկ ոմանք անգամ խոսում են <<Ինտերնետ օգտագործողների կուսակցության>> ձևավորման մասին:
Ինտերնետ տեխնոլոգիաների հնարավորությունները ամրագրվել են նաև լոբբիստական գործունեության, քաղաքացիական ակտիվության, հասարակական նախաձեռնությունների ինքնակազմակերպման ոլորտներում: Շահերի խմբերը օգտագործում են Ինտերնետն աջակցության հավաքագրման, տեղեկատվության տարածման, համախոհների հետ կապի պահպանման, ընթացիկ օրենսդրության հետևման և օրենսդիրների վրա ազդեցություն գործելու գործողությունների կազմակերպման համար:
Հասկանալով քաղաքական ազդեցության նման ձևերի սահմանափակությունը` ակտիվիստները ավելի հաճախ են դիմում վերջին փաստարկներին` զանգվածային վիրտուալ հարձակումների կազմակերպմանը, որոնք կարող են որոշ ժամանակ պարալիզացնել պետական ու կոմերցիոն կառույցների տեղեկատվական համակարգերը: 2003 թ. փետրվարի 26-ին Իրաքում զինվորական կոնֆլիկտի մեջ ԱՄՆ-ի միջամտությանը հակադրվողները նմանատիպ գործողություն կազմակերպեցին, որին մասնակցեցին շուրջ 500 հազար մարդ: Սակայն, ըստ հաղորդագրությունների, նրանց ջանքերը լուրջ խոչընդոտներ չստեղծեցին ԱՄՆ-ի կառավարական հիմնարկների տեղեկատվական համակարգերում:
Այնուամենայնիվ Ինտերնետի զգալի ազդեցություն է գործում փոքր միջոցներ քաղաքականորեն մեծ գործողությունների կազմակերպման համար, ծախսերը զգալիորեն քիչ են, իսկ մյուս կողմից այն օժանդակում է ֆանդրայզինգի կազմակերպմանը:
Փոքր բյուջե ունեցող թեկնածուների, քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների և ինքնուրույն լոբբիստների համար խորհրդատվական ֆիրմաները, որոնք մասնագիտացված են <<առ ցանց քաղաքականության>> ոլորտում, մշակում են քաղաքական արշավի տիպային ռազմավարություններ, որոնք երբեմն անվճար են տարածվում և պարունակում են մանրամասն նկարագրությունը այն բանի, թե ինչպես կազմակերպել արշավը:
Այս ամենի հետ մեկտեղ չի բացառվում, որ որոշ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և քաղաքական տեխնոլոգներ անբարյացակամ վարվեն այս գործիքի հետ` ստեղծելով անանուն վեբ կայքեր, ապատեղեկատվություն տարածելով և կոմպրոմատային նյութեր կիրառելով: Անանունությունը ու պատասխանատվության բացակայությունը հիմնական թերություններն են, որ կարող են խորացնել քաղաքական կյանքի բացասական միտումները;
Կան նաև այլ խնդիրներ: Ինչպես նոր տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառությունը ապակառուցողական և հակասոցիալական թշնամական նպատակներով: Ինֆորմացիոն ոլորտը հանդիսանում է հասարակության համակարգաստեղծ գործոն, ակտիվորեն ազդում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, ազգային անվտանգության այլ ոլորտների վրա: Ազգային անվտանգությունը զգալիորեն կախված է տեղեկատվական անվտանգության ապահովումից և տեխնիկական առաջընթացի հետ մեկտեղ այդ կախվածությունը աճելու է: Տեղեկատվական անվտանգությունն ենթակա է մի շարք սպառնալիքների, այդ թվում տեղեկատվական ու հեռահաղորդակցական միջոցներին ու համակարգերին սպառնացող վտանգները:
Նման սպառնալիքները` կիբերհարձակումները, կարող են բխել հակերներից, ֆանատիկներից կամ չարակամ ինսայդերներից, հանցագործներից, ահաբեկիչներից, կոմերցիոն կառույցներից` յուրաքանչյուրը իր նպատակներն է հետապնդում:
Տեղեկատվությունը գնալով դառնում է ռազմավարական ռեսուրս, որի նշանակալիությունն ու ազդեցությունը պոստինդուստրիալ դարաշրջանում համադրելի է ինդուստրիալ դարաշրջանում կապիտալի ու աշխատանքի հետ: տեղեկատվական ռեսուրսներ ունենալու և վերահսկելու հարցերը հանգեցնում են իշխանական հարաբերությունների ոլորտին: Զինվորական գործի նոր միտումները, որոնք պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, այնքան հիմնարար ու մասշտաբային են, որ զինվորական վերլուծաբաններին հնարավորություն են տալիս խոսել <<զինվորական գործում հեղափոխության մասին>>:
Տեղեկատվական հեղափոխությունը հանդիսանում է կոնֆլիկտային ոլորտի նոր կատեգորիա, որը տնտեսական, ռազմա-քաղաքական ու սոցիալական կոնֆիլկտներ, պատերազմների ավանդական հասկացությունների սահմաններն ու առարկայական դաշտը վերափոխում են: Տեղեկատվական պատերազմ հասկացությունը գրավում է վերլուծաբանների ուշադրությունը, կենտրոնացնում է այն բանին, որ 21-րդ դարում տեղեկությունը դառնում է թշնամական գործողությունների ինչպես հիմնական օբյեկտներից (նպատակներից) մեկը, այնպես էլ սկզբունքային միջոցներից մեկը: Այսօր շրջանառության մեջ են դրվում այնպիսի հասկացություններ, ինչպես ինտերնետ-պատերազմ, հակտիվիզմ (hacktivism), կիբերահաբեկչություն, սայբոտաժ (cybotage) և այլն: Առավելություններից մեկը նման ցանցային պատերազմների այն է, որ այն ապակենտրոնացված է, ղեկավար կենտրոն չունի:
Պոստինդուստրիալ հասարակության պարադոքսալ օրինաչափություններից մեկը այն է, որ ինչքան տեխնոլոգիապես զարգացած է տվյալ երկիրը, այնքան ավելի խոցելի է տեղեկատվական անվտանգության սպառնալիքների առումով: Այս սպառնալիքների էությունը տեղ չի թողնում սովորական, գծային մոտեցումների և կարծրատիպերի համար: